Home Contacts
Armenian Version English Version


Նորություններ

ՀՀ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄԸ՝ ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԲԱՐՁՐԱՑՎԱԾ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

25.08.2017

ՀՀ դատարանների նախագահների խորհուրդը հանդես է եկել պարզաբանմամբ՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից օրեր առաջ բարձրացված հարցի վերաբերյալ՝ կապված «նիստերի դահլիճից հեռացնել» դատական սանկցիայի կիրառման համար նախատեսված ժամանակի (ժամի) հաշվարկման կարգի հետ:

ՀՀ դատարանների նախագահների խորհուրդը, ուսումնասիրելով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից վերոգրյալ հարցի պարզաբանման վերաբերյալ ներկայացված դիմումը, ներպետական համապատասխան իրավակարգավորումների, դատական պրակտիկայի, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների ուսումնասիրության և վերլուծության արդյունքում արձանագրել է.

«ՀՀ դատական օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ մասով (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3141-րդ հոդվածի 2-րդ մաս) սահմանված «նիստերի դահլիճից հեռացնել» դատական սանկցիայի կիրառման համար նախատեսված ժամանակը (ժամը) սահմանափակված է դատական նիստի ժամանակահատվածով («դատական աշխատանքային ժամ»)»:

 

 ՈՐՈՇՈՒՄ № 151 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 63-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ - (387.5 KB)