Home Contacts
Armenian Version English Version


Նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

30.11.2017

Հիմք ընդունելով ՀՀ դատական օրենսգրքի 115.1-րդ հոդվածի 8-րդ մասը` տեղեկացվում է, որ դատավորների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով ՀՀ արդարադատության խորհրդում հարցազրույցը տեղի է ունենալու 2017 թվականի դեկտեմբերի 12-ին և 13-ին ժամը 11:00-ին` Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական շենքում:

ՀՀ դատական օրենսգրքի 115.1-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` առաջարկվում է իրավունքի բնագավառում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպություններին` ՀՀ արդարադատության խորհրդում հարցազրույցին ներկա գտնվելու համար, մինչև սույն թվականի դեկտեմբերի 6-ը ներառյալ համապատասխան հայտ ներկայացնել ՀՀ արդարադատության խորհրդի աշխատակազմ (հասցեն` ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5):

Ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 115.1-րդ հոդվածի 6-րդ մասով` ՀՀ արդարադատության խորհրդի աշխատակազմը կընտրի համապատասխան հայտ ներկայացրած հասարակական կազմակերպությունների մինչև հինգ ներկայացուցիչ` ըստ դիմումների ներկայացման առաջնահերթության:

 

Արդարադատության խորհրդի աշխատակազմ