Home Contacts
Armenian Version English Version


Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարան

Արթուր Ռադիկի Օհանյան

Ծնվել է 1966 թվականին Կապան քաղաքում։

1984 թվականից մինչև 1991 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։

1991 թվականից մինչև 1992 թվականն աշխատել է Կապանի տրիկոտաժի արտադրական միավորման իրավախորհրդատու։

1992 թվականին նշանակվել է Կապանի միջշրջանային դատախազության ստաժոր-քննիչ, այնուհետև՝ քննիչ։

1994 թվականից մինչև 1996 թվականն աշխատել է Կապանի միջշրջանային դատախազի օգնական։

1996 թվականից աշխատել է Կապանի ժողդատարանի դատավորի պաշտոնում, այնուհետև՝ ժողդատարանի նախագահի պաշտոնում։

1999 թվականից աշախատել է Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնում, այնուհետև 2005 թվականից՝ նույն դատարանի նախագահի պաշտոնում։

2006 թվականից մինչ օրս աշխատում է Էրեբունի և Նուբարաշեն համյանքների ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնում։ 

 

Արտուշ Վաչագանի Գաբրիելյան 

Ծնվել է 1965 թվականին Երևան քաղաքում։

1984 թվականից մինչև 1991 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։

1992 թվականից մինչև 1993 թվականն աշխատել է «Լուսինե» ՍՊԸ-ում՝ որպես իրավաբան։

1994 թվականից մինչև 1997 թվականն աշխատել է Երևանի Մաշտոցի շրջանի ՆԳ բաժնի քննչական բաժնի քննիչ։

1997 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է «Դիաննա 97» ՍՊԸ-ի իրավաբան։

1999 թվականից մինչև 2003 թվականն աշխատել է Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի դատավորի օգնականի պաշտոնում։

2003 թվականից մինչ օրս Էրեբունի և Նուբարաշեն համյանքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է։



Վարդան Արմենակի Գրիգորյան 

Ծնվել է 1955 թվականին Երևան քաղաքում։

1973 թվականից մինչև 1978 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։

1978 թվականից մինչև 1991 թվականն աշխատել է ՀՀ Ոստիկանության քննչական վարչության քննիչ, ավագ քննիչ, ապա՝ հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ։

1991 թվականից մինչև 1995 թվականն աշխատել է Երևան քաղաքի քննչական բաժնի պետի պաշտոնում։

1996 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է ՀՀ Ոստիկանության քննչական վարչության պետի տեղակալի պաշտոնում։

1999 թվականից մինչև 2001 թվականն աշխատել է Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնում։

2001 թվականից մինչև 2006 թվականն աշխատել է Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնում։

2006 թվականից մինչ օրս Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է։

 

Ալեքսանդր Ալբերտի Մերանգուլյան


Ծնվել է 1969 թվականին Երևան քաղաքում։

1991 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։

1989 թվականից մինչև 1991 թվականն աշխատել է ՀՍՍՀ ավտոճանապարհային ՃՇՎ-1 իրավաբան։

1991 թվականից մինչև 1993 թվականն աշխատել է ՀՀՍՀ Պետագրոպրոմի կադրերի գծով տեսուչ։

1993 թվականից մինչև 1996 թվականն աշխատել է Հայկական մեքենա-փորձարարական կայանի իրավաբան։

1996 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է ՀՀ Գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիայում՝ որպես ավագ խորհրդատու։

1999 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր։

2008 թվականից մինչ օրս Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է։

 

Վլադիմիր Գարուշի Ասլանյան

Ծնվել է 1949 թվականին Թբիլիսի քաղաքում։

1968 թվականից մինչև 1970 թվականը ծառայել է Խորհրդային բանակում։

1976 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։

1977 թվականից աշխատել է ՆԳՆ քրեական հետախուզության տեսուչ,  այնուհետև մինչև 1991 թվականը՝ որպես ավագ քննիչ։

1991 թվականից մինչև 1996 թվականն աշխատել է Կիրովականի ժողդատարանի դատավոր։

1996 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է Գուգարքի ժողդատարանի դատավոր։

1999 թվականից մինչև 2006 թվականը զբաղեցրել է Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի նախագահի պաշտոնը։

2006 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է ՀՀ տնտեսական դատարանի դատավոր:

2008 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: 

2009 թվականի փետրվարի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

 

Երեմ Հարությունի Եսոյան

Ծնվել է 1974 թվականին Վրաստանի Հանրապետության Բոգդանովկայի շրջանի Փոքր Խանչալի գյուղում:

1991 թվականին ավարտել է «Գլաձոր» կառավարման համալսարանի իրավաբանական ֆակուլտետը:

1994 թվականից մինչև 1995 թվականը ծառայել է բանակում:

1996 թվականին աշխատել է «Սոֆյա» ՍՊ ընկերությունում` որպես կադրերի բաժնի պետ, այնուհետև մինչև 1998 թվականը՝  «Նորք-Ֆիրմա» ՍՊ ընկերությունում` որպես իրավախորհրդատու:

1998 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է ՀՀ Արդարադատության նախարարության իրավաբանական կադրերի որակավորման բարձրացման ինստիտուտում` որպես համակարգչային բաժնի վարիչ, այնուհետև` փոխտնօրեն:

1999 թվականից մինչև 2003 թվականն աշխատել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանում՝ որպես գրասենյակի պետ, այնուհետև մինչև 2008 թվականը՝ նույն դատարանում՝ որպես աշխատակազմի ղեկավար: 

2008 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: 

2009 թվականի փետրվարի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

ՀՀ Արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտում , ՀՀ Ոստիկանության ակադեմիայի իրավաբանական ֆակուլտետում և ՀՀ Դատական դպրոցում դասավանդել է քրեական դատավարություն և քաղաքացիական դատավարություն առարկաները:

Հեղինակ է մեկ մենագրության և շուրջ մեկ տասնյակ գիտական հոդվածների:

 

Կարեն Աշոտի Ավետիսյան

Ծնվել է 1978 թվականին քաղաք Երևանում

2000 թվականին ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի
ֆինանսահաշվային ֆակուլտետը։

2005 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։

2000 թվականին աշխատել է որպես «Հասկ 7x1» ԼՏԸ գլխավոր հաշվապահ։

2001 թվականից մինչև 2004 թվականն աշխատել է ՀՀ տնտեսական դատարանի դատական նիստերի քարտուղար։

2004 թվականից մինչև 2007 թվականն աշխատել է ՀՀ տնտեսական դատարանի դատավորի օգնական։

2007 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է ՀՀ Վճռաբեկ դատարանի դատավորի խորհրդական։

2008 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի օգնական։ 

2009 թվականի մայիսի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

 

Վլադիմիր Թորգոմի Գրիգորյան

Ծնվել է 1951 թվականին քաղաք Գյումրիում:

1973 թվականին ավարտել է ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետը:

1973 թվականից մինչև 1978 թվականն աշխատել է Ղուկասյանի շրջանի ներքին գործերի բաժնի քննիչ: 

1978 թվականից մինչև 1982 թվականը եղել է ՀԽՍՀ ներքին գործերի նախարարության քննչական վարչության ավագ քննիչ, այնուհետև մինչև 1985 թվականը՝ ՀԽՍՀ դատախազին առընթեր հատկապես կարևոր գործերի քննիչ:

1985 թվականից մինչև 1993 թվականը եղել է Երևան քաղաքի Մաշտոցի շրջանի դատախազ:
 
1993 թվականից մինչև 1996 թվականը զբաղեցրել է ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության պետի պաշտոնը: 

1996 թվականից մինչև 1999 թվականը եղել է Արաբկիրի շրջանի դատախազ, այնուհետև մինչև 2004 թվականը՝ Մալաթիա-Սեբաստիա համայնքների դատախազ:

2004 թվականից մինչև 2007 թվականը զբաղեցրել է ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության պետի պաշտոնը: 

2008 թվականից մինչև 2009 թվականը եղել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հսկող-մեթոդական և վերլուծական վարչության պետ:
 
2009 թվականի մարտ ամսից հանդիսացել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետի տեղակալ։ 

2009 թվականի դեկտեմբերի 30-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

^ Դեպի վեր