Home Contacts
Armenian Version English Version


Թափուր աշխատատեղեր

Կայանալու են բաց մրցույթներ դատական ծառայության թափուր պաշտոններն զբաղեցնելու համար

29.01.2008

1. Երևանի քաղաքացիական դատարանի աշխատակազմի գլխավոր հաշվապահ (դատական ծառայության գլխավոր պաշտոնների խմբի 2-րդ ենթախումբ` կոդ ԴԴ-2.2-98)։
2. Հյուսիսային քաղաքացիական դատարանի աշխատակազմի գլխավոր հաշվապահ (դատական ծառայության գլխավոր պաշտոնների խմբի 2-րդ ենթախումբ` կոդ ԴԴ-2.2-100)։
3. Հյուսիսային քրեական դատարանի աշխատակազմի գլխավոր հաշվապահ (դատական ծառայության գլխավոր պաշտոնների խմբի 2-րդ ենթախումբ` կոդ ԴԴ-2.2-101)։
4. Հարավային քրեական դատարանի աշխատակազմի գլխավոր հաշվապահ (դատական ծառայության գլխավոր պաշտոնների խմբի 2-րդ ենթախումբ` կոդ ԴԴ-2.2-103)։
5. Վարչական դատարանի աշխատակազմի գլխավոր հաշվապահ (դատական ծառայության գլխավոր պաշտոնների խմբի 2-րդ ենթախումբ` կոդ ԴԴ-2.2-104)։

1-5 կետերում նշված գլխավոր հաշվապահերը իրականացնում են հետևյալ գործառույթները՝
Գլխավոր հաշվապահը կազմում է աշխատակազմի ֆինանսական, բյուջետային, հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների հաշվետվությունները, կազմում է ծախսերի նախահաշիվներ և ներկայացնում դատական դեպարտամենտի կենտրոնական մարմին հաստատման, միջոցներ է ձեռնարկում աշխատակազմին հատկացված դրամական միջոցների արդյունավետ օգտագործման ուղղությամբ, իրականացնում է առանձնացված ստորոբաժանումներին (աշխատակազմերին) վերապահված հաշվապահական հաշվառման գործառույթներից բխող ՀՀ օրենսդրությամբ, իրավական այլ ակտերով սահմանված այլ լիազորություններ ու պարտականություններ, իրականացնում է կանոնադրությամբ, օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված իր լիազորություններից բխող այլ գործառույթներ։

1-5 կետերում նշված թափուր պաշտոններն զբաղեցնելու համար պահանջվում է`
բարձրագույն տնտեսագիտական կրթություն,
դատական (պետական) ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ կամ առնվազն երեք տարվա դատական ծառայության ստաժ կամ դատական ծառայության առնվազն 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան կամ գիտական աստիճան կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական պաշտոններում կամ քաղաքացիական ծառայության պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ.
համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
գրական հայերենի պատշաճ իմացություն.
տիրապետում է առնվազն մեկ օտար լեզվի։
6. Երևանի քաղաքացիական դատարանի աշխատակազմի հաշվապահ (դատական ծառայության առաջատար պաշտոնների խմբի 2-րդ ենթախումբ` կոդ ԴԴ-3.1-222)։
7. Երևանի քրեական դատարանի աշխատակազմի հաշվապահ (դատական ծառայության առաջատար պաշտոնների խմբի 2-րդ ենթախումբ` կոդ ԴԴ-3.1-223)։
8. Հյուսիսային քաղաքացիական դատարանի աշխատակազմի հաշվապահ (դատական ծառայության առաջատար պաշտոնների խմբի 2-րդ ենթախումբ` կոդ ԴԴ-3.1-224)։
9. Հարավային քաղաքացիական դատարանի աշխատակազմի հաշվապահ (դատական ծառայության առաջատար պաշտոնների խմբի 2-րդ ենթախումբ` կոդ ԴԴ-3.1-225)։
10. Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի հաշվապահ (դատական ծառայության առաջատար պաշտոնների խմբի 2-րդ ենթախումբ` կոդ ԴԴ-3.1-227)։
11. Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի հաշվապահ (դատական ծառայության առաջատար պաշտոնների խմբի 2-րդ ենթախումբ` կոդ ԴԴ-3.1-229)։
12. Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի հաշվապահ (դատական ծառայության առաջատար պաշտոնների խմբի 2-րդ ենթախումբ` կոդ ԴԴ-3.1-230)։
13. Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի հաշվապահ (դատական ծառայության առաջատար պաշտոնների խմբի 2-րդ ենթախումբ` կոդ ԴԴ-3.1-231)։
14. Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի հաշվապահ (դատական ծառայության առաջատար պաշտոնների խմբի 2-րդ ենթախումբ` կոդ ԴԴ-3.1-232)։
15. Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի հաշվապահ (դատական ծառայության առաջատար պաշտոնների խմբի 2-րդ ենթախումբ` կոդ ԴԴ-3.1-233)։
16. Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի հաշվապահ (դատական ծառայության առաջատար պաշտոնների խմբի 2-րդ ենթախումբ` կոդ ԴԴ-3.1-235)։
17. Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի հաշվապահ (դատական ծառայության առաջատար պաշտոնների խմբի 2-րդ ենթախումբ` կոդ ԴԴ-3.1-236)։
18. Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի հաշվապահ (դատական ծառայության առաջատար պաշտոնների խմբի 2-րդ ենթախումբ` կոդ ԴԴ-3.1-237)։
19. Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի հաշվապահ (դատական ծառայության առաջատար պաշտոնների խմբի 2-րդ ենթախումբ` կոդ ԴԴ-3.1-240)։
20. Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի հաշվապահ (դատական ծառայության առաջատար պաշտոնների խմբի 2-րդ ենթախումբ` կոդ ԴԴ-3.1-241)։
21. Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի հաշվապահ (դատական ծառայության առաջատար պաշտոնների խմբի 2-րդ ենթախումբ` կոդ ԴԴ-3.1-242)։

6-21 կետերում նշված հաշվապահններն իրականացնում են հետևյալ գործառույթները՝
Աշխատակազմի հաշվապահը պատրաստում է վճարման հանձնարարագրերը, ֆինանսական ժամանակացույցերը, պայմանագրերից քաղվածքները (կնքված պայմանագրի հիման վրա), բյուջետային և միջգանձապետական փոխանցագրերը, վարում է գույքի հաշվառումը,վարում է հիմնարկի պահեստ մուտքագրված և ելքագրված ապրանքանյութական արժեքների հաշվառումը, պատրաստում է և սոցապահովագրման հիմնադրամին է ներկայացնում աշխատակիցների անհատական հաշվետվությունները, եռամսյակային և տարեկան հաշվետվությունները ներկայացնում հարկային մարմիններ, պատրաստում է աշխատավարձների, արձակուրդների վճարային ցուցակները, Աշխատակազմի գլխավոր հաշվապահի հանձնարարությամբ իրականացնում է այլ ընթացիկ աշխատանքներ, իրականացնում է օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված իր լիազորություններից բխող այլ գործառույթներ։
6-21 կետերում նշված թափուր պաշտոններն զբաղեցնելու համար պահանջվում է`
բարձրագույն տնտեսագիտական կրթություն,
դատական (պետական) ծառայության պաշտոններում երկու տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնա¬գիտական աշխատանքային ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ.
համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
գրական հայերենի պատշաճ իմացություն։

Նշված թափուր պաշտոններն զբաղեցնելու համար հայտարարված մրցույթին կարող են դիմել միայն ՀՀ քաղաքացիները։
Նշված թափուր պաշտոններն զբաղեցնելու համար հայտարարված մրցույթին դիմողները Դեպարտամենտի կենտրոնական մարմնի կադրերի բաժին (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5) պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
* գրավոր դիմում՝ մրցութային հանձնաժողովի անունով՝ նշելով այն պաշտոնը, որին հավակնում է.
* տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի (ների), վկայականի (ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները բնօրինակների հետ միասին.
* արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասային կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին.
*տեղեկանք դատական ծառայության պաշտոնում նշանակվելու դեպքում ծառայողական պարտականությունների կատարմանը և լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություններով չտառապելու մասին (ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 8-ի թիվ 1535-Ն որոշմամբ).
* երկու լուսանկար` 3X4 սմ չափի.
* անձնագրի պատճենը։
Դիմողը մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ։
Դիմողը մրցույթին ներկայանում են անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով։
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 9։30-ից մինչև 17։30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից։
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 24.01.2008թ.։
Մրցույթին մասնակցել ցանկացողները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին ծանոթանալու համար կարող են դիմել Դեպարտամենտի կադրերի բաժին (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5, հեռ. 51-17-80)։ 

Նշված թափուր պաշտոններն զբաղեցնելու համար հայտարարված մրցույթները կկայանան 29.01.2008թ.` ժամը 11։00-ին, Դեպարտամենտի շենքում (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5, հեռ. 51-17-80)։