Home Contacts
Armenian Version English Version


Խորհրդի որոշումներ

№ ԱԽ-20-Ո-17 2014թ. Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ՑՈՒՑԱԿԻ ՔՐԵԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԲԱԺՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

09.10.2014
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ
ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ`

 

նախագահությամբ` Ա. Մկրտումյանի

մասնակցությամբ ԱԽ անդամներ` Ա. Բաբայանի, Գ. Բադիրյանի,
Ռ. Բարսեղյանի, Կ. Բաղդասարյանի,
Ա.Խաչատրյանի, Գ. Խանդանյանի,
Ա. Թումանյանի, Ս. Չիչոյանի,
Հ. Փանոսյանի, Վ. Ստեփանյանի

քարտուղարությամբ` Շ. Վարդանյանի

 

2014 թվականի հոկտեմբերի 9-ին քաղաք Երևանում` դռնփակ նիստում, քննարկելով վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար ծառայողական առաջխաղացման ցուցակի քրեական մասնագիտացման բաժնում փոփոխություն կատարելու վերաբերյալ հարցը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 95-րդ հոդվածի 1-ին կետով, ՀՀ դատական օրենսգրքի 111-րդ հոդվածի 1-ին մասով, 136-րդ հոդվածով և 140-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով`

Ո Ր Ո Շ Ե Ց

Հայաստանի Հանրապետության Նախագահի հաստատմանը ներկայացնել վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար ծառայողական առաջխաղացման ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի փոփոխությունը` համաձայն հավելվածի:




ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ                                    Ա.ՄԿՐՏՈՒՄՅԱՆ

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2014թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի № ԱԽ-20-Ո-17 ՈՐՈՇՄԱՆ