Home Contacts
Armenian Version English Version


Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան

Վարդան Ներսիկի Ստեփանյան
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության
դատարանի նախագահ


Ծնվել է 1956 թվականին Արարատի մարզի Արարատ գյուղում։

1979 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։

1979 թվականից մինչև 1981 թվականը զբաղվել է փասատաբանական գործունեությամբ։

1981 թվականից մինչև 1985 թվականն աշխատել է ՀՍՍՀ Արդարադատության նախարարության դատական մարմինների վարչության ժողդատարանների կազմակերպական բաժնի խորհրդատու, իսկ 1985 թվականից մինչև 1988 թվականը՝ նույն բաժնում՝ որպես ավագ խորհրդատու։

1988 թվականից մինչև 1991 թվականն աշխատել է ՀՍՍՀ դատախազության քրեական գործերի քննության վերահսկող բաժնում՝ որպես դատախազ։

1991 թվականից մինչև 1996 թվականն աշխատել է Երևան քաղաքի Օրջոնիկիձեի շրջժողդատարանի ժողդատավոր, ապա` դատարանի նախագահ:

1996 թվականից մինչև 1999 թվականը հանդիսացել է Երևան քաղաքի Էրեբունու շրջանի ժողդատարանի նախագահ:

1999 թվականից մինչև 2000 թվականը զբաղեցրել է ՀՀ Պետական եկամուտների նախարարության հետաքննության վարչության պետի պաշտոնը։

2000 թվականին աշխատել է ՀՀ Պետական եկամուտների նախարարության «Զվարթնոց» մաքսատան պետ։

2000 թվականից մինչև 2001 թվականն աշխատել է ՀՀ Պետական եկամուտների նախարարության Արարատյան տարածքաշրջանային մաքսատան պետի տեղակալ։

2001 թվականին աշխատել է ՀՀ Պետական եկամուտների նախարարության հետաքննության վարչության պետ։

2001 թվականից մինչև 2002 թվականն աշխատել է ՀՀ Արդյունաբերության և առևտրի նախարարությունում՝ որպես իրավաբանական վարչության պետ։

2002 թվականից մինչև 2003 թվականը հանդիսացել է ՀՀ Արդարադատության նախարարության վերահսկողության ծառայության պետ։

2003 թվականից մինչև 2007 թվականն աշխատել է ՀՀ Արդարադատության նախարարության աշխատակազմի վերահսկողության վարչության պետ։

2007 թվականին աշխատել է ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահի խորհրդական։ 

2008 թվականից առ այսօր աշխատում է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ:

 

Նելլի Լիպարիտի Գալստյան

Ծնվել է 1953 թվականին Արարատի մարզի գյուղ Արարատում։

1971 թվականից մինչև 1977 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։

1973 թվականից մինչև 1985 թվականն աշխատել է ՀՀ Գերագույն դատարանում։

1985 թվականից մինչև 1998 թվականը հանդիսացել է ՀՀ Փաստաբանների միության անդամ։

1991 թվականին համատեղությամբ աշխատել է Երևանի Պետական տնտեսագիտական համալսարանի տնտեսական պատմության և իրավունքի ամբիոնում մինչև 1996 թվականը որպես ասիստենտ, իսկ 1996 թվականից մինչև 2002 թվականը՝ որպես դասախոս։

1999 թվականից առ այսօր աշխատում է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի  դատավոր։

 

Գագիկ Զենիկի Հեբոյան

Ծնվել է 1965 թվականին Երևան քաղաքում։

1983 թվականից մինչև 1985 թվականը ծառայել է Խորհրդային բանակում։

1987 թվականից մինչև 1992 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի երեկոյան բաժնում։

1985 թվականից մինչև 1990 թվականն աշխատել է ՀՀ Պետական արբիտրաժում։

1990 թվականից մինչև 1991 թվականն աշխատել է Հայքիմմեքենա ԳԱՄ-ում՝ որպես իրավախորհրդատու։

1991 թվականից մինչև 1993 թվականն աշխատել է ՀՀ Գերագույն խորհրդի արձանագրային հրատարակչական բաժնում՝ որպես ավագ խորհրդատու։

1993 թվականից մինչև 1998 թվականն աշխատել է ՀՀ Գերագույն խորհրդի, այնուհետև՝ ՀՀ Ազգային ժողովի իրավաբանական ծառայությունում՝ որպես ավագ խորհրդատու։

1998 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է ՀՀ Արդարադատության նախարարության դատական մարմինների վարչությունում՝ որպես ավագ խորհրդատու։

1999 թվականից առ այսօր աշխատում է ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի  դատավոր։   

 

Արիստակես Վարդանի Սիսակյան

Ծնվել է 1957 թվականին Կոտայքի մարզի Կոտայք գյուղում։

1974 թվականից մինչև 1982 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։

1986 թվականից մինչև 1991 թվականն աշխատել է ՀԽՍՀ Գերագույն դատարանի քրեական կոլեգիայում՝ որպես դատական նիստերի քարտուղար։

1996 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է ՀՀ Արդարադատության նախարարությունում՝ որպես նախարարի օգնական, իսկ այնուհետև՝ դատական մարմինների վարչությունում։ 

1999 թվականից զբաղեցրել է Վայոց Ձորի մարզի առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնը։

2001 թվականից առ այսօր աշխատում է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

 

Վաղինակ Կարլենի Մկրտչյան


Ծնվել է 1981 թվականին Երևան քաղաքում:

2001 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը:

2007 թվականին ավարտել է ՀՀ պետական կառավարման ակադեմիան:

29.05.2003-22.07.2004թթ. աշխատել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատախազության ստաժոր-քննիչ:
                                                                             
22.07.2004-28.07.2005թթ. աշխատել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատախազության քննիչ:

28.07.2005-18.01.2007թթ. աշխատել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների դատախազության քննիչ:

2007 թվականին աշխատել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների դատախազության ավագ քննիչ:

01.10.2007-18.01.2008թթ. աշխատել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների դատախազության դատախազ:

2008 թվականից աշխատել է ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննիչ:

2013 թվականի հունվարի 24-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի  դատավոր։

 

Տիգրան Ռոբերտի Փոլադյան

 

Ծնվել է 1982 թվականին Երևան քաղաքում:

2004 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը:

2007 թվականին ավարտել է ԵՊՀ ասպիրանտուրան:

06.08.2002-01.03.2003թթ. աշխատել է ՀՀ կենտրոնական բանկի իրավաբանական վարչության մասնագետ:

01.03.2003-04.10.2004թթ. աշխատել է ՀՀ կենտրոնական բանկի իրավաբանական վարչության իրավախորհրդատու:

2004 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի «Դատական բողոքարկման հիմնախնդիրները քաղաքացիական դատավարությունում և «Քաղաքացիական դատավարություն» առարկաների դասախոս:

05.10.2004-02.05.2005թթ. աշխատել է «Գրեյթ Վելլի» ՀՁ ՍՊԸ-ի գլխավոր իրավախորհրդատու:

12.2004-04.2005թթ. աշխատել է ՀՀ կենտրոնական բանկի հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման դեմ պայքարի մարմնի ստեղծմանն ուղղված աշխատանքային խմբում:
 
03.05.2005-27.04.2006թթ. աշխատել է ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնի (փողերի «լվացման» և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի վարչության) «Զ» դասի մեթոդաբան

01.08.2006-01.07.2008թթ. աշխատել է «Զարգացման հայկական բանկ» ԲԲԸ իրավաբանական բաժնի ղեկավար-գլխավոր իրավախորհրդատու:

01.02.2009-31.08.2009թթ. աշխատել է «Գարեգինյան եղբայրներ» ՍՊԸ-ի իրավաբանական վարչության պետ, գործադիր տնօրենի գլխավոր խորհրդատու:

01.09.2009-09.11.2009թթ. աշխատել է «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի իրավաբանական ստորաբաժանման իրավաբան:

09.2009-11.2009թթ. աշխատել է «Էյ Ջի Դիվելըփմենթ» ՓԲԸ-ի իրավաբանական բաժնում:
 
09.11.2009-17.07.2010թթ. աշխատել է «Նորվիկ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի իրավաբանական բաժնի ղեկավար:

2009 թվականից եղել է ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան:

2010 թվականից աշխատել է «Նորվիկ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի գործադիր տնօրենի տեղակալ։

Հեղինակ է 4 գիտական աշխատությունների:

2013 թվականի հունվարի 31-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

 

Հովհաննես Ռաֆիկի Ավագյան

Ծնվել է 1981 թվականին, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում:

1997 թվականին ավարտել է Աբովյան քաղաքի թիվ 10 միջնակարգ դպրոցը:

2001 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը:

2005 թվականին ավարտել է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիան:

2009 թվականին ավարտել է Երևանի «Գալիք» համալսարանի իրավագիտության ֆակուլտետը՝ ստանալով իրավագետի որակավորում:

2005 թվականից մինչև 2007 թվականը աշխատել է «Բիոլինկ» ՍՊԸ-ում՝ որպես գործադիր տնօրեն:

2007 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է Երևանի պետական բժշկական համալսարանի իրավաբանական բաժնում՝ որպես գլխավոր մասնագետ:

2008 թվականից մինչև 2009 թվականը զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դատավորի գործավարի պաշտոնը:

2009 թվականից մինչև 2014 թվականը զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի օգնականի, ավագ օգնականի, պալատի նախագահի ավագ օգնականի պաշտոնները:

2014 թվականին ավարտել է Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիան:

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2015 թվականի փետրվարի 24-ի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

 

Աշոտ Սուրենի Խաչիկյան

Ծնվել է 1954 թվականին Նոյեմբերյան քաղաքում:

1991 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը:

1996 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է Դիլիջանի ժողդատարանում՝ որպես դատավոր:

1999 թվականին աշխատել է ՀՀ ԴԱՀԿ Տավուշի մարզային ստորաբաժանման պետի պաշտոնում:

2000 թվականից մինչև 2016 թվականը աշխատել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

2016 թվականի փետրվարի 19-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Կոտայքի մարզի ընդհանուր իարվասության դատարանի դատավոր:

 

 Գեղամ Մերուժանի Մարգարյան

 Ծնվել է 1986 թվականին Եղվարդ քաղաքում:

2009 թվականին ավարտել է Հյուսիսային համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, իսկ 2012 թվականին՝ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի հեռակա ուսուցման մագիստրատուրան:

2007 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում` որպես դատական կարգադրիչ:

2008 թվականից մինչև 2011 թվականն աշխատել է ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում` որպես գրասենյակի գործավար:

2011 թվականից մինչև 2013 թվականն աշխատել է ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում` որպես դատավորի օգնական:

2013 թվականից մինչև 2015 թվականն աշխատել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում` որպես դատավորի օգնական:

2015 թվականի փետրվար ամսից մինչև դեկտեմբեր ամիսը հանդիսացել է ՀՀ արդարադատության ակադեմիայի ունկնդիր:

2016 թվականից մինչև 2017 թվականն աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտի Միջազգային համագործակցության վարչության Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտերի բաժնում` որպես մասնագետ:

ՀՀ Նախագահի 2017 թվականի մարտի 10-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

^ to_top