Home Contacts
Armenian Version English Version


Նորություններ

ԱԶԱՏ ԱՐՁԱԿՎԵՑ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԵՐԻ ԴԱՀԼԻՃԻՑ

20.05.2008

2008 թվականի մարտի 1-2 տեղի ունեցած զանգվածային անկարգությունների կապակցությամբ այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը, արագացված դատաքննության կարգով քննելով քրեական գործը, Լևիկ Խաչատրյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ («Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը») և նրան դատապարտել ազատազրկման՝ 1 տարի 6 ամիս ժամկետով։

Դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կարգով Լևիկ Խաչատրյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառել` սահմանելով փորձաշրջան՝ 2 տարի ժամկետով։

Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը միաժամանակ որոշում է կայացրել որպես խափանման միջոց ընտրված կալանքը վերացնելու և Լ.Խաչատրյանին անհապաղ դատական նիստերի դահլիճից ազատ արձակելու մասին։