Home Contacts
Armenian Version English Version


Նորություններ

ԿԱՅԱՑԵԼ Է ՀՀ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ՏԱՐԵՎԵՐՋՅԱՆ ՆԻՍՏԸ

26.12.2017

Դեկտեմբերի 22-ին տեղի է ունեցել  Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի հերթական նիստը՝ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի նախագահությամբ:             

Օրակարգում ընդգրկվել էին Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդում համապատասխան դատավորների նշանակման և կազմակերպական հարցեր:

«Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝  4 տարի ժամկետով ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կողմից Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի անդամներ են վերընտրվել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Երվանդ Խունդկարյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի անդամ Համլետ Ասատրյանը:

Անդրադարձ է եղել կոռուպցիոն երևույթների կանխարգելմանն ու բացառմանն ուղղված քայլերին, կազմակերպչական մի շարք այլ հարցերի: