Էդվարդ Տարոնի Մանուկյան 
Ծնվել է 1949 թվականին Ախուրյանի շրջանի Մուսայելյան գյուղում։
1973 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։
1974 թվականից մինչև 1980 թվականն աշխատել է Կիրովականի իրավաբանական կոնսուլտացիայում՝ որպես փաստաբան։
1980 թվականից մինչև 1982 թվականն աշխատել է Կիրովականի դատախազությունում՝ որպես ավագ քննիչ։
1982 թվականից մինչև 1991 թվականն աշխատել է Կիրովականի դատարանում՝ որպես դատավոր։
1991 թվականից մինչև 1998 թվականն աշխատել է Գերագույն դատարանում՝ որպես դատավոր։
1998 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է Կոտայքի մարզի Հրազդանի դատարանի նախագահի պաշտոնում։
1999 թվականից առ այսօր աշխատում է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ։
Շիրակ Երեմի Հակոբյան .jpg)
Ծնվել է 1946 թվականին Անիի շրջան Ձորակապ գյուղում։
1971 թվականին ավարտել է ԵՊՀ-ի իրավաբանական ֆակուլտետը։
1971 թվականից մինչև 1979 թվականն աշխատել է Գյումրու ՆԳ բաժնի օպերլիազոր, այնուհետև մինչև 1983 թվականը՝ Գյումրու ՆԳ վարչության քրեական հետախուզության բաժնի պետ։
1983 թվականից մինչև 1985 թվականը ԽՍՀՄ ՆԳՆ Ակադեմիայի ունկնդիր է եղել։
1985 թվականից մինչև 1989 թվականն աշխատել է Գյումրու Մոսկովյան շրջանի ՆԳ բաժին պետ։
1989 թվականից մինչև 1996 թվականն աշխատել է Գյումրու ՆԳ վարչության պետի տեղակալ։
1996 թվականից մինչև 1998 թվականն աշխատել է Ախուրյանի ՆԳ բաժնի պետ։
1998 թվականից մինչև 2002 թվականն աշխատել է Շիրակի մարզի ՆԳՎ պետի տեղակալ։
2005 թվականից առ այսօր աշխատում է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։
Հայկ Հովհաննեսի Հովհաննիսյան 
Ծնվել է 1946 թվականին Լենինական քաղաքում։
1983 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։
1965 թվականից մինչև 1968 թվականը ծառայել է զինված ուժերում։
1983 թվականից մինչև 1987 թվականն աշխատել է ԼԵՆկոմպրեսորների գործարանում՝ որպես իրավախորհրդատու։
1987 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է իրավաբանական կոնսուլտացիայում՝ որպես փաստաբան։
1999 թվականից առ այսօր աշխատում է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։
Արմեն Օնիկի Խաչատրյան .jpg)
Ծնվել է 1971 թվականին Գյումրի քաղաքում։
1988 թվականին ընդունվել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի ցերեկային ուսուցման բաժինը, որն ավարտել է 1993 թվականին։
1993 թվականից մինչև 1994 թվականը գտնվել է ժամկետային զինծառայության մեջ։
1995 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է ՀՀ ՆԳ և ԱԱՆ Քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզային քննչական բաժնում՝ որպես քննիչ։
1999 թվականից աշխատանքի է անցել Գյումրիի կայազորի զինվորական դատախազությունում՝ որպես քննիչ. իսկ 2000 թվականին նշանակվել է նույն դատախազությունում՝ որպես ավագ քննիչ։
2003 թվականից մինչև 2005 թվականն աշխատել է Գյումրիի կայազորի զինվորական դատախազի օգնականի պաշտոնում, այնուհետև՝ մինչև 2006 թվականը զբաղեցրել է նույն կայազորի զինդատախազի ավագ օգնականի պաշտոնը։
2005 թվականին ՀՀ Ոստիկանության պետի կողմից պարգևատրվել է «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով։
2006 թվականից մինչև 2007 թվականն աշխատել է Արարատի մարզի առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնում։
2007 թվականից առ այսօր աշխատում է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Արա Էդուարդի Բաբայան 
Ծնվել է 1977 թվականին Երևան քաղաքում։
1994 թվականից մինչև 1999 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։
1997 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է «Լենդ բանկ» ՓԲ ընկերությունում՝ որպես իրավախորհրդատու։
1999 թվականից մինչև 2005 թվականն աշխատել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանում՝ որպես դատարանի նախագահի օգնական:
2005 թվականի հոկտեմբերի 19-ից մինչև 2007 թվականն ախատել է ՀՀ Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմում՝ որպես պետական գույքի մասնավորեցման և օտարման գործարքների ֆինանսական փորձաքննության բաժնի պետ։
2008 թվականից առ այսօր աշխատում է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։
Գարիկ Կարոյի Ավագյան 
Ծնվել է 1977 թվականին Երևան քաղաքում։
1995 թվականից մինչև 1999 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի բակալավրատում։
1999 թվականից մինչև 2001 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի մագիստրատուրայում։
2001 թվականից մինչև 2004 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի ասպիրանտուրայում։
2000 թվականից մինչև 2002 թվականն աշխատել է «Էսկո-Կոնցեռն» ՓԲ ընկերությունում՝ որպես իրավաբանական բաժնի պետ։
2002 թվականից մինչև 2007 թվականն աշխատել է ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանում՝ որպես դատավորի օգնական։
2008 թվականից առ այսօր աշխատում է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։
Դասավանդել է Երևանի «Գալիք» համալսարանում, Հայաստանի ֆրանսիական համլսարանում և ՀՀ Կառավարման ակադեմիայում։
Միշա Մկրտչի Մարտիրոսյան 
Ծնվել է 1952 թվականին Արթիկի շրջանի Լեռնակերտ գյուղում։
1972 թվականից մինչև 1974 թվականը ծառայել է ԽՍՀՄ բանակում։
1975 թվականից մինչև 1980 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։
1980 թվականից մինչև 1992 թվականն աշխատել է Մարալիկ քաղաքի Լուսատեխնիկական էլեկտրասարքավորումների գործարանում՝ որպես իրավախորհրդատու։
1992 թվականից աշխատել է ՀՀ դատախազության Անիի շրջանի դատախազի օգնական, 1999 թվականից՝ Շիրակի մարզի դատախազի օգնական։
2008 թվականի հունվարի մեկից հանդիսանում է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։
Մարտին Սենոյի Սարոյան 
Ծնվել է 1950 թվականին Ախուրյանի շրջանի Առափի գյուղմ։
1981 թվականին ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը։
1991 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։
1982 թվականից մինչև 1991 թվականն աշխատել է Սպանդարյանի ժողդատարանում՝ որպես դատական նիստերի քարտուղար։
1991 թվականից մինչև 1996 թվականն աշխատել է Սպանդարյանի շրջանային ժողդատարանի դատավոր։
1996 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է Անիի ժողդատարանում՝ որպես դատավոր։
1999 թվականից առ այսօր աշխատում է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։
Հայկանուշ Գաբրիելի Միքայելյան .jpg)
Ծնվել է 1955 թվականին Ախուրյանի շրջանի Արևիկ գյուղում։
1978 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։
1978 թվականից մինչև 1979 թվականն աշխատել է փաստաբանների կոլեգիայում՝ որպես փորձնակ, այնուհետև մինչև 1980 թվականը՝ որպես փաստաբան։
1980 թվականը մինչև 1996 թվականն աշխատել է ՀՍՍՀ Փաստաբանների կոլեգիայի Ախուրյանի իրավաբանական կոնսուլտացիայում՝ որպես վարիչ։
1996 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է Ախուրյանի ժողդատարանում՝ որպես դատավոր։
1999 թվականից առ այսօր աշխատում է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։
Սուրեն Ալեքսանի Մնացյան 
Ծնվել է 1954 թվականին Ղուկասյանի շրջանի Մուսայելյան գյուղում։
1980 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։
1981 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է ՀՀ Ներքին գործերի նախարարությունում՝ որպես քննիչ։
1999 թվականից առ այսօր աշխատում է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։
Աշոտ Զավենի Մանուկյան 
Ծնվել է 1956 թվականին Ախուրյանի շրջանի Հովունի գյուղում։
1980 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։
1981 թվականից մինչև 1995 թվականն աշխատել է ՆԳՆ կադրերի գլխավոր վարչությունում՝ որպես քննիչ, ապա՝ ավագ քննիչ, քննչական բաժանմունքի պետ, այնուհետև՝ պետի տեղակալ։
1995 թվականից մինչև 1996 թվականն աշխատել է Գյումրու կայազորի զինդատախազությում՝ որպես դատախազի օգնական։
1996 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է Արթիկի նստավայրում՝ որպես դատավոր։
2000 թվականից մինչև 2001 թվականն աշխատել է «Հայագրոբանկ» ԲԲԸ Ախուրյանի
մասնաճյուղում՝ որպես իրավախորհրդատու։
2001 թվականից առ այսօր աշխատում է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։
Բագրատ Սերգեյի Մկրտչյան
Ծնվել է 1969 թվականին Երևան քաղաքում։
1996 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։
1997 թվականին աշխատել է ՀՀ Արդարադատության նախարարության օրենսդրության վարչությունում՝ որպես առաջին կարգի խորհրդատուի ժամանակավոր պաշտոնակատար, այնուհետև՝ որպես առաջատար խորհրդատու, իսկ 1999 թվականից մինչև 2001 թվականը՝ որպես նույն վարչության պետի տեղակալ։
2001 թվականից մինչև 2002 թվականն եղել է ՀՀ Տնտեսական դատարանի դատավոր։
2002 թվականի սեպտեմբերի 9-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Տնտեսական դատարանի անվճարունակության մասին գործեր քննող դատավոր։
2008 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է Հարավային քաղաքացիական դատարանի դատավոր։
2009 թվականից առ այսօր աշխատում է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Հարություն Սերյոժայի Մովսեսյան
Ծնվել է 1952 թվականին Լենինական քաղաքում։
1974 թվականին ավարտել է Մ.Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտը։
1974 թվականից մինչև 1975 թվականը ծառայել է ԽՍՀՄ Զինված ուժերում։
1988 թվականին ավարտել է ԵՊՀ-ի իրավաբանական ֆակուլտետը։
1976 թվականից մինչև 1978 թվականն աշխատել է Ախուրյանի ճանշին 6-րդ վարչությունում։
1978 թվականից մինչև 1986 թվականն աշխատել է ՆԳ վարչությունում։
1986 թվականից մինչև 1989 թվականն աշխատել է Լենքաղկոմիվարչական առևտրա-ֆինանսական բաժնում՝ որպես հրահանգիչ։
1989 թվականից մինչև 1991 թվականն աշխատել է Լենինյան քաղկոմի վարչության սոցիալական տնտեսության զարգացման բաժնում՝ որպես հրահանգիչ։
1991 թվականից մինչև 1994 թվականն աշխատել է Լենքաղխորհրդի գործկոմի քարտուղար:
1996 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է «Հայգորգ»ՓԲԸ Գյումրու մասնաճյուղի տնօրեն։
1999 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում՝ որպես դատավոր։
2008 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է Հարավային քաղաքացիական դատարանի դատավոր։
2009 թվականի փետրվարի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:



