Home Contacts
Armenian Version English Version


Նորություններ

Մեկ օրացուցային տարվա ընթացքում երկու և ավելի թվով անգամ անձի սեփականությունը կամ ընդհանուր սեփականություն հանդիսացող նույն տեսակի գույքի երկրորդ և ավելի թվով օտարումներն ավելացված արժեքի հարկով հարկվող գործարք որակելու առանձնահատկությունները

15.02.2017

Թիվ ՎԴ/0811/05/15 վարչական գործով 2016 թվականի դեկտեմբերի 26-ին կայացված որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը բացահայտել է այն պայմանները, որոնց միաժամանակյա առկայության դեպքում մեկ օրացուցային տարվա ընթացքում  երկու և ավելի թվով անգամ անձի սեփականությունը կամ ընդհանուր սեփականություն հանդիսացող նույն տեսակի գույքի երկրորդ և ավելի թվով օտարումները կարող են որակվել որպես ավելացված արժեքի հարկով հարկվող գործարք՝ արձանագրելով, որ օրացուցային տարին ներառում է հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածը: Պալատը միաժամանակ անդրադարձել և քննարկման առարկա է դարձրել մատակարարում համարվող գործարքով օտարված գույքի ձեռքբերման և օտարման միջև ընկած ժամանակահատվածի հարցը՝ նշելով, որ անշարժ գույքի և տրանսպորտային միջոցների օտարման պահը համընկնում է օտարման գործարքից ծագող իրավունքների պետական գրանցման պահի հետ: Ըստ այդմ՝ պալատը գտել է, որ քննարկվող գործարքներն ապրանքի մատակարարում դիտարկելու համար այդ գործարքով օտարվող գույքի՝ օտարողի կողմից ձեռքբերման պահը վերջինիս անվամբ նշված գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման պահն է:

 

Վարչական գործ թիվ ՎԴ/0811/05/15