Ռուբեն Էդուարդի Վարդազարյան 
Ծնվել է 1967 թվականին Երևան քաղաքում։
1984 թվականին ընդունվել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի ցերեկային ուսումնական բաժինը։
1985 թվականից մինչև 1987 թվականը ծառայել է Խորհրդային բանակում։
1991 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը և ստացել իրավագետի որակավորում։
1991 թվականից մինչև 1998 թվականն աշխատել է «Սպուտնիկ» միջազգային երիտասարդական տուրիզմի բյուրոյում՝ որպես իրավախորհրդատու, այնուհետև՝ իրավաբանական բաժնի վարիչ։
1998 թվականից մինչև 2007 թվականն աշխատել է ՀՀ Կառավարության աշխատակազմի վարչական մարմինների վարչությունում՝ որպես գլխավոր մասնագետ։
2001 թվականից մինչև 2007 թվականը հանդիսացել է ՀՀ Նախագահին առընթեր քաղաքացիության հարցերի հանձնաժողովի անդամ։
2003 թվականից մինչև 2007 թվականը հանդիսացել է Երկակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների արտահանման վերահսկողության հանձնաժողովի քարտուղար։
2008 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է Հարավային քաղաքացիական դատարանի դատավոր։
2009 թվականի փետրվարի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
2010 թվականի հունիսի 17-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնում։
Գայանե Թաթուլի Կարախանյան 
Ծնվել է 1951 թվականին Երևան քաղաքում։
1969 թվականից մինչև 1975 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի երեկոյան բաժնում։
1968 թվականից մինչև 1980 թվականն աշխատել է Երևանի նախկին Օրջոնիկիձեի շրջանի ժողդատարանում՝ որպես գործավար։
1980 թվականից մինչև 1981 թվականն աշխատել է նախկին Սովետական շրջանի ժողդատարանում՝ որպես գրասենյակի պետ։
1981 թվականից մինչև 1987 թվականն աշխատել է ՀՀ Արդարադատության նախարարությունում՝ որպես խորհրդական։
1987 թվականից մինչև 1996 թվականն աշխատել է Արաբկիրի (26 կոմիսարների) շրջանի ժողդատարանում՝ որպես դատավոր։
1996 թվականից մինչև 1998 թվականը զբաղվել է գիտամանկավարժական գործունեությամբ։
1998 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է ՀՀ Արդարադատության նախարարության դատական մարմինների վերահսկողության վարչությունում՝ որպես խորհրդական։
1999 թվականից առ այսօր աշխատում է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում՝ որպես դատավոր։
Կարինե Գալֆրեդի Պետրոսյան
Ծնվել է 1973 թվականին Արթիկ քաղաքում։
1995 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։
1995 թվականից մինչև 1998 թվականն աշխատել է «Արմենիա» հյուրանոցային համալիրում՝ որպես իրավախորհրդատու։
1999 թվականից մինչև 2002 թվականն աշխատել է փաստաբան, եղել է ՀՀ Փաստաբանների միության անդամ։
2002 թվականի փետրվարից մինչև սեպտեմբեր ամիսը զբաղեցրել է ՀՀ Տնտեսական դատարանի գրասենյակի պետի պաշտոնը։
2002 թվականի սեպտեմբերի 9-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Տնտեսական դատարանի անվճարունակության մասին գործեր քննող դատավոր։
2008 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր։
2009 թվականի փետրվարի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Էդիկ Վարազդատի Ավետիսյան
Ծնվել է 1955 թվականին Գավառի Արծվաքար թաղամասում։
1978 թվականից մինչև 1984 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։
1984 թվականից մինչև 1996 թվականն աշխատել է Երևանի նախկին Օրջոնիկիձեի շրջանի դատարանում՝ որպես դատական նիստերի քարտուղար։
1996 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է Երևանի նախկին Մյասնիկյանի շրջանի դատարանում՝ որպես դատավոր։
1999 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում՝ որպես դատավոր։
2008 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է Երևանի քաղաքացիական դատարանում՝ որպես դատավոր:
2009 թվականի փետրվարի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Գագիկ Կոլյայի Պողոսյան
Ծնվել է 1962 թվականին Երևան քաղաքում։
1980 թվականից մինչև 1982 թվականը ծառայել է ԽՍՀՄ բանակում։
1983 թվականից մինչև 1989 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի երեկոյան բաժնում։
1989 թվականից մինչև 1990 թվականն աշխատել է կադրերի բաժնի խորհրդատու։
1990 թվականից մինչև 1996 թվականն աշխատել է ՀՍՍՀ Արդարադատության նախարարությունում՝ որպես գլխավոր խորհրդատու։
1996 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է Աշտարակի շրջանի ժողդատարանի նախագահի պաշտոնում։
1999 թվականից մինչև 2001 թվականն աշխատել է Ավան և Նոր-Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր։
2001 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։
2009 թվականի փետրվարի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Խանդանյան Գագիկ Ռաֆիկի
Ծնվել է 1959 թվականին Գավառ քաղաքում։
1978 թվականից մինչև 1983 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։
1983 թվականից մինչև 1986 թվականն աշխատել է Կամոյի «Դիպոլ» արտադրական միավորումում՝ որպես իրավախորհրդատու։
1986 թվականից մինչև 1987 թվականն աշխատել է ստաժոր Կրասնոսելսկի շրջանային դատախազությունում։
1987 թվականից մինչև 1988 թվականն աշխատել է Կրասնոսելսկի շրջանային դատախազության քննիչ։
1988 թվականից մինչև 1990 թվականն աշխատել է Սևանի շրջանային դատախազության քննիչ, այնուհետև մինչև 1997 թվականը՝ որպես ավագ քննիչ։
1997 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է Սևանի միջշրջանային դատախազի տեղակալ։
1999 թվականից մինչև 2000 թվականն աշխատել է Գեղարքունիքի մարզի դատախազի տեղակալի պաշտոնում։
2000 թվականից մինչև 2005 թվականն եղել է Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր։
2005 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։
2009 թվականի փետրվարի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Ռուբեն Կորյունի Ափինյան
Ծնվել է 1955 թվականին Երևան քաղաքում։
1992 թվականին ավարտել է Վոլգոգրադի քննչական բարձրագույն դպրոցը։
1983 թվականից աշխատել է ՆԳ համակարգում։
1993 թվականին աշխատել է Սովետական դատախազությունում՝ որպես քննիչ։
1999 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում՝ որպես դատավոր:
2008 թվականից առ այսօր աշխատում է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում՝ որպես դատավոր։
Գագիկ Նահապետի Ավետիսյան
Ծնվել է 1951 թվականին Երևան քաղաքում։
1970 թվականին ընդունվել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի երեկոյան բաժինը, որն ավարտել է 1976 թվականին։
1977 թվականից մինչև 1979 թվականն աշխատել է Երևանի Սպանդարյան շրջանի ժողդատարանում՝ որպես դատական կատարածու։
1979 թվականին փոխադրվել է աշխատելու ՀԽՍՀ Արդարադատության նախարարություն՝ որպես դատական մարմինների վարչության խորհրդատու, 1981 թվականից մինչև 1983 թվականը՝ նույն վարչությունում՝ որպես ավագ խորհրդատու։
1983 թվականից մինչև 1991 թվականն աշխատել է Բաղրամյանի շրջանի ժողդատարանի դատավոր:
1991 թվականից մինչև 1998 թվականը հանդիսացել է ՀՀ Գերագույն դատարանի քրեական գործերով կոլեգիայի դատավոր։
1998 թվականից աշխատել է ՀՀ Գլխավոր դատախազության դատարաններում քրեական գործերով մեղադրանքի պաշտպանության վարչությունում՝ որպես ավագ դատախազ։
2003 թվականից զբաղեցրել է ՀՀ Գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական բաժնի պետի, 2007 թվականից՝ ՀՀ Գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական, վիճակագրության և վերլուծության վարչության պետի պաշտոնները։
2008 թվականից առ այսօր աշխատում է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։
Համատեղության կարգով աշխատել է Երևանի Հիդրոմելիորատիվ տեխնիկումում, Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում, Երևանի տնտեսաիրավագիտական ինստիտուտում, դասավանդել իրավունքի հիմունքներ, քրեական, քրեական դատավարության իրավունք առարկաները։
«Քրեական իրավունքի հիմունքներ» առարկան դասավանդել է դատաիրավական բարեփոխումների ծրագրով նախատեսված դատավորների և դատախազների համալրման կադրերի դասընթացներում, ՀՀ Արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտում, դատավորների որակավորման դասընթացներում։
Սամվել Եփրեմի Թադևոսյան
Ծնվել է 1971 թվականին Ուկրաինայի հանրապետության Լուգանսկի մարզի Ալչյովսկ քաղաքում։
1989 թվականից մինչև 1994 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։
1996 թվականից աշխատել է Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության ՔԿԱԳ վարչությունում՝ որպես գլխավոր խորհրդատու։
2000 թվականից աշխատել է ՀՀ Արդարադատության նախարարության ՔԿԱԳ վարչության պետի պաշտոնում։
2003 թվականից համակարգի վերակազմակերպման արդյունքում աշխատել է ՀՀ ԱՆ ՔԿԱԳ գործակալության պետ։
2006 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր։
2008 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր:
2009 թվականի փետրվարի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Մնացական Վոլոդյայի Մարտիրոսյան
Ծնվել է 1963 թվականին Կամո քաղաքում։
1981 թվականից մինչև 1986 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։
1986 թվականից մինչև 1992 թվականն աշխատել է Հրազդանի միջշրջանային դատախազությունում՝ որպես ստաժոր, քննիչ, ապա՝ դատախազի տեղակալ։
1999 թվականից աշխատել է Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանում՝ որպես դատավոր։
2001 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր։
2008 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է Երևանի քրեական դատարանի դատավոր:
2009 թվականի փետրվարի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։
Ալեքսեյ Արշալույսի Սուքոյան
Ծնվել է 1958 թվականին Թբիլիսի քաղաքում։
1982 թվականին ավարտել է ԵՊՀ ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետը, իսկ 1990 թվականին՝ ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։
1988 թվականից մինչև 1991 թվականն աշխատել է ՀՀ Գլխավոր դատախազությունում նախ՝ որպես իրավախորհրդատու, ապա՝ առաջին բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար։
1991 թվականից մինչև 1996 թվականն աշխատել է ՀՀ Բնապահպանության դատախազությունում՝ որպես դատախազի օգնական, ապա՝ ավագ օգնական։
1996 թվականից մինչև 1999 թվականն եղել է Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի դատախազի ավագ օգնականը։
1999 թվականից մինչև 2002 թվականն աշխատել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր։
2002 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է ՀՀ Տնտեսական դատարանի անվճարունակության մասին գործեր քննող դատավոր։
2008 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր։
2009 թվականի փետրվարի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Ռուբեն Ռաֆիկի Ներսիսյան 
Ծնվել է 1964 թվականին Երևան քաղաքում։
1988 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։
1982 թվականից մինչև 1984 թվականը ծառայել է Սովետական բանակում։
1989 թվականից մինչև 1991 թվականն աշխատել է Երևանի 26 Կոմիսարների շրջանի ՆԳ բաժնի քննչական բաժանմունքում՝ որպես քննիչ։
1991 թվականից մինչև 1993 թվականն աշխատել է ՀՀ ՆԳՆ քննչական վարչության քննչական մասում՝ որպես քննիչ։
1993 թվականից մինչև 1995 թվականն աշխատել է ՀՀ ՆԳՆ Էջմիածնի ՏՆԳՎ Էջմիածնի քննչական բաժանմունքի պետի պաշտոնում։
1995 թվականից մինչև 1996 թվականն աշխատել է ՆԳՆ Խորհրդային շրջանի ՆԳ բաժնի պետի քննության գծով տեղակալ, քննչական բաժանմունքի պետ։
1996 թվականին աշխատել է ՀՀ ՆԳՆ Կոտայքի ՏՆԳՎ քննության գծով պետի տեղակալ, քննչական բաժնի պետ։
1996 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է Երևանի Խորհրդային շրջանի ժողդատարանում՝ որպես դատավոր։
1999 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում՝ որպես դատավոր։
2008 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է Երևանի քաղաքացիական դատարանում՝ որպես դատավոր:
2009 թվականի փետրվարի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Արմեն Տարիելի Խաչատրյան
Ծնվել է 1978 թվականին Թալինի շրջանի Դալարիկ ավանում:
1999 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը:
1999 թվականից մինչև 2001 թվականը ծառայել է ՀՀ Զինված ուժերում:
2001 թվականից մինչև 2002 թվականն աշխատել է «Արման-Տիգրան» ՍՊԸ-ում՝ որպես իրավախորհրդատու:
2002 թվականի փետրվարին ՀՀ գլխավոր դատախազի հրամանով նշանակվել է Արմավիրի մարզի դատախազության քննիչ:
2003 թվականի ապրիլին ՀՀ գլխավոր դատախազի որոշմամբ գործուղվել է ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչություն, որտեղ աշխատել է մինչև 2006 թվականի ապրիլ ամիսը:
2006 թվականի մարտին նշանակվել է Երևան քաղաքի Մալաթի-Սեբաստիա համայնքի դատախազության քննիչ:
2006 թվականի օգոտոսին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահի հրամանների համաձայն 2006 թվականի նոյեմբերից մինչև 2007 թվականի դեկտեմբեր ամիսը գործուղվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարան` այդ դատարանի դատավորի պարտականությունները կատարելու համար:
2008 թվականի հունվարի 1-ից առ այսօր աշխատում է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում՝ որպես դատավոր։
Արայիկ Միխայիլի Մելքումյան
Ծնվել է 1976 թվականին Երևան քաղաքում:
1995 թվականից մինչև 2000 թվականը սովորել է Երևանի Հրաչյա Աճառյան համալսարանի իրավագիտության ֆակուլտետում։
1994 թվականից 1996 թվականը ծառայել է Հայաստանի Հանրապետության Զինված ուժերում։
1997 թվականից մինչև 2000 թվականը աշխատել է ՀՀ Կենտրոնական բանկի իրավաբանական վարչության պայմանագրերի և վարույթների բաժնում՝ որպես մասնագետ։
2000 թվականից մինչև 2003 թվականն աշխատել է «Կոնվերս Բանկ» ՓԲԸ իրավաբանական բաժնում՝ որպես ավագ մասնագետ։
2003 թվականից մինչև 2006 թվականն աշխատել է «Զարգացման Հայկական բանկ» ԲԲԸ-ում՝ որպես գլխավոր իրավական խորհրդական։
2006 թվականից մինչև 2007 թվականն աշխատել է ««ԻԹԲ Միջազգային Առևտրային բանկ»» ՓԲԸ-ում՝ որպես իրավաբանական բաժնի պետ։
2007 թվականից աշխատել է «Ջրային տնտեսության զարգացման և բարեփոխումների» ԾԻԳ-ում՝ որպես իրավաբան։
2008 թվականից առ այսօր աշխատում է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։



