Home Contacts
Armenian Version English Version


Նորություններ

ԿԱՅԱՑԱՎ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ

11.06.2010

Այսօր կայացավ Արդարադատության խորհրդի նիստ, որի ընթացքում Խորհուրդը, քննարկելով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնում թեկնածություն առաջարկելու վերաբերյալ հարցը, որոշեց Հայաստանի Հանրապետության Նախագահին առաջարկել Ռուբեն ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻ թեկնածությունը` Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնում նշանակելու համար։