Home Contacts
Armenian Version English Version


Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարան

Մհեր Գվիդոնի Խաչատրյան

Ծնվել է 1948 թվականին Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղում։

1971 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է ԵՊՀ իրավաբանական ‎ ֆակուլտետը:

1971 թվականից մինչև 1974 թվականը սովորել է ԽՍՀՄ դատախազության ասպիրանտուրայում:

1974 թվականից մինչև 1976 թվականը աշխատել է ԵՊՀ-ում՝ որպես դասախոս:

1976 թվականից մինչև 1982 թվականն աշխատել է 26 Կոմիսարների շրջանի ժողդատարանում՝ որպես դատավոր։

1983 թվականից մինչև 1991 թվականն աշխատել է ՀԽՍՀ Փաստաբանների կոլեգիայում՝ որպես փաստաբան։

1991 թվականից մինչև 1998 թվականն աշխատել է ՀՀ Գերագույն դատարանում՝ որպես դատավոր։

1998 թվականից մինչև 2006 թվականն եղել է ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական և զինվորական գործերով պալատի նախագահ։

2006 թվականից մինչև 2008 թվականը զբաղեցրել է ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի նախագահի պաշտոնը։ 

2008 թվականից առ այսօր զբաղեցնում է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնը։



Սիմիզար Եղիշի Հովսեփյան 

Ծնվել է 1958 թվականին Երևան քաղաքում։

1978 թվականից մինչև 1983 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի երեկոյան բաժնում։

1974 թվականից մինչև 1992 թվականն աշխատել է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդում:

1992 թվականից մինչև 1996 թվականն աշխատել է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմում։

1996 թվականից աշխատել է Երևան քաղաքի Էրեբունու շրջանի ժողդատարանի դատավոր։

1999 թվականից առ այսօր աշխատում է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

 

Ալվարդ Հայկազի Հունանյան

Ծվել է 1953 թվականին Վայոց Ձորի մարզի Գորադիզ գյուղում։

1980 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։

Մինչև 1986 թվականն աշխատել է Երևան քաղաքի տարբեր դատարաններում՝ որպես նիստերի քարտուղար, գործավար, գրասենյակի քարտուղար։

1986 թվականից հանդիսացել է ՀՀ Փաստաբանների կոլեգիայի անդամ, աշխատել է Երևան քաղաքի Խորհրդային շրջանի իրավաբանական կոնսուլտացիայի փաստաբան։

1999 թվականից աշխատել է ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի դատավոր։

2003 թվականից առ այսօր աշխատում է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ համայնքերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

 

Սարիբեկ Վարդևանի Արամյան

Ծնվել է 1948 թվականին ՀՀ նախկին Կրասնոսելսկի շրջանի Արծվաշեն գյուղում։

1968 թվականին ավարտել է Երևանի թիվ 2 տեխնիկական ուսումնարանը։

1968 թվականից մինչև 1970 թվականը ծառայել է ԽՍՀՄ բանակում։

1977 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։

1975 թվականից մինչև 1980 թվականն աշխատել է գործարանի կոմերիտմիության քարտուղար, իսկ մինչև 1981 թվականը՝ ավագ իրավախորհրդատու։

1981 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է Երևանի Խորհրդային շրջգործկոմում, այնուհետև՝ Նոր Նորք թաղապետարանում՝ որպես գլխավոր իրավաբան։

1999 թվականին նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր։

2001 թվականից աշխատել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր։

2006 թվականից առ այսօր աշխատում է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։ 

 

Լևոն Բեգլարի Ավետիսյան

Ծնվել է 1951 թվականին Շիրակի մարզի Գոգհովիտ գյուղում։

1969 թվականից մինչև 1974 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։

1974 թվականից աշխատել է Հայաստանի Արդարադատության նախարարության դատական մարմինների բաժնում՝ որպես խորհրդատու, ապա՝ 1979 թվականին նշանակվել է նույն բաժնում՝ որպես ավագ խորհրդատու։

1982 թվականին ընտրվել է Աշտարակի շրջանային դատարանի դատավոր։

1991 թվականից մինչև 1995 թվականն աշխատել է ՀՀ Արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնում։

1996 թվականին աշխատանքի է նշանակվել ՀՀ Դատախազության դատարանների կայացրած վճիռների և որոշումների օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող բաժնի պետի պաշտոնում։

1999 թվականից եղել է Արագածոտնի մարզի դատախազ։

1999 թվականից մինչև 2004 թվականն եղել է Արդարադատության խորհրդի անդամ։

2004 թվականին նշանակվել է ՀՀ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետի տեղակալի պաշտոնում։

2008 թվականից առ այսօր աշխատում է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

 

Սուրեն Բախշիկի Ղազարյան 

Ծնվել է 1958 թվականին Կոտայքի մարզի  Գեղաշեն գյուղում։

1984 թվականին ավարտել է ԵՊՀ-ի իրավաբանական ‎ ֆակուլտետը։

1983 թվականից մինչև 1986 թվականն Աբովյանի շրջանի ՆԳ բաժնում աշխատել է անչափահասների գործերով տեղամասային տեսուչ :

1986 թվականից մինչև 1989 թվականն աշխատել է Աբովյանի շրջանի ՆԳ բաժնում՝ որպես քրեական հետախուզության ավագ լիազոր։

1989 թվականից մինչև 1991 թվականն աշխատել է  Աբովյանի շրջանի ՆԳ բաժնի քննիչ։

1991 թվականից մինչև 1996 թվականն աշխատել է Հրազդանի շրջանի ժողդատարանում՝ դատավորի պաշտոնում։

1996 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է Կոտայքի շրջանի ժողդատարանի նախագահի պաշտոնում։

1999 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր։ 

2008 թվականից առ այսօր աշխատում է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

 

Արմեն Արամի Դանիելյան

Ծնվել է 1974 թվականին Երևան քաղաքում։

1991թվականին ընդունվել է Երևանի Ժողովրդական տնտեսության ինստիտուտ, որը ավարտել է 1997 թվականին՝ ստանալով տնտեսագետի որակավորում։

1996 թվականից մինչև 1998 թվականը ծառայել է Զինված ուժերում։

1998 թվականին ընդունվել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը, որն ավարտել է 2002 թվականին։

1999 թվականից մինչև 2002 թվականն աշխատել է ՀՀ Քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանում՝ որպես դատավորի օգնական։

2002 թվականից մինչև 2007 թվականն աշխատել է ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում՝ որպես աշխատակազմի ղեկավար։

2007 թվականին աշխատել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի աշխատակազմի ղեկավար։

2007 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

2009 թվականից  աշխատում է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

 

Գոռ Գագիկի Հակոբյան

Ծնվել է 1972 թվականին Երևան քաղաքում։

1990 թվականից մինչև 1995 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։

1995 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է ՀՀ Ազգային ժողովի իրավաբանական վարչությունում։

1999 թվականից մինչև 2006 թվականն աշխատել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր։

2006 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

2008 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր:

2009 թվականի փետրվարի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

 

Մխիթար Վրեժի Պապոյան

Ծնվել է 1977 թվականին Արմավիր քաղաքում:

1999 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը:

1999 թվականից մինչև 2001 թվականը ծառայել է ՀՀ Զինված ուժերում:

2001 թվականից մինչև 2003 թվականն աշխատել է ՀՀ արտաքին գործերի նախարարության իրավաբանական վարչությունում՝ որպես ստաժոր, այնուհետև՝ մինչ 2004 թվականը, նույն վարչությունում՝ որպես իրավաբան:

2004 թվականից մինչև 2006 թվականն աշխատել է ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության միջազգային պայմանագրերի և դեպոզիտի բաժնում՝ որպես առաջատար մասնագետ:

2006 թվականի հուլիս ամսից մինչև սեպտեմբեր ամիսն աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների վարչությունում՝ որպես ավագ մասնագետ:

2006 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնի կազմակերպական վարչության պետ:

2009 թվականին աշխատել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի օգնական։

2009 թվականի հուլիսի 21-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

^ Դեպի վեր