Home Contacts
Armenian Version English Version


Նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԳՐԱՎՈՐ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

03.11.2017

Դատավորների թեկնածությունների ցուցակի քաղաքացիական և քրեական մասնագիտացմամբ բաժինները համալրելու նպատակով անցկացվող որակավորման ստուգման գրավոր քննությանը մասնակցած հավակնորդներից հարցազրույցի փուլ են անցնում.

քաղաքացիական մասնագիտացմամբ ամենաբարձր հանրագումարային միավորներ հավաքած առաջին 9 հավակնորդը.

քրեական մասնագիտացմամբ ամենաբարձր հանրագումարային միավորներ հավաքած առաջին 10 հավակնորդը:

Միաժամանակ տեղեկացվում է, որ գրավոր քննությանը մասնակցած յուրաքանչյուր հավակնորդ գրավոր քննության հանրագումարային արդյունքների հրապարակման օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում կարող է դիմել բողոքարկման հանձնաժողով, եթե համարում է, որ խախտվել է քննության անցկացման ընթացակարգը, կամ վիճարկում է քննության գնահատականը:

 

 

ՀՀ արդարադատության խորհրդի աշխատակազմ

 

 

Դատավորների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով անցկացված որակավորման գրավոր քննության քաղաքացիական մասնագիտացման աշխատանքների արդյունքները

Դատավորների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով անցկացված որակավորման գրավոր քննության քրեական մասնագիտացման աշխատանքների արդյունքները