Home Contacts
Armenian Version English Version


Նորություններ

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակների վերաբերյալ

02.11.2017

ՀԱՎԵԼՎԱԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ
2017 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի
ԹԻՎ 03Լ ՀՐԱՄԱՆԻ

­Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 136-րդ, 137-րդ և 138-րդ հոդվածների համաձայն` հայտարարվում է վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար ծառայողական առաջխաղացման ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի ցուցակի կազմման, ինչպես նաև վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար ծառայողական առաջխաղացման ցուցակի վարչական մասնագիտացման բաժնի և ՀՀ վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար ծառայողական առաջխաղացման ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի ցուցակներում լրացումներ կատարելու մասին:

Հայտարարության հրապարակումից հետո` երկշաբաթյա ժամկետում (մինչև ընթացիկ տարվա նոյեմբերի 16-ը), վերոնշյալ հոդվածներով նախատեսված անձինք կարող են Արդարադատության խորհրդին ներկայացնել դիմում` դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակին  համապատասխան` բաժնում ընդգրկվելու ցանկությամբ:

Դիմումները ներկայացնել Արդարադատության խորհրդի աշխատակազմ` ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5 հասցեով /Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական շենք/:

 

 

 

Արդարադատության խորհրդի աշխատակազմ