Home Contacts
Armenian Version English Version


Սեմինարներ, կոնֆերանսներ

Դատական դպրոցը 2006-2007 թվականներին կազմակերպել է երեք հատուկ սեմինարներ` հետևյալ թեմաներով.
1. «Ահաբեկչության հետ առնչվող հանցագործությունները և իրավական համագործակցությունը» (ԵԱՀԿ, ՄԱԿ)։
2. «Միջազգային մարդասիրական նորմերի կիրառումը և մարդկանց ապօրինի վաճառքը (թրաֆիքինգ)» (ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտ, ՀՀ Արտաքին գործերի նախարարություն)։
3. «Ազատ և արդար ընտրություններին աջակցությունը Հայաստանում։ ՀՀ ընտրական օրենսգիրք. ընդհանուր գնահատական» (Հունաստանի արտաքին գործերի նախարարություն)։

Սեմինարների աշխատանքներին մասնակցել են ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարը, դեսպան Վլադիմիր Պրյախինը, ՄԱԿ-ի թմրադեղերի և հանցագործության հարցերով զբաղվող դաշնագրերի հարցերով տնօրեն Կունիկո Օզակին, ԵԱՀԿ ահաբեկչության դեմ պայքարի բաժնի ղեկավար Կարլ Վայկոֆը, ԵԽ Ահաբեկչության հարցերով փորձագետների կոմիտեի ներկայացուցիչ Ալբինա Օֆչարենկոն, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության ղեկավար Իվ Առնոլդին, ԱՄՆ դաշնային դատավոր Ռիչարդ Սթերնսը, ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտի դաշնային դատախազ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ռեզիդենտ, իրավախորհրդատու Սինթիա Լին, ինչպես նաև մեր հանրապետությունից տվյալ ոլորտների մասնագետներ արտաքին գործերի նախարարությունից, արդարադատության նախարարությունից, ազգային անվտանգության ծառայությունից, ՀՀ Գլխավոր դատախազությունից, կենտրոնական ընտրական հանձնաժողովից։ Առանձին սեմինարներ են կազմակերպվել նորանշանակ և վարչական դատարանների դատավորների համար։ Հաշվի առնելով դատավորների ցանկությունը` Դատական դպրոցը կազմակերպել է ևս երկու արտահերթ սեմինար՝ նվիրված համաներմանը և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում կատարված փոփոխություններին։ ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի հրավերով «Արդարադատությունը և շրջակա միջավայրի պահպանության խնդիրները՝ արևելյան Եվրոպայի և հարավային Կովկասի երկրներում» Կիևում 2007 թվականի հունիսի 4-5-ը կազմակերպված սեմինարին մեր հանրապետությունից մասնակցեցին հինգ դատավորներ։

2008 թվականին Դատական դպրոցը կազմակերպել է դատավորների և դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց շարունակական վերապատրաստման 75 դասընթացներ։ Դասընթացների ընթացքում քննարկվել են հետևյալ թեմաներ.
• ՀՀ Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումները քաղաքացիական, վարչական և քրեական գործերով։
• Հայաստանի Հանրապետության քաղաքացիական և քաղաքացիական դատավարության օրենսդրության մեջ կատարված փոփոխություններ։
• Հայաստանի Հանրապետության քրեական և քրեական դատավարության օրենսդրության մեջ կատարված փոփոխություններ։
• Հայաստանի Հանրապետության վարչական և վարչական դատավարության օրենսգրքերի դրույթների քննարկում։
• ՀՀ դատավորի վարքագծի կանոններ։
• Հայաստանի Հանրապետության օրենսդրության մեջ կատարված փոփոխություններ։
• Բնակելի տարածության օգտագործման իրավունք։
• Սեփականության իրավունք ձեռք բերելը։
• Ժառանգական իրավունք։
• Արագացված դատաքննություն։
• Առոչինչ և վիճահարույց գործարքներ։
• Դատական ծանուցում։
• ՀՀ առաջին ատյանի դատարանի գործն ըստ էության լուծող դատական ակտերի օրինակելի ձևը։
• Քաղաքացիական դատավարությունում իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման գործերով վարույթի առանձնահատկությունները։
• Քաղաքացիաիրավական հարաբերություններում իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի շրջանակը։
• Ընտանեկան օրենսգրքով նախատեսված իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատումը։
• Իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման վերաբերյալ ՀՀ Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների ներկայացում։
• Ֆիզիկական անձանց սնանկության վարույթի առանձնահատկությունները։
• Հայաստանի Հանրապետության վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները քաղաքացիական, վարչական և քրեական գործերով։
• Ապացույցները քաղաքացիական դատավարությունում։
• Տուգանքն այլ պատժատեսակներով փոխարինելը։
• Փողերի լվացում։
• ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ և 243-րդ հոդվածների սանկցիաներով նախատեսված լրացուցիչ պատիժներ։
• Արտերկրում անազատության մեջ գտնված, դատապարտված ազատազրկման ձևով պատիժ կրած անձանց հանձնումը, այլ հանցագործությունների համար ՀՀ-ում դատապարտելիս, նախկինում պատժի գումարման կամ հաշվակցման առանձնահատկությունները, անհրաժեշտ դատավարական փաստաթղթերը, այդ փաստաթղթերը ՀՀ դատարանների կողմից ճանաչելու հանգամանքը, այդ իրավահարաբերությունները կարգավորող կոնվենցիաներն ու միջազգային պայմանագրերը։
• Հանցանքների համակցությամբ պատիժ նշանակելու առանձնահատկությունները։
• Դատավճիռների համակցությամբ պատիժ նշանակելու առանձնահատկությունները։
• Վարույթը վճռաբեկ դատարանում։
• Խուլիգանական դրդումներով կատարված սպանությունների բնութագիրը։
• Թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի, դրանց համարժեքների և պրեկուրսորների ապօրինի շրջանառության քրեաիրավական հիմնախնդիրները։
• Կալանքը որպես խափանման միջոց կիրառելը։
• ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառման համար բացառիկ հանգամանքներ։
• Գրավը որպես խափանման միջոց կիրառելը։
• ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի դրույթներ։
• Դատական վերահսկողությունը մինչդատական վարույթի նկատմամբ։
• Պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ և դրանց նշանակությունը պատիժ նշանակելիս։
• Պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ և դրանց նշանակությունը պատիժ նշանակելիս։
• Օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելը։ Պատիժ նշանակելը չավարտված հանցագործության համար։
• Հանցանքների համակցությամբ և դատավճիռների համակցությամբ պատիժ նշանակելու առանձնահատկությունները։
• Պատիժը պայմանականորեն չկիրառելու ինստիտուտը։ 

Դատական դպրոցը դատավորների և դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց համար կազմակերպել է վերապատրաստման դասընթացներ համագործակցելով մի շարք միջազգային կազմակերպությունների հետ, մասնավորապես՝ GTZ-ի (Գերմանական տեխնիկական համագործակցության ընկերություն), ABA CELLI (Ամերիկյան իրավաբանների ընկերակցություն), Ամերիկայի Միացյալ Նահանգների Արդարադատության դեպարտամենտի արտասահմանում դատախազության աշխատակիցների կատարելագործման գրասենյակի, UNICEF (ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի) հետ։ 

GTZ-ի հետ համատեղ կազմակերպվել են դասընթացներ «Ռելացիայի տեխնիկան, դատավորի աշխատանքային մեթոդը քաղաքացիական դատավարությունում» թեմայով։ Դասընթացները վարել են Բեռլինի բարձրագույն դատարանի դատավոր Կատրին-Ելենա Շյոնբերգը և «Իրավական համակարգի ամրապնդման համար խորհրդատվություն» ծրագրի իրավաբան Գրիգոր Մուրադյանը։ 

ABA CELLI–ի հետ համատեղ կազմակերպվել է տեղեկատվական խարհրդատվական դասընթաց «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքի միջազգային չափանիշների, իրավական խնդիրների վերաբերյալ։ Դասընթացին մասնակցել են ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Ս. Կապինոսը, ABA CELLI իրավաբան Քրիստինա Ռոսսը և այլոք։ 

Ամերիկայի Միացյալ Նահանգների Արդարադատության դեպարտամենտի արտասահմանում դատախազության աշխատակիցների կատարելագործման գրասենյակի հետ համատեղ կազմակերպվել է դասընթաց «Ապացուցման կանոնները մրցակցային դատավարությունում» թեմայով։ Դասընթացը վարել են ԱՄՆ ֆեդերալ դատարանի դատավորներ Ֆիլիփ Մ.Փրոն, Դեյվիդ Օ. Քարթերը և ԱՄՆ դեսպանության արդարադատության դեպարտամենտի մշտական իրավական խորհրդատու, դատախազ՝ Սթիվեն Քեսսլերը։
Դատական դպրոցը UNICEF-ի, ՀՀ Արդարադատության և ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների համագործակցությամբ կազմակերպել է վերապատրաստման դասընթացներ «ՀՀ ընտանեկան օրենսգրքի կիրառման և օրինազանց անչափահասների հարցերի վերաբերյալ» թեմայով։

^ to_top