Home Contacts
Armenian Version English Version


Նորություններ

ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ

02.11.2017

Այսօր` նոյեմբերի 2-ին, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Սերժիկ Ավետիսյանի, ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Երվանդ Խունդկարյանի, ՀՀ արդարադատության խորհրդի աշխատակազմի ղեկավար Շողեր Վարդանյանի և Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանի մասնակցությամբ ընդունել է Արդարադատության ակադեմիայի 2017 թվականի շրջանավարտներին:

ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, շնորհավորելով շրջանավարտներին, մաղթել է նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ և հույս հայտնել, որ ապագա դատավորները, արդեն գործնականում կիրառելով իրենց մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները, մեծ նվիրումով ու պատասխանատվությամբ կստանձնեն այդ բարդ և պատասխանատու աշխատանքը:

Հանդիպումն անցել է ջերմ և փոխըմբռնման մթնոլորտում: