Home Contacts
Armenian Version English Version


Նորություններ

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎ

14.09.2010

Սույն թվականին սեպտեմբերի 11-ին տեղի ունեցավ ՀՀ Դատավորների ընդհանուր ժողով, որի ընթացքում ժողովը, քննարկելով Հայաստանի Հանրապետության արդարադատության խորհրդի դատավոր անդամ ընտրելու վերաբերյալ հարցը և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 94.1-րդ հոդվածով, ՀՀ դատական օրենսգրքի 71-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 99-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և 100-րդ հոդվածով, Դատավորների ընդհանուր ժողովը որոշեց Հայաստանի Հանրապետության Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Արմեն ԹՈՒՄԱՆՅԱՆԻՆ ընտրել ՀՀ արդարադատության խորհրդի անդամ` հինգ տարի ժամկետով։