Home Contacts
Armenian Version English Version


Նորություններ

ԸՆԴՈՒՆԵԼ Է ՄԱՐԳԱՐԵՏ ՍԵԿԱԳՅԱՅԻՆ

18.06.2010

Այսօր Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը ընդունել է Միավորված ազգերի կազմակերպության մարդու իրավունքների պաշտպանների իրավիճակի հարցերով հատուկ զեկուցող Մարգարետ Սեկագյային: 

Ողջունելով հյուրերին` Վճռաբեկ դատարանի նախագահը ներկայացրել է մեր երկրում վերջին տարիներին իրականացված դատաիրավական բարեփոխումները և դրանց արդյունքները: 

Հանդիպման ընթացքում քննարկվել է դատական իշխանության անկախության, դատական համակարգի նկատմամբ վստահության ամրապնդման, դատական պրակտիկայում միջազգային չափանիշների կիրառման և դատավորների վերապատրաստման հարցերը: Առանձնակի կարևորվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների դերը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում: