Ծ Ա Ն ՈՒ Ց ՈՒ Մ
22.07.2010Հաշվի առնելով բազմաթիվ հարցումները` տեղեկացնում ենք, որ ՀՀ Վարչական դատարանի կողմից գրավոր ընթացակարգով քննվող վարչական գործով` ըստ հայցի Հ. Հովսեփյանի, Ա. Գևորգյանի, Հ. Բագրատյանի, Վ. Խաչատրյանի և մյուսների ընդդեմ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, երրորդ անձ` «Հայռուսգազարդ» ՓԲ ընկերություն` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 26.02.2010թ. «Հայռուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագների սահմանման մասին» թիվ 54-Ն որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, գործն ըստ էության լուծող դատական ակտը կհրապարակվի 2010 թվականի հուլիսի 26-ին, ժամը 10։00-ին, Հայաստանի Հանրապետության Վարչական դատարանի շենքում (ք. Երևան, Գ.Նժդեհի 23), 1-ին հարկ, դատական նիստերի դահլիճ 106։
Դատական ակտը հրապարակվելուց հետո սահմանված կարգով կուղարկվի վարույթի մասնակիցներին և կտեղադրվի Հայաստանի դատական համակարգի պաշտոնական կայքում (www.court.am):



