Արման Յուրիկի Մկրտումյան
Ծնվել է 1960 թվականին քաղաք Երևանում:
1984 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը:
1989 թվականից մինչև 1996 թվականը աշխատել է ՀՀ դատախազությունում որպես բաժնի պետ:
1996 թվականից մինչև 1998 թվականը աշխատել է ՀՀ Ազգային ժողովի իրավաբանական ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոնում:
1998 թվականից մինչև 2008 թվականը հանդիսացել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ:
2008 թվականի սեպտեմբերի 17-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ։
Ունի իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
2008 թվականին ՀՀ Նախագահի կողմից Արման Մկրտումյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում:
Սլավա Սարգսի Սարգսյան
Ծնվել է 1945 թվականին Վրաստանի հանրապետության ավան Շահումյանում:
1974 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը:
1968 թվականից մինչև 1974 թվականը աշխատել է որպես ՀԼԿԵՄ Սպանդարյանի շրջկոմում հրահանգիչ, կազմբաժնի վարիչ:
1974 թվականից մինչև 1976 թվականը եղել է դպրոցի փոխտնօրեն:
1976 թվականից մինչև 1986 թվականը աշխատել է ՀԿԿ Կենտկոմի մարքսիզմ-լենինիզմի համալսարանում որպես ուսումնական մասի վարիչ, ապա պռորեկտոր:
1986 թվականից մինչև 1998 թվականը աշխատել է որպես Երևանի Մաշտոցի շրջանի ժողդատավոր:
1998 թվականից մինչև 2008 թվականը աշխատել է ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր:
2008 թվականի սեպտեմբերի 29-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ։
2007 թվականին ՀՀ Նախագահի կողմից Սլավա Սարգսյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում:
Դավիթ Զաքարի Ավետիսյան
Ծնվել է 1951 թվականին Ապարանի շրջանի գյուղ Զովունիում։
1978 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։
1985 թվականից մինչև 1989 թվականը հեռակայել է Տաշքենտի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի ասպիրանտուրայում։
1974 թվականից մինչև 1978 թվականը հանդիսասցել է ՀԼԿԵՄ Նաիրիի շրջկոմի առաջին քարտուղար։
1980 թվականից մինչև 1982 թվականը աշխատել է որպես ՀԿԿ Նաիրիի շրջկոմի բաժնի վարիչ։
1982 թվականից մինչև 1991 թվականը աշխատել է որպես Նաիրիի շրջանի ժողդատարանի դատավոր։
1991 թվականից մինչև 1998 թվականը հանդիսացել է ՀՀ Գերագույն դատարանի անդամ։
1998 թվականից մինչև 2008 թվականը աշխատել է որպես ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր։
2008 թվականից առ այսօր զբաղեցնում է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի պաշտոնը:
2003 թվականից մինչև 2008 թվականը հանդիսացել է ՀՀ դատավորների միության փոխնախագահ:
Ունի իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան և դոցենտի կոչում:
Հեղինակ է 5 մենագրությունների և գիտական 12 հոդվածների:
ՀՀ Նախագահի կողմից Դավիթ Ավետիսյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում:
Տիգրան Վազգենի Սահակյան
Ծնվել է 1957 թվականին քաղաք Երևանում։
1987 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։
1981 թվականից մինչև 1982 թվականը աշխատել է ՀՀ Գերագույն դատարանում որպես ավագ տեսուչ։
1982 թվականից մինչև 1990 թվականը աշխատել է ՀՀ Գերագույն դատարանի պատասխանատու քարտուղարի պաշտոնում։
1990 թվականից մինչև 1991 թվականը աշխատել է որպես ՀՀ Գերագույն դատարանի խորհրդատու։
1991 թվականին եղել է ՀՀ Գերագույն դատարանի ավագ խորհրդատու։
1991 թվականից մինչև 1996 թվականը աշխատել է որպես Սպանդարյան շրջանի դատավոր։
1996 թվականից մինչև 1999 թվականը աշխատել է Սպանդարյան շրջանի դատարանի նախագահի պաշտոնում։
1999 թվականից մինչև 2000 թվականը եղել է Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի նախագահ։
2000 թվականից մինչև 2006 թվականը աշխատել է ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի նախագահի պաշտոնում։
2006 թվականից մինչև 2008 թվականը աշխատել է ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի պաշտոնում։
2008 թվականից առ այսօր զբաղեցնում է ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի նախագահի պաշտոնը:
Անատոլի Բենիամինի Մաթևոսյան
Ծնվել է 1953 թվականին Թբիլիսի քաղաքում։
1975 թվականին ավարտել է Հյուսիս-Օսեթական պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։
1986 թվականին ավարտել է Սովետական օրենսդրության համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի ասպիրանտուրան։
1975 թվականին աշխատել է Հյուսիս-Կովկասյան նավթաբազայում՝ որպես իրավախորհրդատու։
1975 թվականից մինչև 1976 թվականը ծառայել է Սովետական բանակում։
1977թվականից մինչև 1981 թվականն աշխատել է Էջմիածնի Բնակչության սպասարկման վարչության իրավախորհրդատու։
1981 թվականից մինչև 1985 թվականը ՀՀ Արդարադատության նախարարության կադրերի բաժնի ավագ խորհրդատու։
1985 թվականից մինչև 1991 թվականն աշխատել է ՀՀ Արդարադատության նախարարության դատական փորձաքննությունների գիտահետազոտական լաբորատորիայում՝ որպես պետի տեղակալ։
1991 թվականից մինչև 1998 թվականը հանդիսացել է ՀՀ Գերագույն դատարանի անդամ։
1999 թվականից մինչև 2001 թվականը հանդիսացել է ՀՀ Տնտեսական գործերով վերաքննիչ դատարանի դատավոր։
2001 թվականից մինչև 2005 թվականն աշխատել է ՀՀ Տնտեսական դատարանի դատավոր։
2005 թվականից աշխատել է ՀՀ Արդարադատության նախարարի տեղակալ։
2008 թվականից մինչև 2009 թվականը հանդիսացել է Հարավային քաղաքացիական դատարանի նախագահ:
2009 թվականի հունվարից մինչև ապրիլ ամիսն աշխատել է ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր։
2009 թվականի ապրիլի 8-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ:
Տիգրան Տոլիկի Մուկուչյան 
Ծնվել է 1969 թվականին քաղաք Երևանում։
1987 թվականից մինչև 1989 թվականը ծառայել է Խորհրդային բանակում։
1990 թվականից մինչև 1995 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։
1991 թվականից մինչև 1993 թվականը աշխատել է ՀՀ Գերագույն Խորհուրդում որպես էլեկտրոմոնտյոր։
1993 թվականից մինչև 1995 թվականը աշխատել է ՀՀ Գերագույն Խորհուրդում որպես ավագ վիճակագիր։
1995 թվականին աշխատել է ՀՀ Գերագույն Խորհուրդում որպես ավագ խորհրդատու։
1995 թվականից մինչև 1997 թվականը աշխատել է ՀՀ Ազգային ժողովում։
1997 թվականին աշխատել է Երևանի քաղաքապետարանում որպես իրավաբանական բաժնի պետ, իսկ 1998 թվականին՝ որպես քաղաքապետի գլխավոր խորհրդական։
1998 թվականից մինչև 2000 թվականը աշխատել է ՀՀ Ձեռնարկությունների պետական ռեգիստրում վարչության պետի պաշտոնում։
2000 թվականից մինչև 2005 թվականը աշխատել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնում։
2005 թվականից մինչև 2008 թվականը աշխատել է ՀՀ Վերաքննիչ քաղաքացիականդատարանի նախագահի պաշտոնում։
2008 թվականից առ այսօր հանդիսանում է ՀՀ Վարչական դատարանի նախագահ:
Ժորա Սարգսի Վարդանյան
Ծնվել է 1945 թվականին Եղեգնաձորի շրջանի Եղեգնիս գյուղում։
1966 թվականից մինչև 1972 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում, 1974 թվականին ավարտել է նաև նախկին ԽՍՀՄ ՊԱԿ-ի բարձրագույն կուրսերը։
1973 թվականից մինչև 1995 թվականը աշխատել է ՀՀ ազգային անվտանգության մարմիններում։ Ունի արդարադատության գնդապետի զինվորական կոչում։
1996 թվականից մինչև 1999 թվականը զբաղեցրել է Երևանի Շահումյանի շրջանի 1-ին ատյանի դատարանի նախագահի պաշտոնը։
1999 թվականից մինչ օրս զբաղեցնում է Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնը։
Մհեր Գվիդոնի Խաչատրյան 
Ծնվել է 1948 թվականին Գեղարքունիքի մարզի գյուղ Գանձակում։
1966 թվականից մինչև 1971 թվականը սովորել է ԵՊՀ-ի իրավաբանական ֆակուլտետում։
1976 թվականից մինչև 1982 թվականը աշխատել է 26 Կոմիսարների շրջանի ժող.դատարանում որպես դատավոր։
1983 թվականից մինչև 1991 թվականը աշխատել է ՀԽՍՀ Փաստաբանների կոլեգիայում որպես փաստաբան։
1991 թվականից մինչև 1998 թվականը աշխատել է ՀՀ Գերագույն դատարանում որպես դատավոր
1998 թվականից մինչև 2006 թվականը հանդիսացել է ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական և զինվորական գործերով պալատի նախագահ։
2006 թվականից զբաղեցրել է ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի նախագահի պաշտոնը։
2008 թվականից առ այսօր զբաղեցնում է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնը։
Վարդան Ալբերտի Աբրահամյան
Ծնվել է 1957 թվականին քաղաք Գյումրիում։
1974 թվականից մինչև 1978 թվականը սովորել է Հայաստանի պետական ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտում։
1985 թվականից մինչև 1990 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։
1975 թվականից մինչև 1981 թվականը աշխատել է սպորտի բնագավառում։
1982 թվականից մինչև 1996 թվականը աշխատել է ՀՀ ՆԳՆ համակարգում՝ տարբեր ղեկավար պաշտոններում։
1996 թվականից մինչև 1999 թվականը աշխատել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր։
1999 թվականից մինչև 2008 թվականը աշխատել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի նախագահի պաշտոնում։
2008 թվականից մինչև 2009 թվականը զբաղեցրել է Երևանի քրեական դատարանի նախագահի պաշտոնը:
2009 թվականի փետրվարի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Աջափնյակ և Դավիթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ:
Սուրիկ Գևորգի Կոստանյան
Ծնվել է 1953 թվականին Արմավիրի մարզի գյուղ Գետաշենում։
1973 թվականից մինչև 1975 թվականը ծառայել է ԽՍՀՄ բանակում։
1975 թվականից մինչև 1980 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի ցերեկային բաժնում։
1980 թվականից մինչև 1982 թվականը աշխատել է որպես Գերագույն դատարանի խորհրդատու, իսկ 1982 թվականից մինչև 1989 թվականը՝ ՀՀ Գերագույն դատարանի ավագ խորհրդատու։
1989 թվականից մինչև 1991 թվականը աշխատել է ՀՀ Գերագույն դատարանի հսկողական բաժնի պետի տեղակալի պաշտոնում։
1991 թվականից մինչև 1998 թվականը եղել է ՀՀ Գերագույն դատարանի անդամ (քրեական գործերի դատական կոլեգիա)։
1998 թվականից մինչև 1999 թվականը աշխատել է Երևանի Մաշտոցի նախկին վարչական շրջանային տարածքի ժողդատարանի նախագահի պաշտոնում։
1999 թվականից մինչև 2006 թվականը աշխատել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի նախագահի պաշտոնում։
2006 թվականից առ այսօր աշխատում է Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնում։
Արթուր Ռադիկի Օհանյան
Ծնվել է 1966 թվականին քաղաք Կապանում։
1984 թվականից մինչև 1991 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։
1991 թվականից մինչև 1992 թվականի օգոստոսի 10-ը աշխատել է Կապանի տրիկոտաժի արտադրական միավորումում որպես իրավախորհրդատու։
1992 թվականի օգոստոսի 11-ից նշանակվել է Կապանի միջշրջանային դատախազության ստաժոր քննիչի պաշտոնում, այնուհետև միջշրջանային դատախազության քննիչ։
1994 թվականից մինչև 1996 թվականի ապրիլի 15-ը աշխատել է որպես Կապանի միջշրջանային դատախազի օգնական։
1996 թվականի հունվարի 12-ից աշխատել է Կապանի շրջժողդատարանի դատավորի պաշտոնում, այնուհետև ապրիլի 1-ից՝ շրջժողդատարանի նախագահի պաշտոնում։
1999 թվականից աշխատել է Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի դատավոր, այնուհետև 2005 թվականից՝ նույն դատարանի նախագահի պաշտոնում։
2006 թվականից մինչ օրս աշխատում է Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնում։
Սամվել Ազատի Ուզունյան .jpg)
Ծնվել է 1954 թվականին քաղաք Երևանում։
1971 թվականից մինչև 1981 թվականը սովորել է ԵՊՀ Պատմության և իրավունքի ֆակուլտետում։
1973 թվականից մինչև 1975 թվականը ծառայել է Սովետական բանակում։
1976 թվականից մինչև 1982 թվականը աշխատել է Երևանի մոնտաժային կառավարման վարչությունում որպես մոնտաժող-մասնագետ։
1982 թվականից մինչև 1994 թվականը ծառայել է ՀՀ ՆԳՆ համակարգում։
1994 թվականից մինչև 1996 թվականը աշխատել է դատախազության համակարգում։
1996 թվականից մինչև 2004 թվականը աշխատել է Երևանի Շահումյանի շրջանի Մալաթիա- Սեբաստիա համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր։
2004 թվականից մինչ օրս աշխատում է Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնում։
Տիգրան Շահենի Պետրոսյան
Ծնվել է 1956 թվականին, քաղաք Երևանում։
Ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։
1979 թվականից մինչև 1986 թվականը հանդիսացել է ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի գիտաշխատող։
1986 թվականից մինչև 1990 թվականը աշխատել է ՀՀ Գլխավոր դատախազության ընդհանուր հսկողության բաժնում որպես դատախազ։
1990 թվականից մինչև 1991 թվականը աշխատել է ՀՀ Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության ոլորտում օրենքների կատարման վրա հսկողության բաժնի պետի պաշտոնում։
1991 թվականից մինչև 1999 թվականը աշխատել է որպես ՀՀ Արդարադատության նախարարի տեղակալ։
1999 թվականից հանդիսանում է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ։
Իրավաբանական գիտությունների թեկնածու է, «Հրաչյա Աճառյան» համալսարանի պրոֆեսոր։
Հրաչիկ Երեգլոյի Սարգսյան 
Ծնվել է 1955 թվականին Թբիլիսի քաղաքում։
1974 թվականից մինչև 1979 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի ցերեկային բաժնում։
1979 թվականից մինչև 1983 թվականը աշխատել է Կրասնոսելսկի ՆԳ բաժնում որպես քննիչ։
1983 թվականից մինչև 1988 թվականը աշխատել է Սևանի միջշրջանային դատախազությունում որպես քննիչ։
1988 թվականից մինչև 1990 թվականը աշխատել է Սևանի միջշրջանային դատախազությունում որպես ավագ քննիչ։
1990 թվականից մինչև 1996 թվականը աշխատել է Սևանի միջշրջանային դատախազությունում որպես դատախազի օգնական։
1996 թվականից մինչև 1999 թվականը աշխատել է Էջմիածնի ՆՎՇՏ դատարանում՝ որպես դատավոր։
1999 թվականից առ այսօր աշխատում է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնում։
Գագիկ Վոլոդյայի Հովհաննիսյան
Ծնվել է 1972 թվականին քաղաք Գյումրիում։
1989 թվականից մինչև 1994 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։
1995 թվականից մինչև 1999 թվականը աշխատել է ՀՀ ՆԳ և ԱԱՆ ՔԳՎ Շիրակի մարզային քննչական բաժնում որպես քննիչ։
1999 թվականից մինչև 2002 թվականը զբաղեցրել է ՀՀ ԱՆ ԴԱՀԿԾ Շիրակի մարզային ստորաբաժանման պետի տեղակալի պաշտոնը։
2002 թվականից աշխատել է ՀՀ տնտեսական դատարանի անվճարունակության մասին գործեր քննող դատավորի պաշտոնում։
2006 թվականից առ այսօր զբաղեցնում է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնը։
Սամվել Կոստյայի Մարդանյան 
Ծնվել է 1961 թվականին քաղաք Բերդում:
1982 թվականին ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը և ստացել տնտեսագետի որակավորում:
1990 թվականից մինչև 1994 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում:
1994 թվականից մինչև 1996 թվականը աշխատել է ՀՀ Ոստիկանության Տավուշի բաժնի պետի տեղակալի պաշտոնում:
1996 թվականից մինչև 1999 թվականը հանդիսացել է Կրասնոսեսկի նախկին վարչական շրջանի ժողդատարանի դատավոր:
1999 թվականից մինչև 2001 թվականը աշխատել է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում որպես դատավոր:
2001 թվականից մինչև 2004 թվականը աշխատել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավիթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր:
2004 թվականից առ այսօր զբաղեցնում է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնը:
Վարդան Ներսիկի Ստեփանյան 
Ծնվել է 1956 թվականին Արարատի մարզի գյուղ Արարատում։
1979 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։
1979 թվականից մինչև 1981 թվականը զբաղվել է փասատաբանական գործունեությամբ։
1981 թվականից մինչև 1985 թվականը աշխատել է որպես ՀՍՍՀ արդարադատության նախարարության դատական մարմինների վարչության ժողդատարանների կազմակերպական բաժնի խորհրդատու, իսկ 1985 թվականից մինչև 1988 թվականը՝ նույն բաժնում որպես ավագ խորհրդատու։
1988 թվականից մինչև 1991 թվականը աշխատել է ՀՍՍՀ դատախազության քրեական գործերի
քննության վերահսկող բաժնում որպես դատախազ։
1991 թվականից մինչև 1996 թվականը աշխատել է որպես Երևան քաղաքի Օրջոնիկիձեի
շրջժողդատարանի ժողդատավոր, ապա` դատարանի նախագահ:
1996 թվականից մինչև 1999 թվականը հանդիսացել է Երևան քաղաքի Էրեբունու շրջանի
ժողդատարանի նախագահ:
1999 թվականից մինչև 2000 թվականը զբաղեցրել է ՀՀ պետական եկամուտների նախարարության
հետաքննության վարչության պետի պաշտոնը։
2000 թվականին աշխատել է որպես ՀՀ պետական եկամուտների նախարարության
«Զվարթնոց» մաքսատան պետ։
2000 թվականից մինչև 2001 թվականը աշխատել է որպես ՀՀ պետական եկամուտների
նախարարության Արարատյան տարածքաշրջանային մաքսատան պետի տեղակալ, այնուհետև որպես հետաքննության վարչության պետ։
2001 թվականից մինչև 2002 թվականը աշխատել է ՀՀ արդյունաբերության և առևտրի
նախարարությունում որպես իրավաբանական վարչության պետ։
2002 թվականից մինչև 2003 թվականը հանդիսացել է ՀՀ արդարադատության նախարարության
վերահսկողության ծառայության պետ։
2003 թվականից մինչև 2007 թվականը աշխատել է որպես ՀՀ արդարադատության
նախարարության աշխատակազմի վերահսկողության վարչության պետ։
2007 թվականին աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի խորհրդական։
2008 թվականից առ այսօր զբաղեցնում է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնը:
Սուրեն Լենդրուշի Մնոյան .jpg)
Ծնվել է 1960 թվականին քաղաք Երևանում։
1977 թվականից մինչև 1981 թվականը սովորել է Ղազախստանի Կարագանդա քաղաքի ԽՍՀՄ ՆԳՆ բարձրագույն դպրոցի քննչական ֆակուլտետում։
1981 թվականից մինչև 1985 թվականը աշխատել է Երևանի Լենինյան շրջանի ՆԳ բաժնում որպես քննիչ։
1985 թվականից մինչև 1991թվականը աշխատել է ՀՀ ՆԳՆ քննչական վարչությունում որպես քննիչ։
1991 թվականից մինչև 1993 թվականը աշխատել է Մաշտոցի շրջանի ՆԳ բաժնում որպես քննչական բաժանմունքի պետ։
1993 թվականից մինչև 1997 թվականը աշխատել է ՀՀ դատախազության համակարգում որպես ՀՀ գլխավոր դատախազին առընթեր հատկապես կարևոր գործերի քննիչ։
1997 թվականից մինչև 1998 թվականը աշխատել է ՀՀ Արդարադատության նախարարությունում որպես դատական մարմինների վարչության պետ։
1999 թվականից առ այսօր զբաղեցնում Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնը։
Գագիկ Քերոբի Սարգսյան .jpg)
Ծնվել է 1954 թվականին քաղաք Երևանում։
1972 թվականից մինչև 1977 վականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի ցերեկային բաժնում։
1978 թվականից աշխատել է Երևանի Օրջոնիկիձեի շրջանային սովետի գործկոմի բնակարանային տնտեսության վարչությունում որպես իրավախորհրդատու, իսկ 1979 թվականից՝ գործադիր կոմիտեի իրավախորհրդատու։
1991 թվականի մարտ ամսից աշխատել է Երևան քաղաքի Օրջոնիկիձեի շրջանի դատարանում որպես փոխարինող դատավոր, իսկ 1991 թվականի մայիս ամսից` դատավոր։
1996 թվականին նշանակվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայանքների առաջին ատյանի դատարանի նախագահ։
1999 թվականից առ այսօր զբաղցենում է Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնը:
1995 թվականից մինչև 1999 թվականը եղել է ՀՀ Արդարադատության խորհրդի անդամ։
Աղվան Ալբերտի Պետրոսյան 
Ծնվել է 1972 թվականին քաղաք Երևանում։
1995 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։
1993 մինչև 1999 թվականը աշխատել է Երևանի Շենգավիթի ժողդատարանի գրասենյակում որպես գործավար։
1999 թվականից մինչև 2003 թվականը աշխատել է Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանում որպես դատավորի օգնական։
2003 թվականից աշխատել է Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր։
2008 թվականից առ այսօր զբաղեցնում է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնը:
Էդվարդ Տարոնի Մանուկյան 
Ծնվել է 1949 թվականին Ախուրյանի շրջանի գյուղ Մուսայելյանում։
1973 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։
1974 թվականից մինչև 1980 թվականը աշխատել է Կիրովականի իրավաբանական կոնսուլտացիայում որպես փաստաբան։
1980 թվականից մինչև 1982 թվականը աշխատել է Կիրովականի դատախազությունում որպես ավագ քննիչ։
1982 թվականից մինչև 1991 թվականը աշխատել է Կիրովականի դատարանում որպես դատավոր։
1991 թվականից մինչև 1998 թվականը աշխատել է Գերագույն դատարանում որպես դատավոր։
1998 թվականից մինչև 1999 թվականը աշխատել է Կոտայքի մարզի Հրազդանի դատարանի նախագահ պաշտոնում։
1999 թվականից առ այսօր աշխատում է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ պաշտոնում։
Սամվել Լևոնի Գրիգորյան
Ծնվել է 1974 թվականին Աբովյան քաղաքում։
1991 թվականից մինչև 1996 թվականը սովորել է Հ.Աճառյանի անվան համալսարանի իրավագիտության ֆակուլտետում։
2005 թվականին ստացել է պետական նմուշի դիպլոմ։
1996 թվականին ընդունվել է Աբովյան քաղաքի Ժող. դատարան, աշխատել որպես գրասենյակի գործավար, այնուհետև՝ գրասենյակի քարտուղար։
1999 թվականին աշխատել է որպես Կոտայքի մարզի ԴԱՀԿ ծառայության հարկադիր կատարող։
2000 թվականից աշխատել է որպես Կոտայքի մարզի ԴԱՀԿ ծառայության պետի տեղակալ։
2003 թվականից աշխատել է որպես Արմավիրի մարզի ԴԱՀԿ ծառայության պետ։
2005 թվականից աշխատել է որպես ԴԱՀԿ ծառայության վերահսկողության բաժնի պետ։
2006 թվականից աշխատել է որպես օրենսդրության կատարելագործման և վերահսկողության վարչության պետ։
2008 թվականի հունվարի մեկից զբաղեցնում է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնը:



