Home Contacts
Armenian Version English Version


Նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

24.11.2017

2017 թվականի նոյեմբերի 24-ին կայացավ ՀՀ արդարադատության խորհրդի նիստ, որի ընթացքում, քննարկելով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի միջնորդությունը, ՀՀ արդարադատության խորհուրդը որոշեց այն բավարարել և, ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ա. Մելքումյանին հայտարարել նկատողություն` զուգորդված 6 ամիս ժամկետով աշխատավարձի 25 տոկոսից զրկելով:

 

Արդարադատության խորհրդի աշխատակազմ