Home Contacts
Armenian Version English Version


Թափուր աշխատատեղեր

Կայանալու են բաց և կրկնակի մրցույթներ դատական ծառայության թափուր պաշտոններն զբաղեցնելու համար

30.10.2008

1. Հարավային քրեական դատարանի աշխատակազմի դատական նիստերի քարտուղար (պաշտոնն ընդգրկվում է դատական ծառայության կրտսեր պաշտոնների խմբի 1-ին ենթախմբում ԴԴ-4.1-268.3):
2. Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի դատական նիստերի քարտուղար (պաշտոնն ընդգրկվում է դատական ծառա¬յության կրտսեր պաշտոնների խմբի 1-ին ենթախմբում ԴԴ-4.1-277.7):

Նիստերի քարտուղարը իրականացնում է Աշխատակազմի խնդիրների իրականացման նախապատրաստական և կազմակերպական աշխատանքները, կազմում կամ ձայնագրում է դատական նիստի արձանագրությունը և սահմանված ժամկետում ներկայացնում դատավորներին` ստորագրության, իրականացնում է օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված իր լիազորություններից բխող այլ գործառույթներ։

Նշված թափուր պաշտոններն զբաղեցնելու համար պահանջվում է`

• ունի միջնակարգ կրթություն, առանց աշխատանքային ստաժի և փորձի
• իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն
• համակարգչով աշխատելու ունակություն։

Նշված թափուր պաշտոններն զբաղեցնելու համար հայտարարված մրցույթներին կարող են դիմել միայն ՀՀ քաղաքացիները։
Դիմողը Դեպարտամենտի կենտրոնական մարմնի Անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5) պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը`
* գրավոր դիմում՝ մրցութային հանձնաժողովի անունով՝ նշելով այն պաշտոնը, որին հավակնում է։ Դիմումի ձևը կցված է սույն հայտարարությանը, անհրաժեշտ է լրացել այն և մնացած փաստաթղթերի հետ միասին ներկայացնել
* տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները՝ բնօրինակների հետ միասին
* արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասային կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին
* տեղեկանքներ` դատական ծառայողի ծառայողական պարտականությունների կատարմանը և լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություններով չտառապելու մասին (ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 8-ի թիվ 1535-Ն որոշմամբ)
* երկու լուսանկար` 3X4 սմ չափի
* անձնագրի պատճենը։
Դիմողը մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ։
Դիմողը մրցույթին ներկայանում է անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով։
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 9։30-ից մինչև 17։30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից։
Նշված թափուր պաշտոնների համար դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 23.10.2008թ.:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին ծանոթանալու համար կարող են դիմել Դեպարտամենտի Անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5, հեռ. 511-779, 511-780)։

Նշված թափուր պաշտոններն զբաղեցնելու համար հայտարարված մրցույթները կկայանան 30.10.2008թ-ին, ժամը` 11։00-ին, Դեպարտամենտի շենքում (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5, հեռ. 511-779, 511-780):