Home Contacts
Armenian Version English Version


Վարդան Ներսիկի Ստեփանյան

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ

Ծնվել է 1956 թվականին Արարատի մարզի գյուղ Արարատում։

1979 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։

1979 թվականից մինչև 1981 թվականը զբաղվել է փասատաբանական գործունեությամբ։

1981 թվականից մինչև 1985 թվականը աշխատել է որպես ՀՍՍՀ արդարադատության նախարարության դատական մարմինների վարչության ժողդատարանների կազմակերպական բաժնի խորհրդատու, իսկ 1985 թվականից մինչև 1988 թվականը՝ նույն բաժնում որպես ավագ խորհրդատու։

1988 թվականից մինչև 1991 թվականը աշխատել է ՀՍՍՀ դատախազության քրեական գործերի քննության վերահսկող բաժնում որպես դատախազ։

1991 թվականից մինչև 1996 թվականը աշխատել է որպես Երևան քաղաքի Օրջոնիկիձեի շրջժողդատարանի ժողդատավոր, ապա` դատարանի նախագահ:

1996 թվականից մինչև 1999 թվականը հանդիսացել է Երևան քաղաքի Էրեբունու շրջանի ժողդատարանի նախագահ:

1999 թվականից մինչև 2000 թվականը զբաղեցրել է ՀՀ պետական եկամուտների նախարարության հետաքննության վարչության պետի պաշտոնը։

2000 թվականին աշխատել է որպես ՀՀ պետական եկամուտների նախարարության «Զվարթնոց» մաքսատան պետ։

2000 թվականից մինչև 2001 թվականը աշխատել է որպես ՀՀ պետական եկամուտների նախարարության Արարատյան տարածքաշրջանային մաքսատան պետի տեղակալ, այնուհետև որպես հետաքննության վարչության պետ։

2001 թվականից մինչև 2002 թվականը աշխատել է ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարությունում որպես իրավաբանական վարչության պետ։

2002 թվականից մինչև 2003 թվականը հանդիսացել է ՀՀ արդարադատության նախարարության վերահսկողության ծառայության պետ։

2003 թվականից մինչև 2007 թվականը աշխատել է որպես ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի վերահսկողության վարչության պետ։

2007 թվականին աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի խորհրդական։

2008 թվականից առ այսօր զբաղեցնում է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնը:

^ to_top