Home Contacts
Armenian Version English Version


Նորություններ

ԱԶԱՏԱԶՐԿՈՒՄ ՅՈԹ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ

19.01.2010

Հաշվի առնելով բազմաթիվ հարցումները՝ տեղեկացնում ենք, որ այսօր Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը կայացրել է դատավճիռ, որով ճանաչել է Նիկոլ Վովայի Փաշինյանի անմեղությունը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքի կատարման մեջ և նրան այդ մեղադրանքով արդարացրել՝ կատարված հանցագործությանը նրա մասնակցությունն ապացուցված չլինելու պատճառաբանությամբ։ Նույն դատավճռով Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Ն.Փաշինյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 225 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքում և նրան դատապարտել ազատազրկման՝ յոթ տարի ժամկետով։

Նշենք, որ համաձայն վերոնշյալ դատավճռի՝ պատժի սկիզբը հաշվվում է 2009 թվականի հուլիսի 1-ից։ Դատարանը որոշել է նաև խափանման միջոց կալանավորումը թողնել անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը, իսկ 2008 թվականի ապրիլի 17-ի որոշմամբ Նիկոլ Փաշինյանի գույքի վրա դրված կալանքը վերացնել և գույքն ազատել կալանքից։