Վարուժան Սամսոնի Աբելյան 
Ծնվել է 1950 թվականին քաղաք Երևանում:
1977 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը:
1969 թվականից մինչև 1975 թվականը հանդիսացել է Լենինյան շրջխորհրդի գործկոմին կից անչափահասների գործերի հանձնաժողովի քարտուղար:
1975 թվականից մինչև 1979 թվականը աշխատել է որպես Լենինյան շրջխորհրդի գործկոմի բնակտնտեսության վարչության իրավախորհրդատու, այնուհետև շրջգործկոմի իրավախորհրդատու:
1979 թվականից մինչև 1990 թվականը աշխատել է Երքաղխորհրդի գործկոմի բնակֆոնդի հաշվառման-բաշխման և բնակարանների փոխանակման վարչությունում որպես իրավախորհրդատու, ադմինիստրացիայի անդամ:
1990 թվականից մինչև 1991 թվականը աշխատել է որպես ՀՀ թեթև արդյունաբերության նախարարության իրավաբանական բաժնի պետ և գլխավոր արբիտր:
1991 թվականից մինչև 1998 թվականը հանդիսացել է ՀՀ Գերագույն դատարանի անդամ:
1998 թվականից հանդիսանում է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր:
Սամվել Վլադիմիրի Օհանյան 
Ծնվել է 1959 թվականին քաղաք Երևանում։
1981 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։
1982 թվականից մինչև 1983 թվականը աշխատել է որպես Կրասնոսելսկի շրջանի դատախազի ստաժոր-օգնական:
1983 թվականից մինչև 1986 թվականը աշխատել է ՀՍՍՀ դատախազության տրանսպորտի դատախազությունում որպես ստաժոր-քննիչ, ապա որպես քննիչ։
1986 թվականից մինչև 1996 թվականը աշխատել է որպես Երեվան քաղաքի Օրջոնիկիձեի շրջանի դատախազի օգնական։
1996 թվականից մինչև 1999 թվականը աշխատել է Երեվան քաղաքի Սպանդարյան շրջանի ժողդատարանում որպես դատավոր։
1999 թվականից մինչև 2000 թվականը աշխատել է ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանում դատավորի պաշտոնում։
2000 թվականից հանդիսանում է ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր:
2008 թվականին ՀՀ Նախագահի կողմից Սամվել Օհանյանը պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով:
Արշակ Նշանի Խաչատրյան
Ծնվել է 1955 թվականին քաղաք Երևանում։
1985 թվականից ավարտել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։
1986 թվականից մինչև 1996 թվականը աշխատել է Լենինյան շրջանի իրավաբանական կոնսուլտացիայում որպես փաստաբան։
1996 թվականից մինչև 1999 թվականը աշխատել է ՀՀ Գերագույն դատարանի զինվորական գործերի դատական կոլեգիայում դատավորի պաշտոնում։
1999 թվականից առ այսօր աշխատում է ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր։
Նախշուն Գևորգի Տավարացյան
Ծնվել է 1957 թվականին Ադրբեջանի ՍՍՀ Շամխորի շրջանի Սալեր գյուղում։
1985 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։
1985 թվականից մինչև 1996 թվականը աշխատել է որպես փաստաբան, եղել է ՀՀ փաստաբանների միության կոլեգիայի անդամ։
1996 թվականից մինչև 1999 թվականը եղել է Կոտայքի շրջանի ժողդատարանի դատավոր։
1999 թվականից մինչև 2002 թվականը եղել է ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի դատավոր։
2002 թվականի սեպտեմբերի 9-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ տնտեսական դատարանի դատավոր։
2008 թվականից առ այսօր աշխատում է ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր:
Արմեն Էդուարդի Թումանյան
Ծնվել է 1955 թվականին քաղաք Երևանում։
1972 թվականից մինչև 1976 թվականը սովորել է Վ.Բրյուսովի անվան ինստիտուտում։
1976 թվականից մինչև 1977 թվականը ծառայել է զինված ուժերում։
1982 թվականից մինչև 1988 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։
1991 թվականից մինչև 1992 թվականը աշխատել է «Ֆոն» բաժնետիրական ընկերությունում որպես իրավաբան։
1992 թվականից մինչև 1998 թվականը աշխատել է «Ֆիսա» ընկերությունում որպես իրավաբան։
1998 թվականից մինչև 1999 թվականը աշխատել է «Կոնվերս բանկ» ԲԲԸ-ում որպես իրավաբան։
1999 թվականից մինչև 2001 թվականը աշխատել է Սյունիքի մարզի առաջին ատյանի դատատարանում որպես դատավոր։
2001 թվականից մինչև 2005 թվականը աշխատել է Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանում որպես դատավոր։
2005 թվականից մինչև 2007 թվականը աշխատել է ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանում դատավորի պաշտոնում։
2007 թվականի հունիսի 7-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի նախագահի պաշտոնում:
2008 թվականից մինչև 2009 թվականը զբաղեցրել է Հարավային քրեական դատարանի նախագահի պաշտոնը:
2009 թվականի փետրվարի 27-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր:
Ունի իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
Խանդանյան Գագիկ Ռաֆիկի
Ծնվել է 1959 թվականին քաղաք Գավառում։
1978 թվականից մինչև 1983 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։
1983 թվականից մինչև 1986 թվականը աշխատել է Կամոյի «Դիպոլ» արտադրական միավորումում որպես իրավախորհրդատու։
1986 թվականից մինչև 1987 թվականը աշխատել է որպես ստաժոր Կրասնոսելսկի շրջանային դատախազությունում։
1987 թվականից մինչև 1988 թվականը աշխատել է որպես Կրասնոսելսկի շրջանային դատախազության քննիչ։
1988 թվականից մինչև 1990 թվականը աշխատել է Սևանի շրջանային դատախազության քննիչ։
1990 թվականից մինչև 1997 թվականը աշխատել է որպես ավագ քննիչ Սևանի շրջանային դատախազությունում։
1997 թվականից մինչև 1999 թվականը աշխատել է որպես Սևանի միջշրջանային դատախազի տեղակալ։
1999 թվականից մինչև 2000 թվականը աշխատել է Գեղարքունիքի մարզի դատախազի տեղակալի պաշտոնում։
2000 թվականից մինչև 2005 թվականը եղել է Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր։
2005 թվականից մինչև 2009 թվականը աշխատել է Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։
2009 թվականի փետրվարի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Մնացական Վոլոդիայի Մարտիրոսյան 
Ծնվել է 1963 թվականին քաղաք Կամոյում։
1981 թվականից մինչև 1986 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։
1986 թվականից մինչև 1992 թվականը աշխատել է Հրազդանի միջշրջանային դատախազությունում՝ որպես ստաժոր, քննիչ, ապա դատախազի տեղակալ։
1999 թվականից աշխատել է ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանում որպես դատավոր։
2001 թվականից աշխատել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատավոր։
2008 թվականից մինչև 2009 թվականը աշխատել է Երևանի քրեական դատարանի դատավոր:
2009 թվականի փետրվարի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Ռուզաննա Հակոբի Բարսեղյան .jpg)
Ծնվել է 1958 թվականին ՎԽՍՀ Տկիբուլի քաղաքում։
1975 թվականից մինչև 1978 թվականը աշխատել է Ապարանի «ՆԻԳ» գործարանում որպես բանվորուհի։
1979 թվականից մինչև 1996 թվականը աշխատել է Ապարանի շրջանի ժողդատարանում որպես դատական նիստերի քարտուղար։
1982 թվականից մինչև 1988 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։
1996 թվականից մինչև 1999 թվականը աշխատել է որպես Ապարանի շրջանի վարչական տարածքի դատավոր։
1999 թվականից առ այսօր աշխատում է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։
1999 թվականից մինչև 2004 թվականը եղել է ՀՀ Արդարադատության խորհրդի անդամ։
Տարիել Կարապետի Բարսեղյան
իրավաբան-գիտնական
Ծնվել է 1939 թվականին քաղաք Էջմիածնում։
1959 թվականից մինչև 1962 թվականը ծառայել է խորհրդային բանակում։
1967 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։
1970 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի ասպիրանտուրան։
1969 թվականից աշխատել է որպես ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի դասախոս, իսկ 1989 թվականից որպես Քաղաքացիական իրավունքի և դատավարության ամբիոնի վարիչ։
1990 թվականից մինչև 1998 թվականը զբաղեցրել է Գերագույն դատարանի նախագահի պաշտոնը։
2000 թվականից մինչ օրս հանդիսանում է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի Քաղաքացիական իրավունքի ամբիոնի վարիչ։
Իրավաբանական գիտությունների դոկտոր է, պրոֆեսոր։
Հովսեփ Դավթի Փանոսյան
իրավաբան-գիտնական
Ծնվել է 1976թվականին քաղաք Երևանում։
1994 թվականից մինչև 1999 թվականը սովորել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։
1999 թվականից մինչև 2001թվականը ծառայել է զինված ուժերում։
1998 թվականից մինչև 1999 թվականը աշխատել է «Բրեյվ» իրավաբանական ընկերությունում որպես իրավախորհրդատու։
2002 թվականից մինչև 2004 թվականը դասախոսել է «Ուրարտու» համալսարանի քրեական իրավունքի ամբիոնում։
2002 թվականից մինչև 2005 թվականը աշխատել է ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակազմի վերահսկողության վարչությունում որպես առաջին կարգի մասնագետ, հետագայում` առաջատար մասնագետ։
2005 թվականից ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության առաջին բաժնի նախ առաջատար մասնագետ, ապա` գլխավոր մասնագետ է, 2008 թվականից զբաղեցնում է ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության երկրորդ բաժնի պետի պաշտոնը։
Ունի իրավաբանական գիտությունների թեկնածուի աստիճան։
Մեսրոպ Երջանիկի Մակյան
Ծնվել է 1971 թվականին Երևան քաղաքում։
1988 թվականից մինչև 1991 թվականը ծառայել է ՀՀ Զինված ուժերում։
1992 թվականից մինչև 1997 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտում։
1999 թվականից մինչև 2003 թվականն աշխատել է ՀՀ Արդարադատության նախարարությունում՝ որպես ԴԱՀԿ ավագ հարկադիր կատարող։
2003 թվականից մինչև 2004 թվականն աշխատել է «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամում՝ որպես իրավաբան։
2004 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավորի։
2008 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է Հյուսիսային քրեական դատարանի դատավոր:
2009 թվականի փետրվարի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:



