Home Contacts
Armenian Version English Version


Երվանդ Հենրիկի Խունդկարյան

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական
և վարչական պալատի նախագահ
http://www.court.am/upload/image/Vchrabek%20dataran%202009/E_Xundkaryan.JPG

Ծնվել է 1972 թվականին Երևան քաղաքում։

1994 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի երեկոյան բաժինը։

1993 թվականից մինչև 1994 թվականն աշխատել է ՀՀ Գերագույն դատարանում՝ որպես քրեական գործերի դատական կոլեգիայի դատական նիստերի քարտուղար։

1994 թվականից մինչև 1996 թվականը զբաղեցրել է ՀՀ Գերագույն դատարանի օրենսդրության համակարգման և դատական պրակտիկայի ամփոփման բաժնի ավագ խորհրդատուի, ապա՝ ՀՀ Գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիայի ավագ խորհրդատուի պաշտոնը։

1996 թվականից մինչև 1998 թվականը ծառայել է ՀՀ Զինված ուժերում:

1998 թվականից մինչև 1999 թվականը հանդիսացել է ՀՀ Գերագույն դատարանի ավագ խորհրդատու։

1999 թվականից մինչև 2001 թվականն աշխատել է ՀՀ Քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանում՝ որպես դատավորի օգնական։

2001 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է ՀՀ Տնտեսական դատարանի դատավոր։

2008 թվականի հունվարի մեկից հանդիսացել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր: 

2008 թվականի հոկտեմբերի 8-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր:

2010 թվականի սեպտեմբերի 17-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ։

2014 թվականի սեպտեմբերի 18-ին ՀՀ Նախագահի հրամանագրով, Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, դատական համակարգի զարգացման գործում ներդրած ավանդի համար պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով:

^ to_top