Home Contacts
Armenian Version English Version


Նորություններ

ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարն ընդունել է ԵԽ քաղաքական տնօրինության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը

27.10.2017

Հոկտեմբերի 26-ին ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանն ընդունել է ԵԽ քաղաքական տնօրինության ղեկավար Ալեքսանդր Գեսսելի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին քաղաքական հարցերով տնօրենի տեղակալ Դանիիլ Խոչաբոն, տնօրինության՝ Հայաստանի հարցով պատասխանատու Մաքսիմ Լոնգանգը:

Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Նարեկ Գաբրիելյանը, Հայաստանում ԵԽ գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան, ԵԽ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը և ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության Եվրոպայի խորհրդի բաժնի երկրորդ քարտուղար Արամ Հակոբյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԽ նախարարների կոմիտեի ժողովրդավարության հարցերով զեկուցողների խմբի 2015թ. հուլիսին Հայաստան կատարած այցի արդյունքներով կազմված զեկույցից հետո տեղի ունեցած զարգացումները, մասնավորապես՝ սահմանադրական բարեփոխումների արդյունքում դատական իշխանության ոլորտին առնչվող, «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի նախագծով նախատեսվող փոփոխությունները, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: