Home Contacts
Armenian Version English Version


Նորություններ

Կայացել է ՀՀ արդարադատության խորհրդի նիստ

10.03.2014

2014 թվականի մարտի 7-ին կայացել է ՀՀ արդարադատության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկելով առաջին ատյանի դատարանի դատավորի թափուր պաշտո-ններում առաջին ատյանի այլ դատարանի դատավորներին նշանակելու համար ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի ներկայացրած թեկնածությունները և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 95-րդ հոդվածի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 126-րդ հոդվածով և 111-րդ հոդվածի 1-ին մասով, Արդարադատության խորհուրդը որոշել է` 1. Արմեն Ժորայի Բեկթաշյանի թեկնածությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության Նախագահին` Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի թափուր պաշտո¬նում նշանակելու համար` դադարեցնելով նրա` ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները։ 2. Գևորգ Գրիշայի Նարինյանի թեկնածությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության Նախագահին` ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի թափուր պաշտո¬նում նշանակելու համար` դադարեցնելով նրա` ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները։ ՀՀ արդարադատության խորհրդի աշխատակազմ