Home Contacts
Armenian Version English Version


Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարան

Սամվել Ազատի Ուզունյան

Ծնվել է 1954 թվականին Երևան քաղաքում։ 

1971 թվականից մինչև 1981 թվականը սովորել է ԵՊՀ պատմության և իրավունքի ֆակուլտետում։

1973 թվականից մինչև 1975 թվականը ծառայել է Սովետական բանակում։

1976 թվականից մինչև 1982 թվականն աշխատել է Երևանի մոնտաժային կառավարման վարչությունում՝ որպես մոնտաժող-մասնագետ։

1982 թվականից մինչև 1994 թվականը ծառայել է ՀՀ ՆԳՆ համակարգում։

1994 թվականից մինչև 1996 թվականն աշխատել է ՀՀ դատախազության համակարգում։

1996 թվականից մինչև 2004 թվականն աշխատել է Երևանի Շահումյանի շրջանի Մալաթիա-Սեբաստիա համայնքների առաջին ատյանի դատարանում՝ որպես դատավոր։ 

2004 թվականից առ այսօր Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ է։



Նաիրա Արտեմի Մարգարյան 

Ծնվել է 1962 թվականին Երևան քաղաքում։ 

1980 թվականից մինչև 1986 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։ 

1981 թվականից աշխատել է ՀՀ Գերագույն դատարանում՝ որպես մեքենագրուհի, տեսուչ, դատական նիստերի քարտուղար, ապա՝ ավագ տեսուչ։

1999 թվականից առ այսօր Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է: 
 


Աիդա Մելիքսեթի Դավթյան 


Ծնվել է 1956 թվականին Արտաշատի շրջանի Ազատավան գյուղում։ 

1975 թվականից մինչև 1980 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։

1980 թվականից մինչև 1994 թվականն աշխատել է Հայխնայդրամարկղերի գլխավոր վարչությունում՝ որպես ավագ իրավախորհրդատու, ապա՝ Հայխնայբանկի կառավարչությունում՝ որպես իրավաբանական բաժնի պետ։ 

1994 թվականից մինչև 1996 թվականն աշխատել է «Արդշինբանկ» ԲԲԸ-ում՝ որպես պայմանագրային և իրավաբանական բաժնի պետ։

1996 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է Երևանի Շենգավիթի շրջանի ժողդատարանում՝ որպես դատավոր։

1999 թվականից առ այսօր Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր է։

 

Գայանե Հայկազի Մազմանյան

Ծնվել է 1968 թվականին Սպիտակի շրջանի Նալբանդ գյուղում։

1988 թվականի մինչև 1994 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում:

1985 թվականից մինչև 1985 թվականն աշխատել է ՀՀ Արդարադատության նախարարության ընդհանուր բաժնում՝ որպես ցրիչ։

1985 թվականից մինչև 1988 թվականն աշխատել է Շենգավիթի շրջանի ժողդատարանում՝
որպես գրասենյակի քարտուղար։

1988 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է Շենգավիթի շրջանային ժողդատարանում՝ որպես նիստերի քարտուղար։

1999 թվականից մինչև 2001 թվականն աշխատել է Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանում՝ որպես դատավորի օգնական։

2001 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։ 

2009 թվականի փետրվարի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

 

Արմենուհի Սամվելի Բադիրյան

Ծնվել է 1975 թվականին Իջևան քաղաքում։

1992 թվականից մինչև 1997 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։

1998 թվականին ընդունվել է ՀՀ Փաստաբանների կոլեգիա` որպես ստաժոր, այնուհետև 1999 թվականին ընդունվել է ՀՀ Փաստաբանների կոլեգիայի անդամ և նշանակվել փաստաբանական աշխատանքի Շենգավիթի իրավաբանական կոլեգիայում։

1999 թվականից համատեղության կարգով աշխատանքի է անցել «Հայագրոբանկ» ԲԲԸ-ի իրավաբանական կառավարչության իրավական ծառայությունների իրականացման բաժնում՝ որպես ավագ իրավաբան։

2000 թվականից փոխադրվել է «Հայագրոբանկ» ԲԲԸ-ի «Կենտրոն» մասնաճյուղ և աշխատել իրավախորհրդատու։

2000 թվականի սեպտեմբերի ամսից փոխադրման կարգով նշանակվել է «Հայագրոբանկ» ԲԲԸ-ի փոխատվական ռիսկերի կանխարգելման խմբի առաջատար մասնագետ-իրավախորհրդատու։

2000 թվականի դեկտեմբերից փոխադրվել է նույն բանկի Պայմանագրային պարտավորությունների և դատական վեճերի սպասարկման վարչության իրավախորհրդատուի պաշտոնին։

2001 թվականից նշանակվել է Իրավական ապահովման և փոխատվական ռիսկերի կանխարգելման դեպարտամենտի Պայմանագրային պարտավորությունների և դատական վեճերի սպասարկման վարչության պետ, որտեղ աշխատել է մինչև 2006 թվականը։

2004 թվականից մինչև 2005 թվականը համատեղության կարգով աշխատել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում՝ որպես մասնագետ։

2006 թվականից մինչև 2007 թվականն աշխատել է ՀՀ Վճռաբեկ դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների վարչությունում՝ որպես մասնագետ։

2007 թվականին աշխատանքի է ընդունվել «Ինեկոբանկ» ՓԲԸ-ում՝ որպես ավագ իրավախորհրդատու։

2008 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: 

2009 թվականի փետրվարի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

 

Մարտիրոս Ներսեսի Կարապետյան

Ծնվել է 1945 թվականին Շիրակի մարզի Արևիկ գյուղում։

1972 թվականից մինչև 1976 թվականը սովորել է ՌԴ Սարատով քաղաքի Դմիտրի-Կուրսկու անվան իրավաբանական ինստիտուտում։

1977 թվականից մինչև 1983 թվականն աշխատել է Երևանի «Բազալտ» սարքաշինական գործարանում՝ որպես կադրերի բաժնի տեսուչ, իրավախորհրդատու, ապա՝ իրավաբանական բաժնի պետ։

1984 թվականից մինչև 1991 թվականն աշխատել է ՀՀ Գերագույն դատարանի հսկողական բաժնի պետի տեղակալ, ապա՝ բաժնի պետ։

1991 թվականից մինչև 1998 թվականն աշխատել է ՀՀ Գերագույն դատարանի դատավոր։

1999 թվականից մինչև նույն թվի մարտ ամիսն աշխատել է ՀՀ Արդարադատության նախարարության վերահսկողության բաժնում՝ որպես առաջատար մասնագետ, մինչև 2001 թվականը՝ վերահսկողության բաժնի պետ։

2001 թվականից առ այսօր աշխատում է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

 

Արսեն Արտուշի Բաբայան

Ծնվել է 1968 թվականին Երևան քաղաքում։

1986 թվականից մինչև 1988 թվականը ծառայել է ԽՍՀՄ Զինված ուժերում։

1993 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։

1994 թվականից աշխատել է Երևանի կայազորի զինվորական դատախազության քննիչ, 1997 թվականից՝ ավագ քննիչ։

1999 թվականին նշանակվել է ՀՀ Զինվորական դատախազության ՀԿԳ քննիչ։

2005 թվականից մինչև 2007 թվականն աշխատել է ՀՀ Զինվորական կենտրոնական դատախազության դատարաններում քրեական գործերով մեղադրանքի պաշտպանության, պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման նկատմամբ հսկողություն իրականացնող բաժնի դատախազ։

2007 թվականից առ այսօր աշխատում է  Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

 

Արշակ Վոլոդյայի Պետրոսյան

Ծնվել է 1973 թվականին Կապան քաղաքում։ 

1994 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։

1995 թվականից մինչև 1997 թվականն աշխատել է ՀՀ ՆԳՆ Սյունիքի մարզային քննչական բաժնում՝ որպես քննիչ։

1997 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է Կապանի միջշրջանային դատախազությունում՝ որպես քննիչ։

1999 թվականից մինչև 2002 թվականն աշխատել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք համայնքների դատախազությունում՝ որպես քննիչ, մինչև 2006 թվականը՝  որպես դատախազի օգնական, մինչև 2007 թվականը՝ որպես ավագ դատախազ։

2007 թվականից  մինչև 2009 թվականն աշխատել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։ 

2009 թվականի փետրվարի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

 

Սամվել Սերյոժայի Մնացականյան

Ծնվել է 1956 թվականին Երևան քաղաքում:

1985 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը:

1987 թվականից մինչև 1989 թվականն աշխատել է «Ֆլորա» կոոպերատիվում՝ որպես իրավախորհրդատու:

1989 թվականից մինչև 1990 թվականն աշխատել է «Կինոյի բարեկամների հանրապետական ընկերության» իրավախորհրդատու:

1990 թվականից մինչև 1991 թվականն աշխատել է «ԱՏԳ-10» ասոցիացիայի իրավական հարցերով նախագահի տեղակալի պաշտոնում:

1991 թվականից մինչև 1996 թվականն աշխատել է  ՀՀ Գերագույն խորհրդի քարտուղարության իրավաբանական բաժնի ավագ խորհրդատու:

1996 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է Երևան քաղաքի Շենգավիթի շրջանի դատախազ:

1999 թվականին նշանակվել է ՀՀ Դատախազության վարչության դատախազ:

1999 թվականի հունվարից մինչև 2000 թվականը զբաղեցրել է Զանգեզուրի կայազորի զինվորական դատախազի պաշտոնը:

2001 թվականից աշխատել է ՀՀ Գլխավոր դատախազության դատարաններում քրեական գործերով մեղադրանքի պաշտպանության վարչությունում՝ որպես դատախազ:

2008 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: 

2009 թվականի փետրվարի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: 

^ Դեպի վեր