Home Contacts
Armenian Version English Version


Դավիթ Հրաչյայի Հարությունյան

Երևան քաղաքի Ավան և Նոր-Նորք
վարչական շրջանների ընդհանուր
իրավասության դատարանի նախագահ

Ծնվել է 1982 թվականին:

2003 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:

2005 թվականին ավարտել է նույն ֆակուլտետի մագիստրատուրան:

2003 թվականից մինչև 2004 թվականն աշխատել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների դատախազությունում՝ որպես ստաժոր-քննիչ:

2004 թվականից մինչև 2007 թվականն աշխատել է քննիչ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների դատախազությունում:

2007 թվականին աշխատել է ավագն քննիչ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների դատախազությունում:

2007 թվականին եղել է ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության հատկապես կարևոր գործերի քննիչ:

2007 թվականից մինչև 2011 թվականն աշխատել է որպես ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննիչ:

2011 թվականից մինչև 2016 թվականն աշխատել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2016 թվականի փետրվարի 19-ի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ:

^ to_top