Սուրիկ Գևորգի Կոստանյան
Ծնվել է 1953 թվականին Արմավիրի մարզի Գետաշեն գյուղում։
1973 թվականից մինչև 1975 թվականը ծառայել է ԽՍՀՄ բանակում։
1975 թվականից մինչև 1980 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։
1980 թվականից մինչև 1982 թվականն աշխատել է Գերագույն դատարանի խորհրդատու, իսկ 1982 թվականից մինչև 1989 թվականը՝ ՀՀ Գերագույն դատարանի ավագ խորհրդատու։
1989 թվականից մինչև 1991 թվականն աշխատել է ՀՀ Գերագույն դատարանի հսկողական բաժնի պետի տեղակալի պաշտոնում։
1991 թվականից մինչև 1998 թվականն եղել է ՀՀ Գերագույն դատարանի անդամ (քրեական գործերի դատական կոլեգիա)։
1998 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է Երևանի Մաշտոցի նախկին վարչական շրջանային տարածքի ժողդատարանի նախագահի պաշտոնում։
1999 թվականից մինչև 2006 թվականն աշխատել է Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի նախագահի պաշտոնում։
2006 թվականից առ այսօր զբաղեցնում է Երևանի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնը:
Կարինե Սուրենի Ղազարյան
Ծնվել է 1952 թվականին Երևան քաղաքում։
1977 թվականին ավարտել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանը։
1970 թվականից մինչև 1972 թվականն աշխատել է Ա.Բակունցի մանկավարժական ուսումնարանում՝ որպես ԼԿՄ կոմիտեի հաշվառման սեկտորի վարիչ։
1977 թվականից մինչև 1982 թվականն աշխատել է ՀՀ Շինանյութերի նախարարությունում՝ որպես ավագ իրավախորհրդատու։
1982 թվականից մինչև 1996 թվականն աշխատել է Շենգավիթի դատարանում՝ որպես դատավոր։
1998 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է ՀՀ Արդարադատության նախարարության վերահսկողական ծառայությունում՝ որպես գլխավոր մասնագետ։
1999 թվականից մինչև 2001 թվականն աշխատել է Երևանի Էրեբունու շրջանի դատարանում՝ որպես դատավոր։
2001 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր։
2008 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է Երևանի քրեական դատարանի դատավոր:
2009 թվականի փետրվարի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Նաիրա Գևորգի Հովսեփյան
Ծնվել է 1966 թվականին Երևան քաղաքում։
1983 թվականից մինչև 1988 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։
1988 թվականից մինչև 1991 թվականը սովորել է ԵՊՀ արտադրությունից կտրված «Հայաստանի պետության և իրավունքի պատմության» մասնագիտությամբ ասպիրանտուրայում։
1991 թվականից ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի դասախոս է։
1996 թվականին նշանակվել է Էրեբունի շրջանային ժողդատարանի դատավոր։
1999 թվականից առ այսօր աշխատում է Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Իշխան Արամայիսի Բարսեղյան
Ծնվել է 1965 թվականին Սևան քաղաքում։
1982 թվականից մինչև 1987 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։
1987 թվականից մինչև 1992 թվականն աշխատել է Ղափանի միջշրջանային դատախազությունում՝ որպես քննիչ։
1992 թվականից մինչև 1996 թվականն աշխատել է Սևանի միջշրջանային դատախազությունում՝ որպես քննիչ։
1996 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է Հրազդանի շրջանային ժողդատարանի դատավորի պաշտոնում։
1999 թվականից առ այսօր աշխատում է Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։
Կուբանյան Արա Լևոնի
Ծնվել է 1970 թվականին Երևան քաղաքում։
1987 թվականից մինչև 1993 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։
1988 թվականից մինչև 1989 թվականը ծառայել է ԽՍՀՄ բանակում։
1994 թվականից մինչև 1995 թվականը աշխատել է ՀՀ Գերագույն խորհրդի խորհրդատու։
1995 թվականից մինչև 1997 թվականն աշխատել է սահմանադրական և դատաիրավական ռեֆորմների ենթաբաժնի խորհրդատու։
1997 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է սահմանադրական իրավունքի կենտրոնի գործադիր վարչության տնօրենի տեղակալի պաշտոնում։
1999 թվականից մինչև 2001 թվականն աշխատել է ՀՀ Սահմանադրական դատարանի արտաքին կապերի բաժնի վարիչի պաշտոնում։
2001 թվականից մինչև 2006 թվականն աշխատել է Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր։
2006 թվականից առ այսօր աշխատում է Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։
Ունի իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
Ալեքսանդր Ռոբերտի Ազարյան
Ծնվել է 1969 թվականին Երևան քաղաքում։
1986 թվականից մինչև 1994 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։
1995 թվականից մինչև 1998 թվականն աշխատել է ՀՀ Արդարադատության նախարարության դատական մարմինների վարչությունում՝ որպես առաջատար խորհրդատու։
1998 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է ՀՀ Նախագահի աշխատակազմում՝ որպես արդարադատության խորհրդի աշխատակազմի գլխավոր մասնագետ։
1999 թվականից մինչև 2001 թվականն աշխատել է ՀՀ Զինվորական դատախազությունում՝ որպես քրեական գործերով մեղադրանքի պաշտպանության բաժնի դատախազ։
2001 թվականից մինչև 2006 թվականն աշխատել է ՀՀ Նախագահի աշխատակազմում՝ որպես արդարադատության խորհրդի քարտուղարության գլխավոր մասնագետ։
2006 թվականի մարտ-հունիս ամիսներին աշխատել է ՀՀ Նախագահի վերհսկողական ծառայության գործադիր իշխանության հանրապետական մարմինների բաժնի գլխավոր մասնագետ։
2006 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր:
2008 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է Երևանի քրեական դատարանի դատավոր:
2009 թվականի փետրվարի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Իրավաբանական գիտությունների թեկնածու է։
Կարեն Արշալույսի Ստեփանյան
Ծնվել է 1958 թվականին Երևան քաղաքում։
1980 թվականին ավարտել է Երևանի Կ.Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի ռադիոտեխնիկայի ֆակուլտետը։
1981 թվականին ընդունվել է Դոնի Ռոստովի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի հեռակա բաժին, որտեղից 1982 թվականին տեղափոխվել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի հեռակա բաժին, որն ավարտել է 1986 թվականին։
1987թվականին աշխատել է «Էլեկտրոսարք» ա/մ-ում՝ որպես իրավաբանական բաժնի պետ։
1987 թվականին Բաղրամյանի շրջանի դատախազությունում նշանակվել է ստաժոր, իսկ 1988 թվականին` նույն դատախազությունում՝ որպես դատախազի օգնական։
1989 թվականին նշանակվել է Բաղրամյանի շրջանի դատախազի ժամանակավոր պաշտոնակատար։
1991 թվականից մինչև 1996 թվականն աշխատել է ՀՀ Տրանսպորտի դատախազությունում՝ որպես դատախազի օգնական։
1994 թվականից մինչև 1995 թվականն ընդգրկված է եղել ՀՀ Գլխավոր դատախազության քննչական խմբում՝ որպես քննիչ։
1996 թվականից մինչև 1999 թվականն եղել է Երևան քաղաքի Մաշտոցի շրջանի ժողդատարանի դատավոր։
1999 թվականից մինչև 2001 թվականն Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր։
2001 թվականից մինչև 2002 թվականն աշխատել է ՀՀ Տնտեսական դատարանի դատավոր։
2002 թվականից աշխատել է ՀՀ Տնտեսական դատարանի անվճարունակության մասին գործեր քննող դատավոր։
2008 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր։
2009 թվականի փետրվարի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:



