Home Contacts
Armenian Version English Version


Նորություններ

ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ

10.07.2017

 2017 թվականի հուլիսի 6-ին ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանն ընդունել է Եվրասիական տնտեսական միության դատարանի նախագահ Ալեքսանդր Ֆեդորցովի գլխավորած պատվիրակությանը:

 Հանդիպման ընթացքում Արման Մկրտումյանը և Ալեքսանդր Ֆեդորցովը քննարկել են ՀՀ դատական համակարգի կառուցվածքն ու առանձնահատկությունները, ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից օրենքի միատեսակ կիրառության սահմանադրական գործառույթի իրականացումը, նախադեպային որոշումների կայացումն ու դրա արդյունքում միասնական դատական պրակտիկայի և կանխատեսելի արդարադատության ձևավորումը, ինչպես նաև դատական ոլորտին առնչվող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

 Հանդիպման ավարտին կողմերը շնորհակալություն են հայտնել բովանդակալից զրույցի համար և փոխգործակցությունը խորացնելու պատրաստակամություն հայտնել: