Home Contacts
Armenian Version English Version


Դատավորների կարգապահական պատասխանատվության մասով հաշվետվություն

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍՈՎ

 

Կարգապահական վարույթ

 

1. ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողով.

2015 թվականի ընթացքում ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի կողմից հարուցվել է թվով 5 կարգապահական վարույթ` նյութական և դատավարական նորմերի ակնհայտ և կոպիտ խախտումներ թույլ տալու հիմքերով:

2014 թվականի ընթացքում ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի կողմից հարուցվել է թվով 3 կարգապահական վարույթ, որից թվով 2-ը` դատավարական նորմի ակնհայտ և կոպիտ խախտում թույլ տալու հիմքով, իսկ թվով 1-ը` վարքագծի կանոնների կոպիտ խախտում թույլ տալու հիմքով: Հարուցված կարգապահական վարույթներից թվով 1-ը կարճվել է վարույթ հարուցողի կողմից: Հարկ է նկատել, որ մինչև ՙՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին՚ 10.06.2014թ. ՀՕ-47-Ն օրենքի ուժի մեջ մտնելը (03.07.2014թ.) գործում էր ՀՀ արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովը, որը հաշվետու ժամանակահատվածում դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ չի հարուցել:

 

2. ՀՀ արդարադատության նախարար.

2015 թվականի ընթացքում ՀՀ արդարադատության նախարարի կողմից հարուցվել է թվով 3 կարգապահական վարույթ` նյութական և դատավարական նորմերի ակնհայտ և կոպիտ խախտումներ թույլ տալու հիմքերով: Հարուցված կարգապահական վարույթներից թվով 1-ը կարճվել է վարույթ հարուցողի կողմից:

2014 թվականի ընթացքում ՀՀ արդարադատության նախարարի կողմից հարուցվել է թվով 6 կարգապահական վարույթ` նյութական և դատավարական նորմերի ակնհայտ և կոպիտ խախտումներ թույլ տալու հիմքերով: Հարուցված կարգապահական վարույթներից թվով 1-ը կարճվել է վարույթ հարուցողի կողմից:

 

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

2015 թվականի ընթացքում ՀՀ արդարադատության խորհուրդը քննել է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին թվով 9 միջնորդություն, որից թվով 7-ը բերվել է ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի կողմից (նշված միջնորդություններից թվով 2-ի հիմքում ընկած կարգապահական վարույթները հարուցվել են 2014 թվականին), իսկ թվով 2-ը` ՀՀ արդարադատության նախարարի: Արդյունքում` թվով 6 դատավորի հայտարարվել է նախազգուշացում:

Միաժամանակ թվով 3 կարգապահական գործ, որոնց հիմքում ընկած են եղել ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի կողմից հարուցված կարգապահական վարույթները, կարճվել է (թվով 2-ը կարճվել է` բավարարվելով հարցի քննարկմամբ):

Նշված ժամանակահատվածում կարգապահական պատասխանատվության կրկնակիության դեպքեր չեն արձանագրվել:

2014 թվականի ընթացքում ՀՀ արդարադատության խորհուրդը քննել է դատավորին կարգապահա¬կան պատասխանատվության ենթարկելու մասին թվով 5 միջնորդություն` բերված ՀՀ արդարադատության նախարարի կողմից: Արդյունքում` թվով 3 դատավորի հայտարարվել է նախազգուշացում, իսկ թվով 2 կարգապահական գործ կարճվել է:

Նշված ժամանակահատվածում կարգապահական պատասխանատվության կրկնակիության դեպքեր չեն արձանագրվել:

 

 

 

 ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ

 ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ                                           ՇՈՂԵՐ  ՎԱՐԴԱՆՅԱՆ

 

                                                                                                        11.01.2016թ.

 

^ to_top