Home Contacts
Armenian Version English Version


Թափուր աշխատատեղեր

Կայանալու են կրկնակի մրցույթներ դատական ծառայության թափուր պաշտոններն զբաղեցնելու համար

11.03.2008

1.Երևանի քրեական դատարանի նախագահի խորհրդական (դատական ծառայության գլխավոր պաշտոնների խմբի 2-րդ ենթախումբ` կոդ ԴԴ-2.2-52)։
2. Հարավային քաղաքացիական դատարանի նախագահի խորհրդական (դատական ծառայության գլխավոր պաշտոնների խմբի 2-րդ ենթախումբ` կոդ ԴԴ-2.2-53)։
3. Հարավային քրեական դատարանի նախագահի խորհրդական (դատական ծառայության գլխավոր պաշտոնների խմբի 2-րդ ենթախումբ` կոդ ԴԴ-2.2-54)։
4. Հյուսիսային քրեական դատարանի նախագահի խորհրդական (դատական ծառայության գլխավոր պաշտոնների խմբի 2-րդ ենթախումբ` կոդ ԴԴ-2.2-56)։

1-4 կետերում նշված խորհրդականներն իրականացնում են հետևյալ գործառույթները՝
Խորհրդականը կատարում է դատարանի նախագահի հանձնարարությունները, նախապատրաստում է անհրաժեշտ նյութեր և տեղեկատվություն, ոււսումնասիրում և վերլուծում է իրավական խնդիրներն ու հարցերը, նախապատրաստում առաջարկություններ, կազմում է դատական ակտերի, նամակագրության և այլ փաստաթղթերի նախագծեր, դատարանի նախագահի հանձնարարությամբ ուսումնասիրում է հայցադիմումները, ներկայացված բոլոր փաստաթղթերը, ապացույցներն ու դրանց նկատմամբ կիրառելի իրավական ակտերը, իրականացնում է օրենքներով, իրավական այլ ակտերով նախատեսված իր լիազորություններից բխող այլ գործառույթներ։

1-4 կետերում նշված թափուր պաշտոններն զբաղեցնելու համար պահանջվում է`
բարձրագույն իրավաբանական կրթություն, դատական (պետական) ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ կամ առնվազն երեք տարվա դատական ծառայության ստաժ կամ դատական ծառայության առնվազն 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան կամ գիտական աստիճան կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական պաշտոններում կամ քաղաքացիական ծառայության պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ.
համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
գրական հայերենի պատշաճ իմացություն.
տիրապետում է առնվազն մեկ օտար լեզվի։

5. Վարչական դատարանի աշխատակազմի գրասենյակի պետ (դատական ծառայության գլխավոր պաշտոնների խմբի 2-րդ ենթախումբ` կոդ ԴԴ-2.2-67)։
Գրասենյակի պետը ղեկավարում է գրասենյակի աշխատանքները, աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ կամ աշխատակազմի աշխատանքային ծրագրին համապատասխան իրականացնում է աշխատակազմի գործունեության կոնկրետ ոլորտի հետ կապված աշխատանքները, աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ նախապատրաստում է անհրաժեշտ նյութեր և տեղեկատվություն, ապահովում է դատարան ներկայացվող և դատարանից առաքվող բոլոր փաստաթղթերի և դատական գործերի ստացումը, գրանցումը և հանձնումը հասցեատերերին, ապահովում է փաստաթղթերի, գրասենյակում պահվող մատյանների պահպանումը և դրանք ներկայացնում արխիվացման, վարում է պետական տուրքի հաշվառումը, իրականացնում է օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված իր լիազորություններից բխող այլ գործառույթներ։

նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է`
բարձրագույն կրթություն, դատական (պետական) ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ կամ առնվազն երեք տարվա դատական ծառայության ստաժ կամ դատական ծառայության առնվազն 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան կամ գիտական աստիճան կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական պաշտոններում կամ քաղաքացիական ծառայության պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ.
համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
գրական հայերենի պատշաճ իմացություն.
առնվազն մեկ օտար լեզվի իմացություն։

6. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների ծառայության ավագ մասնագետ (դատական ծառայության գլխավոր պաշտոնների խմբի 2-րդ ենթախումբ` կոդ ԴԴ-2.2-92)։
7. Վարչական դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների ծառայության ավագ մասնագետ (դատական ծառայության գլխավոր պաշտոնների խմբի 2-րդ ենթախումբ` կոդ ԴԴ-2.2-94)։

6-7 կետերում նշված իրավական փորձաքննությունների ծառայության ավագ մասնագետներն իրականացնում են հետևյալ գործառույթները՝
Ծառայության ավագ մասնագետը գործում է Դատարանի նախագահի խորհրդականի անմիջական ենթակայությամբ և հաշվետու է նրան, Դատարանի նախագահի խորհրդականի ղեկավարությամբ փորձաքննություն է իրականացնում դատարանի դատավորների դատական ակտերի նախագծերը, տալիս է եզրակացություններ, տեղեկանքներ, կազմում է որոշման նախագծեր, Դատարանի նախագահի խորհրդականի հանձնարարությամբ նախապատրաստում է անհրաժեշտ նյութեր և տեղեկատվություն, իրականացնում է Օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված իր լիազորություններից բխող այլ գործառույթներ։

6-7 կետերում նշված թափուր պաշտոններն զբաղեցնելու համար պահանջվում է`
բարձրագույն իրավաբանական կրթություն, դատական (պետական) ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ կամ առնվազն երեք տարվա դատական ծառայության ստաժ կամ դատական ծառայության առնվազն 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան կամ գիտական աստիճան կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական պաշտոններում կամ քաղաքացիական ծառայության պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ.
համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
գրական հայերենի պատշաճ իմացություն.
տիրապետում է առնվազն մեկ օտար լեզվի։

8. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների ծառայության մասնագետ (դատական ծառայության առաջատար պաշտոնների խմբի 1-ին ենթախումբ` կոդ ԴԴ-3.1-184)։
9. ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների ծառայության մասնագետ (դատական ծառայության առաջատար պաշտոնների խմբի 1-ին ենթախումբ` կոդ ԴԴ-3.1-185)։
10. Վարչական դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների ծառայության մասնագետ (դատական ծառայության առաջատար պաշտոնների խմբի 1-ին ենթախումբ` կոդ ԴԴ-3.1-186)։

8-10 կետերում նշված իրավական փորձաքննությունների ծառայության մասնագետներն իրականացնում են հետևյալ գործառույթները՝
Ծառայության մասնագետը գործում է Դատարանի նախագահի խորհրդականի անմիջական ենթակայությամբ և հաշվետու է նրան, Դատարանի նախագահի խորհրդականի ղեկավարությամբ փորձաքննություն է իրականացնում դատարանի դատավորների դատական ակտերի նախագծերը, տալիս է եզրակացություններ, տեղեկանքներ, կազմում է որոշման նախագծեր, Դատարանի նախագահի խորհրդականի հանձնարարությամբ նախապատրաստում է անհրաժեշտ նյութեր և տեղեկատվություն, իրականացնում է Օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված իր լիազորություններից բխող այլ գործառույթներ։

8-10 կետերում նշված թափուր պաշտոններն զբաղեցնելու համար պահանջվում է`
բարձրագույն իրավաբանական կրթություն,
դատական (պետական) ծառայության պաշտոններում երկու տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ.
համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
գրական հայերենի պատշաճ իմացություն։

11. ՀՀ Դատական դեպարտամենտի կազմակերպական վարչության մասնագետ (դատական ծառա¬յության պաշտոնների առաջատար խմբի 1-ին ենթախումբ` կոդ ԴԴ-3.1-178.2)։
Վարչության մասնագետը Վարչության պետի հանձնարարությամբ իրականացնում է Դեպարտամենտի գործունեության կոնկրետ ոլորտի հետ կապված աշխատանքները, Վարչության պետի հանձնարարությամբ նախապատրաստում է անհրաժեշտ նյութեր և տեղեկատվություն, համակարգում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը և պատրաստում դրանց հսկիչ տարբերակները, իրականացնում է Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի, նրա հանձնաժողովների նիստերի նախապատրաստական և կազմակերպական աշխատանքները, իրականացնում է Հայաստանի Հանրապետության դատարաններում աշխատանքի կազմակերպման ուսումնասիրություններ, պատրաստում է քաղաքացիների դիմումների պատասխան-գրությունների նախագծերը, իրականացնում է օրենքներով և կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ.
Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է`
բարձրագույն իրավաբանական կրթություն, դատական (պետական) ծառայության պաշտոններում երկու տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ.
համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
գրական հայերենի պատշաճ իմացություն։

12. Հյուսիսային քաղաքացիական դատարանի աշխատակազմի գրասենյակի մասնագետ (դատական ծառայության առաջատար պաշտոնների խմբի 2-րդ ենթախումբ` կոդ ԴԴ-3.2-198)։
13. Հարավային քաղաքացիական դատարանի աշխատակազմի գրասենյակի մասնագետ (դատական ծառայության առաջատար պաշտոնների խմբի 2-րդ ենթախումբ` կոդ ԴԴ-3.2-200)։
14. Հարավային քրեական դատարանի աշխատակազմի գրասենյակի մասնագետ (դատական ծառայության առաջատար պաշտոնների խմբի 2-րդ ենթախումբ` կոդ ԴԴ-3.2-201)։
15. Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի գրասենյակի մասնագետ (դատական ծառայության առաջատար պաշտոնների խմբի 2-րդ ենթախումբ` կոդ ԴԴ-3.2-234)։
16. Երևանի քրեական դատարանի աշխատակազմի գրասենյակի ավագ մասնագետ (դատական ծառայության առաջատար պաշտոնների խմբի 1-ին ենթախումբ` կոդ ԴԴ-3.1-127)։
17. Երևանի քրեական դատարանի աշխատակազմի գրասենյակի մասնագետ (դատական ծառայության առաջատար պաշտոնների խմբի 2-րդ ենթախումբ` կոդ ԴԴ-3.2-197)։

12-17 կետերում նշված գրասենյակի մասնագետներն իրականացնում են հետևյալ գործառույթները՝
Գրասենյակի մասնագետը գրասենյակի պետի հանձնարարությամբ նախապատրաստում է անհրաժեշտ նյութեր և տեղեկատվություն, առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր, ապահովում է դատարան ներկայացվող և առաքվող բոլոր փաստաթղթերի և դատական գործերի ստացումը, գրանցումը և հանձնումը հասցեատերերին, ապահովում է փաստաթղթերի, գրասենյակում պահվող մատյանների պահպանումը և դրանք ներկայացնում արխիվացման, վարում է պետական տուրքի հաշվառումը, կազմում է վիճակագրական հաշվետվություններ, պատասխանատվություն է կրում գործավարության իրականացման արդյունքում ստացված տեղեկատվության ամբողջականության, հավաստիության և ճշգրտության համար, իրականացնում է օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված իր լիազորություններից բխող այլ գործառույթներ։
12-17 կետերում նշված թափուր պաշտոններն զբաղեցնելու համար պահանջվում է`
բարձրագույն կրթություն,
դատական (պետական) ծառայության պաշտոններում երկու տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ.
համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
գրական հայերենի պատշաճ իմացություն։

18. ՀՀ Դատական դեպարտամենտի ֆինանսաբյուջետային վարչության հաշվապահական հաշվառման և ֆինանսական բաժնի մասնագետ (դատական ծառայության առաջատար պաշտոնների խմբի 2-րդ ենթախումբ կոդ՝ ԴԴ -3.2-191)։
ՀՀ դատական դեպարտամենտի ֆինանսաբյուջետային վարչության հաշվապահական հաշվառման և ֆինանսական բաժնի մասնագետը բաժնի պետ-գլխավոր հաշվապահի հանձնարարությամբ նախապատրաստում է անհրաժեշտ նյութեր և տեղեկատվություն, կատարում է դեպարտամենտի կենտրոնական մարմնի հաշվապահական հաշվառումը վարումը, ընդունում է առանձնացված ստորաբաժանումների կողմից ներկայացված համապատասխան ֆինանսական հաշվետվությունները, կատարում համապատասխան վերլուծություններ. կազմում է դեպարտամենտի կենտրոնական մարմնի բյուջետային, հարկային, վիճակագրական, պարտադիր վճարողների հաշվետվությունները. իրականացնում է բաժնի վերապահված հաշվապահական հաշվառումից բխող այլ գործառույթներ, իրականացնում է Օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված իր լիազորություններից բխող այլ գործառույթներ։

Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է`
*բարձրագույն տնտեսագիտական կրթություն,
*դատական (պետական) ծառայության պաշտոններում երկու տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ վերջին մեկ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, կամ քաղաքացիական ծառայության համարժեք պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ.
*լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
*համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
*գրական հայերենի պատշաճ իմացություն։

Նշված թափուր պաշտոններն զբաղեցնելու համար հայտարարված մրցույթին կարող են մասնակցել միայն ՀՀ քաղաքացիները։
Դիմողը Դեպարտամենտի կենտրոնական մարմնի Անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5) պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը`
* գրավոր դիմում՝ մրցութային հանձնաժողովի անունով՝ նշելով այն պաշտոնը, որին հավակնում է.
* տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները՝ բնօրինակների հետ միասին.
* արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասային կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին.
* տեղեկանք դատական ծառայության պաշտոնում նշանակվելու դեպքում ծառայողական պարտականությունների կատարմանը և լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություններով չտառապելու մասին (ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 8-ի թիվ 1535-Ն որոշմամբ).
* երկու լուսանկար` 3X4 սմ չափի.
* անձնագրի պատճենը։
Դիմողը մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ։
Դիմողը մրցույթին ներկայանում են անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով։
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 9։30-ից մինչև 17։30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից։
Նշված թափուր պաշտոնների համար դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 06.03.2008թ.
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին ծանոթանալու համար կարող են դիմել Դեպարտամենտի Անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5, հեռ. 511-779, 511-780)։ 

1-4 կետերում նշված պաշտոններ զբաղեցնելու համար հայտարարված մրցույթները կկայանան 11.03.2008թ-ին ժամը 11։00-ին, Դեպարտամենտի շենքում (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5, հեռ. 511-779, 511-780)։
5-րդ կետում նշված պաշտոնն զբաղեցնելու համար հայտարարված մրցույթը կկայանա 11.03.2008թ-ին ժամը 15։00-ին, Դեպարտամենտի շենքում (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5, հեռ. 511-779, 511-780)։
6-11 կետերում նշված պաշտոններն զբաղեցնելու համար հայտարարված մրցույթները կկայանան 12.03.2008թ-ին ժամը 11։00-ին, Դեպարտամենտի շենքում (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5, հեռ. 511-779, 511-780)։
12-17 կետերում նշված պաշտոններն զբաղեցնելու համար հայտարարված մրցույթները կկայանան 13.03.2008թ-ին ժամը 11։00-ին, Դեպարտամենտի շենքում (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5, հեռ. 511-779, 511-780)։
18-րդ կետում նշված թափուր պաշտոն զբաղեցնելու համար հայտարարված մրցույթը կկայանա 14.03.2008թ-ին ժամը 11։00-ին, Դեպարտամենտի շենքում (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5, հեռ. 511-779, 511-780):