Home Contacts
Armenian Version English Version


Թափուր աշխատատեղեր

Կայանալու է փակ մրցույթ դատական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

22.08.2008

Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի աշխատակազմի գրասենյակի ավագ մասնագետ (պաշտոնն ընդգրկվում է դատական ծառա­յության առաջատար պաշտոնների խմբի 1-ին ենթախմբում կոդ`ԴԴ-3.1-125):

Գրասենյակի ավագ մասնագետը՝

կազմակերպում, ծրագրում և համակարգում է Գրասենյակի ընթացիկ գործունեությունը (աշխատանքները), վերահսկում է գրասենյակի աշխատակիցներին, կատարում է Գրասենյակի պետի հանձնարարականները կապված իր լիազորությունների, ինչպես նաև Գրասենյակի գործառույթներից բխող այլ հիմնախնդիրների իրականացման հետ, նախապատրաստում և ներկայացնում է անհրաժեշտ նյութեր և տեղեկատվություն, պատասխանատվություն է կրում Գրասենյակում գործավարության իրականացման արդյունքում ստացված տեղեկատվության ամբողջականության, հավաստիության և ճշգրտության համար, իրականացնում է Օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված իր լիազորություններից բխող այլ գործառույթներ։

Նշված թափուր պաշտոն զբաղեցնելու համար պահանջվում է`

բարձրագույն կրթություն, դատական (պետական) ծառայության պաշտոններում երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնա­գիտական աշխատանքային ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ մինչև 2010 թվականի հունվարի 1-ը մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ
իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակ­ներում կողմնորոշվելու ունակություն
համակարգչով աշխատելու ունակություն
գրական հայերենի պատշաճ իմացություն։

Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար հայտարարված մրցույթին կարող են դիմել միայն  ՀՀ քաղաքացիները։
Դիմողը Դեպարտամենտի կենտրոնական մարմնի Անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5) պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը`
* գրավոր դիմում՝ մրցութային հանձնաժողովի անունով՝ նշելով այն պաշտոնը, որին հավակնում է։ Դիմումի ձևը կցված է սույն հայտարարությանը, անհրաժեշտ է լրացել այն և մնացած փաստաթղթերի հետ միասին ներկայացնել
* տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները՝ բնօրինակների հետ միասին
* արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասային կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին
* տեղեկանք դատական ծառայության պաշտոնում նշանակվելու դեպքում ծառայողական պարտականությունների կատարմանը և լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություններով չտառապելու մասին (ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 8-ի թիվ 1535-Ն որոշմամբ)
* երկու լուսանկար` 3X4 սմ չափի
* անձնագրի պատճենը։
Դիմողը մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ։
Դիմողը մրցույթին ներկայանում է անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով։
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 9։30-ից մինչև 17։30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից։
Նշված թափուր պաշտոնի համար դիմումի ընդունման վերջին ժամկետն է՝ 13.08.2008թ.:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին ծանոթանալու համար կարող են դիմել Դեպարտամենտի Անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5, հեռ. 511-779, 511-780)։

Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար հայտարարված մրցույթն կկայանա 22.08.2008թ-ին, ժամը՝ 15։00-ին, Դեպարտամենտի շենքում (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5, հեռ. 511-779, 511-780):