Home Contacts
Armenian Version English Version


Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան

Արթուր Ռադիկի Օհանյան
Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ

Ծնվել է 1966 թվականին Կապան քաղաքում։

1984 թվականից մինչև 1991 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։

1991 թվականից մինչև 1992 թվականն աշխատել է Կապանի տրիկոտաժի արտադրական միավորման իրավախորհրդատու։

1992 թվականին նշանակվել է Կապանի միջշրջանային դատախազության ստաժոր-քննիչ, այնուհետև՝ քննիչ։

1994 թվականից մինչև 1996 թվականն աշխատել է Կապանի միջշրջանային դատախազի օգնական։

1996 թվականից աշխատել է Կապանի ժողդատարանի դատավորի պաշտոնում, այնուհետև՝ ժողդատարանի նախագահի պաշտոնում։

1999 թվականից աշախատել է Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնում, այնուհետև 2005 թվականից՝ նույն դատարանի նախագահի պաշտոնում։

2006 թվականից մինչ օրս աշխատում է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնում։ 

 

Արտուշ Վաչագանի Գաբրիելյան 

Ծնվել է 1965 թվականին Երևան քաղաքում։

1984 թվականից մինչև 1991 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։

1992 թվականից մինչև 1993 թվականն աշխատել է «Լուսինե» ՍՊԸ-ում՝ որպես իրավաբան։

1994 թվականից մինչև 1997 թվականն աշխատել է Երևանի Մաշտոցի շրջանի ՆԳ բաժնի քննչական բաժնի քննիչ։

1997 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է «Դիաննա 97» ՍՊԸ-ի իրավաբան։

1999 թվականից մինչև 2003 թվականն աշխատել է Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի դատավորի օգնականի պաշտոնում։

2003 թվականից մինչ օրս Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է։



Վարդան Արմենակի Գրիգորյան 

Ծնվել է 1955 թվականին Երևան քաղաքում։

1973 թվականից մինչև 1978 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։

1978 թվականից մինչև 1991 թվականն աշխատել է ՀՀ Ոստիկանության քննչական վարչության քննիչ, ավագ քննիչ, ապա՝ հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ։

1991 թվականից մինչև 1995 թվականն աշխատել է Երևան քաղաքի քննչական բաժնի պետի պաշտոնում։

1996 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է ՀՀ Ոստիկանության քննչական վարչության պետի տեղակալի պաշտոնում։

1999 թվականից մինչև 2001 թվականն աշխատել է Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնում։

2001 թվականից մինչև 2006 թվականն աշխատել է Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնում։

2006 թվականից մինչ օրս Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է։

 

Երեմ Հարությունի Եսոյան

Ծնվել է 1974 թվականին Վրաստանի Հանրապետության Բոգդանովկայի շրջանի Փոքր Խանչալի գյուղում:

1991 թվականին ավարտել է «Գլաձոր» կառավարման համալսարանի իրավաբանական ֆակուլտետը:

1994 թվականից մինչև 1995 թվականը ծառայել է բանակում:

1996 թվականին աշխատել է «Սոֆյա» ՍՊ ընկերությունում` որպես կադրերի բաժնի պետ, այնուհետև մինչև 1998 թվականը՝  «Նորք-Ֆիրմա» ՍՊ ընկերությունում` որպես իրավախորհրդատու:

1998 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է ՀՀ Արդարադատության նախարարության իրավաբանական կադրերի որակավորման բարձրացման ինստիտուտում` որպես համակարգչային բաժնի վարիչ, այնուհետև` փոխտնօրեն:

1999 թվականից մինչև 2003 թվականն աշխատել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանում՝ որպես գրասենյակի պետ, այնուհետև մինչև 2008 թվականը՝ նույն դատարանում՝ որպես աշխատակազմի ղեկավար: 

2008 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: 

2009 թվականի փետրվարի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

ՀՀ Արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտում , ՀՀ Ոստիկանության ակադեմիայի իրավաբանական ֆակուլտետում և ՀՀ Դատական դպրոցում դասավանդել է քրեական դատավարություն և քաղաքացիական դատավարություն առարկաները:

Հեղինակ է մեկ մենագրության և շուրջ մեկ տասնյակ գիտական հոդվածների:

 

Գայանե  Անդրանիկի Խաչատրյան

Ծնվել է 1970 թվականին Երևան քաղաքում:

1988-1994թթ. սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի երեկոյան բաժնում:

1992-1999թթ. աշխատել է Էրեբունի շրջանի ժողդատարանում` որպես գործավար, դատական նիստերի քարտուղար, խորհրդատու:

1999թ-ից մինչև 2011թ-ի նոյեմբերի 18-ը  եղել է ՀՀ փաստաբանների պալատի անդամ, զբաղվել է փաստաբանական գործունեությամբ: 

2005-2007թթ. ընտրվել է ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ:

2006թ-ի հուլիս 31-ից 2010թ-ի դեկտեմբերի 31-ը եղել է "պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով" անկախ հանձնաժողովի անդամ:

2009թ. ավարտել է ՀՀ դատական դպրոցը:

2011թ-ի հոկտեմբերի 17-ին ՀՀ Նախագահի  հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

 

Լիզա Ռաֆիկի Գրիգորյան
Ծնվել է 1973 թ. Երևան քաղաքում:
1995թ. ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը:
2011թ. ավարտել է Հայաստանի ամերիկյան համալսարանի մագիստրատուրան:
1993-1996թթ.   աշխատել է Երևանի Էրեբունու շրջանի ժող. դատարանում` որպես գործավար:
1996-1999թթ, աշխատել է Երևանի  Էրեբունու շրջանի ժող. դատարանում` որպես  նիստերի քարտուղար:
1999թ. մարտից մինչև 2007թ. օգոստոսը   եղել է ՀՀ փաստաբանների միության անդամ:
1999-2008թթ.   աշխատել է ՀՀ իրավաբանների միության իրավական օգնության սոցիալական կենտրոնում` որպես իրավախորհրդատու:
2008թ. հունվարից մինչև 2008թ. հունիսը աշխատել է ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակում` որպես հանրային պաշտպան:
2009-2010թթ. աշխատել է "Քեյ Փարթնրզ" ՓԲԸ-ում` որպես  իրավաբան:
2010թ. փետրվարից մինչև 2010թ. օգոստոսը  աշխատել է "Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա" ՀԿ-ում` որպես իրավաբան:

 2013թ. ապրիլի 4-ին ՀՀ  Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

 

Տաթևիկ Լևոնի Ստեփանյան

Ծնվել է 1982 թվականին, Երևան քաղաքում:

1999 թվականից մինչև 2004 թվականը սովորել է Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում:

2006 թվականից մինչև 2010 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում:

2011 թվականի մարտի 1-ից մինչև 2011 թվականի սեպտեմբերի 30-ն աշխատել է «ՍԵՐՎԻՍ» ԱԿ-ում որպես իրավախորհրդատու:

2011 թվականից մինչև 2012 թվականն աշխատել է «Էռվա Լոյերս» ՍՊԸ-ում` որպես իրավախորհրդատու:

2012 թվականի փետրվարի 10-ից մինչև 2012 թվականի օգոստոսի 1-ը զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի աշխատակազմի դատական նիստերի քարտուղարի պաշտոնը:

2012 թվականից մինչև 2014 թվականը զբաղեցրել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի աշխատակազմի գրասենյակի գործավարի պաշտոնը:

2014 թվականին ավարտել է Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիան:

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014 թվականի դեկտեմբերի 24-ի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

 

Աննա Արտեմի Դանիբեկյան

Ծնվել է 1978 թվականին Երևան քաղաքում:

1997 թվականին ավարտել է «ՄՅՈՒԴ» իրավաբանական ինստիտուտը՝ իրավաբան- իրավագետի որակավորմամբ:

2005 թվականին Երևանի «Հրաչյա Աճառյան» համալսարանում հանձնել է պետական քննություններ և ստացել նշված համալսարանի պետական նմուշի դիպլոմ՝ դիպլոմավորված մասնագետի, իրավագետի որակավորմամբ:

2009-2014թթ. հանդիսացել է հայցորդ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի իրավունքի և քաղաքականության ինստիտուտի քրեական և քրեական դատավարության իրավունքի ամբիոնում: 2014 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի «Իրավագիտություն-063» մասնագիտական խորհրդի որոշմամբ նրան շնորհվել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

1997-1999թթ. աշխատել է «Ավիս» ՍՊԸ-ում՝ որպես իրավախորհրդատու:

1999-2004թթ. աշխատել է «Դողագործ» ՓԲԸ-ում (Երևանի ավտոդողերի գործարան)՝ որպես իրավաբանական բաժնի իրավախորհրդատու:

2003-2007թթ. աշխատել է «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ում՝ որպես իրավաբան, 2007-2008թթ.՝ որպես իրավաբանական ծառայության իրավաբանական բաժնի պետ, 2008-2015թթ.՝ որպես իրավաբանական ծառայության պետի տեղակալ:

2006 թվականից հանդիսացել է ՀՀ փաստաբանների պալատի անդամ:

2015 թվականին ավարտել է ՀՀ Արդարադատության ակադեմիան:

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2016 թվականի ապրիլի 12-ի հրամանագրով՝ նշանակվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

 

 

^ to_top