Home Contacts
Armenian Version English Version


Թափուր աշխատատեղեր

Կայանալու են բաց և կրկնակի մրցույթներ դատական ծառայության թափուր պաշտոններն զբաղեցնելու համար

20.05.2008

1. Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի գրասենյակի ավագ մասնագետ (դատական ծառայության առաջատար պաշտոնների խմբի 1-ին ենթախումբ ` կոդ` ԴԴ-3.1-139)։
Գրասենյակի ավագ մասնագետը՝ կազմակերպում, ծրագրում և համակարգում է Գրասենյակի ընթացիկ գործունեությունը (աշխատանքները), վերահսկում է գրասենյակի աշխատակիցներին, կատարում է Գրասենյակի պետի հանձնարարականները կապված իր լիազորությունների, ինչպես նաև Գրասենյակի գործառույթներից բխող այլ հիմնախնդիրների իրականացման հետ, նախապատրաստում և ներկայացնում է անհրաժեշտ նյութեր և տեղեկատվություն, պատասխանատվություն է կրում Գրասենյակում գործավարության իրականացման արդյունքում ստացված տեղեկատվության ամբողջականության, հավաստիության և ճշգրտության համար, իրականացնում է Օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված իր լիազորություններից բխող այլ գործառույթներ։

Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է`
• բարձրագույն կրթություն,
• դատական (պետական) ծառայության պաշտոններում երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ մինչև 2010 թվականի հունվարի 1-ը մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ.
• իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
• համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
• գրական հայերենի պատշաճ իմացություն,

1. Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի գրասենյակի մասնագետ (դատական ծառայության առաջատար պաշտոնների խմբի 2-րդ ենթախումբ` կոդ ԴԴ-3.2-211)։
Գրասենյակի մասնագետը Գրասենյակի պետի հանձնարարությամբ նախապատրաստում է անհրաժեշտ նյութեր և տեղեկատվություն, Գրասենյակի պետի հանձնարարությամբ նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ գրություններ, ապահովում է դատարան ներկայացվող բոլոր փաստաթղթերի և դատական գործերի ստացումը, գրանցումը և հանձնումը հասցեատերերին, ապահովում է դատարանից առաքվող բոլոր փաստաթղթերի ու գործերի գրանցումն ու առաքումը, ապահովում է փաստաթղթերի, գրասենյակում պահվող մատյանների պահպանումը և դրանք ներկայացնում արխիվացման, վարում է պետական տուրքի հաշվառումը, կազմում է վիճակագրական հաշվետվություններ, պատասխանատվություն է կրում գործավարության իրականացման արդյունքում ստացված տեղեկատվության ամբողջականության, հավաստիության և ճշգրտության համար, իրականացնում է Օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված իր լիազորություններից բխող այլ գործառույթներ։
Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է`
• բարձրագույն կրթություն,
• դատական (պետական) ծառայության պաշտոններում երկու տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնա¬գիտական աշխատանքային ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ.
• իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
• համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
• գրական հայերենի պատշաճ իմացություն։

Նշված թափուր պաշտոններն զբաղեցնելու համար հայտարարված մրցույթներին կարող են դիմել միայն ՀՀ քաղաքացիները։
Դիմողը Դեպարտամենտի կենտրոնական մարմնի Անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5) պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը`
* գրավոր դիմում՝ մրցութային հանձնաժողովի անունով՝ նշելով այն պաշտոնը, որին հավակնում է։ Դիմումի ձևը կցված է սույն հայտարարությանը, անհրաժեշտ է լրացել այն և մնացած փաստաթղթերի հետ միասին ներկայացնել.
* տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները՝ բնօրինակների հետ միասին.
* արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասային կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին.
* տեղեկանք դատական ծառայության պաշտոնում նշանակվելու դեպքում ծառայողական պարտականությունների կատարմանը և լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություններով չտառապելու մասին (ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 8-ի թիվ 1535-Ն որոշմամբ).
* երկու լուսանկար` 3X4 սմ չափի.
* անձնագրի պատճենը։
Դիմողը մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ։
Դիմողը մրցույթին ներկայանում են անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով։
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 9։30-ից մինչև 17։30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից։
Նշված թափուր պաշտոնների համար դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 13.05.2008թ.
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին ծանոթանալու համար կարող են դիմել Դեպարտամենտի Անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5, հեռ. 511-779, 511-780)։ 

Նշված թափուր պաշտոններն զբաղեցնելու համար հայտարարված մրցույթները կկայանան 20.05.2008թ-ին ժամը 11։00-ին, Դեպարտամենտի շենքում (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5, հեռ. 511-779, 511-780):