Home Contacts
Armenian Version English Version


Նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

22.11.2017

ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի միջնորդության հիման վրա դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ՀՀ արդարադատության խորհրդի նիստը հրավիրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին` ժամը 1600-ին` ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական շենքում:

Ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ մասով և 111-րդ հոդվածի 2-րդ մասով և հաշվի առնելով դատավորի կողմից ներկայացված միջնորդությունը` կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ նիստը դռնփակ անցկացնելու մասին` ՀՀ արդարադատության խորհուրդը, ելնելով արդարադատության շահերի պաշտպանության նկատառումներից, որոշել է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ 2017 թվականի նոյեմբերի 24-ի նիստն անցկացնել դռնփակ:

 

 

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ  ԽՈՐՀՐԴԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄ