Home Contacts
Armenian Version English Version


Արման Յուրիկի Մկրտումյան

ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ http://www.court.am/upload/image/Vchrabek%20dataran%202009/Mkrtumyan.JPG

Ծնվել է 1960 թվականին Երևան քաղաքում:

1984 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը:

1989 թվականից մինչև 1996 թվականն աշխատել է ՀՀ Դատախազությունում՝ որպես բաժնի պետ:

1996 թվականից մինչև 1998 թվականն աշխատել է ՀՀ Ազգային ժողովի իրավաբանական ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոնում:

1998 թվականից մինչև 2008 թվականը հանդիսացել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ:

2008 թվականի սեպտեմբերի 17-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ։

2008 թվականին ՀՀ Նախագահի կողմից Արման Մկրտումյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում: 

2014 թվականին պարգևատրվել է մեծ մարդասեր, խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Ֆրիտյոֆ Նանսենի ոսկե հուշամեդալով:

Իրավաբանական գիտությունների դոկտոր է:

^ to_top