Home Contacts
Armenian Version English Version


Դատավորներ

 
Հովսեփ Լևոնի Բեդևյան
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի նախագահ

Ծնվել է 1975 թվականին Մասիսի շրջանի Նոր Խարբերդ ավանում։

1991 թվականից մինչև 1996 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։

1997 թվականից մինչև 1999 թվականը ծառայել է ՀՀ Զինված ուժերում։

2000 թվականից մինչև 2001 թվականը աշխատել է պետական փակ բաժնետիրական ընկերությունում՝ որպես իրավաբան։

2001 թվականից մինչև 2003 թվականը աշխատել է փաստաբան, եղել է փաստաբանների միջազգային միության անդամ։

2003 թվականից մինչև 2008 թվականը աշխատել է ՀՀ նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչությունում՝ որպես գլխավոր մասնագետ, խորհրդատու:

2008 թվականից մինչև 2010 թվականն աշխատել է ՀՀ վարչական դատարանի դատավոր: 

ՀՀ նախագահի 2010 թվականի նոյեմբերի 18-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի դատավոր:

ՀՀ Նախագահի 2011 թվականի նոյեմբերի 9-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի նախագահ:

 

Աշոտ Արամի Աբովյան

Ծնվել է 1953 թվականին Ստեփանավանի շրջանի Հոբարձի գյուղում։

1970 թվականից մինչև 1975 թվականը սովորել Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկա-մեքենաշինական ֆակուլտետում։

1976 թվականից մինչև 1982 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։

1984 թվականից մինչև 1987 թվականը ուսանել է ԽՍՀՄ Արդարադատության նախարարության փորձաքննությունների համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի ասպիրանտուրայում։

1975 թվականից մինչև 1984 թվականը աշխատել է Հայաստանի Արդարադատության նախարարության դատական փորձաքննությունների գիտահետազոտական լաբորատորիայում՝ որպես ավագ փորձագետ։

1978 թվականից մինչև 1980 թվականը գտնվել է պարտադիր զինվորական ծառայության մեջ։

1984 թվականից մինչև 1996 թվականը ծառայել է Ներքին գործերի մարմինների համակարգում։

1996 թվականից մինչև 2006 թվականը աշխատել է ՀՀ Արդարադատության նախարարության համակարգում` սկզբում՝ որպես Փորձագիտական կենտրոնի տնօրեն, ապա՝ 1999 թվականից՝ նախարարի տեղակալ։

2006 թվականից աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտում՝ սկզբում՝ որպես ղեկավարի տեղակալ, իսկ 2007 թվականից՝ որպես ղեկավարի տեղակալ, գլխավոր ֆինանսիստ։

2008 թվականից մինչև 2010 թվականն աշխատել է ՀՀ վարչական դատարանի դատավոր: 

ՀՀ Նախագահի 2010 թվականի նոյեմբերի 18-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի դատավոր:

 

Գալուստ Ավետիքի Ղարիբյան

Ծնվել է 1952 թվականին Երևան քաղաքում։

1981 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։

1977 թվականից մինչև 1987 թվականը աշխատել է իրավախորհրդատու տարբեր ձեռնարկություններում («Հայմեքմատվաճառ» վարչություն, Սարքերի գործարան, «Հայէներգոհսկողություն» վարչություն, Լենինյան շրջանի գործադիր կոմիտե)։

1987 թվականից մինչև 1999 թվականը աշխատել է ՀՀ պետական արբիտրաժում՝ որպես պետական արբիտր։

1999 թվականից մինչև 2001 թվականը եղել է ՀՀ տնտեսական գործերով վերաքննիչ դատարանի դատավոր։

2001 թվականի հոկտեմբերի 19-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ տնտեսական դատարանի դատավոր։

2008 թվականից մինչև 2010 թվականն աշխատել է ՀՀ վարչական դատարանի դատավոր: 

ՀՀ Նախագահի 2010 թվականի նոյեմբերի 18-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի դատավոր:

 

Աշոտ Մնացականի Սարգսյան

Ծնվել է 1957 թվականին Երևան քաղաքում։

1980 թվականի ավարտել է ԵՊՀ ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետը, իսկ 1987 թվականին՝ ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի հեռակա ուսուցման բաժինը։

1981 թվականից մինչև 1989 թվականը աշխատել է Հայկական ՍՍՀ պետական արբիտրաժում, նախ՝ հսկողական և արբիտրաժային պրակտիկայի ամփոփման բաժնում՝ որպես խորհրդատու, ապա՝ որպես գլխավոր պետական արբիտրի օգնական, հսկողական և արբիտրաժային պրակտիկայի ամփոփման բաժնի պետ։

1989 թվականից մինչև 1999 թվականը եղել է Հայկական ՍՍՀ պետական արբիտրաժի պետական արբիտր։

1999 թվականից մինչև 2001 թվականը եղել է ՀՀ տնտեսական գործերով վերաքննիչ դատարանի դատավոր։

2001 թվականի հոկտեմբերի 19-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ տնտեսական դատարանի դատավոր։

2008 թվականից մինչև 2010 թվականն աշխատել է ՀՀ վարչական դատարանի դատավոր: 

ՀՀ Նախագահի 2010 թվականի նոյեմբերի 18-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի դատավոր:

 

Արթուր Ռոբերտի Առաքելյան

Ծնվել է 1961 թվականին Երևան քաղաքում։

1979 թվականից մինչև 1987 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի երեկոյան ուսուցման բաժնում։

1978 թվականից մինչև 1980 թվականը աշխատել է «Էլեկտրասարք» արտադրական միավորումում՝ որպես կադրերի գծով տեսուչ։

1980 թվականից մինչև 1982 թվականը ծառայել է Զինված ուժերում։

1982 թվականից մինչև 1988 թվականը աշխատել է «Էլետրասարք» ա/մ-ում՝ որպես բանվոր, կադրերի գծով ավագ տեսուչ, կադրերի բաժնի պետ։

1988 թվականից մինչև 1990 թվականը աշխատել է «Հայթռչնարդ» միավորման մասնագիտացված մոնտաժային վարչությունում՝ որպես իրավախորհրդատու։

1990 թվականից մինչև 1996 թվականը աշխատել է ՀՀ առևտրի նախարարության «Հայկահույք» միավորումում՝ որպես իրավախորհրդատու, կադրաիրավական հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ։

1997 թվականից մինչև 1998 թվականը աշխատել է Երևանի Արաբկիրի թաղապետարանի իրավաբանական բաժնի պետ։

1999 թվականին նշանակվել է Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր։

2008 թվականից մինչև 2009 թվականը աշխատել է Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր:

2009 թվականից մինչև 2010 թվականը աշխատել է ՀՀ վարչական դատարանի դատավոր:

ՀՀ Նախագահի 2010 թվականի նոյեմբերի 18-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի դատավոր:

 

Արա Էդուարդի Բաբայան

Ծնվել է 1977 թվականին Երևան քաղաքում։

1994 թվականից մինչև 1999 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։

1997 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է «Լենդ բանկ» ՓԲ ընկերությունում՝ որպես իրավախորհրդատու։

1999 թվականից մինչև 2005 թվականն աշխատել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանում՝ որպես դատարանի նախագահի օգնական:

2005 թվականի հոկտեմբերի 19-ից մինչև 2007 թվականն ախատել է ՀՀ Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմում՝ որպես պետական գույքի մասնավորեցման և օտարման գործարքների ֆինանսական փորձաքննության բաժնի պետ։ 

2008 թվականից մինչև 2010 թվականն աշխատել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

2010 թվականի դեկտեմբերի 13-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր։

2011 թվականի դեկտեմբերի 22-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի դատավոր:

 

Քրիստինե Պատվականի Մկոյան

Ծնվել է 1977 թվականին Երևան քաղաքում։

1994 թվականից մինչև 1999 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։

1999 թվականից մինչև 2003 թվականն աշխատել է Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանում՝ որպես դատավորի օգնական, այնուհետև՝ աշխատակազմի ղեկավար։

2003 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կադրերի վարչությունում, ներման, քաղաքացիության, պարգևների և կոչումների վարչությունում, այնուհետև՝ իրավաբանական վարչությունում՝ որպես գլխավոր մասնագետ։

2008 թվականից մինչև 2013 թվականն աշխատել է ՀՀ Վարչական դատարանի դատավոր։

2013 թվականից առ այսօր աշխատում է ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի դատավոր:

^ to_top