Home Contacts
Armenian Version English Version


Նորություններ

ԸՆԴՈՒՆՎԵԼ ԵՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՎԱՐՈՒՅԹ

13.05.2008

2008 թվականի ապրիլի 22-ից մինչև մայիսի 12-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ վարչական դատարանի վարույթ են ընդունվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 180.1 հոդվածի հիման վրա («Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու կարգը խախտելը) վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին հետևյալ հայցադիմումները.

ՀՀ ոստիկանության հայցադիմումները՝ Վաչագան Մովսիսյանին, Արսեն Շագոյանին, Լուսինե Ավագյանին, Սամվել Բունիաթյանին, Ալեքսան Վարդանյանին, Էվերսիկ Առաքելյանին, Ֆելիքս Աբրահամյանին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին, ինչպես նաև Ռոլանդ Մարտիրոսյանին, Սպարտակ Հարությունյանին, Գևորգ Սարգսյանին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին (ՀՀ վարչական դատարանի Էջմիածնի նստավայր)։