Home Contacts
Armenian Version English Version


Վարդան Ալբերտի Աբրահամյան

Երևան քաղաքի Աջափնյակ և
Դավթաշեն վարչական շրջանների
ընդհանուր իրավասության դատարանի
նախագահ

Ծնվել է 1957 թվականին քաղաք Գյումրիում։

1974 թվականից մինչև 1978 թվականը սովորել է Հայաստանի պետական ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտում։

1985 թվականից մինչև 1990 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։

1975 թվականից մինչև 1981 թվականը աշխատել է սպորտի բնագավառում։

1982 թվականից մինչև 1996 թվականը աշխատել է ՀՀ ՆԳՆ համակարգում՝ տարբեր ղեկավար պաշտոններում։

1996 թվականից մինչև 1999 թվականը աշխատել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր։

1999 թվականից մինչև 2008 թվականը աշխատել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի նախագահի պաշտոնում։

2008 թվականից մինչև 2009 թվականը զբաղեցրել է Երևանի քրեական դատարանի նախագահի պաշտոնը

2009 թվականի փետրվարի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Աջափնյակ և Դավթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ:

^ to_top