Home Contacts
Armenian Version English Version


Թափուր աշխատատեղեր

ՀՀ դատական դեպարտամենտի վերահսկողության բաժնի կրտսեր մասնագետ

16.11.2017
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ դատական դեպարտամենտը (այսուհետ` Դեպարտամենտ) հայտարարում է բաց մրցույթ դատական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի վերահսկողության բաժնի կրտսեր մասնագետ (պաշտոնն ընդգրկվում է դատական ծառայության կրտսեր պաշտոնների խմբի 1-ին ենթախմբում)

   Բաժնի կրտսեր մասնագետը Դեպարտամենտի ղեկավարի հանձնարարությամբ կամ Դեպարտամենտի աշխատանքային ծրագրին համապատասխան իրականացնում է Դեպարտամենտի գործունեության կոնկրետ ոլորտի հետ կապված աշխատանքները: Կատարում է Դեպարտամենտի ղեկավարի և Բաժնի պետի հանձնարարությունները: Դեպարտամենտի ղեկավարի և Բաժնի պետի հանձնարարությամբ նախապատրաստում է անհրաժեշտ նյութեր և տեղեկատվություն, իր իրավասության շրջանակներում ներկայացնում է զեկուցագրեր, տեղեկանքներ, հաշվետվություններ և այլ փաստաթղթեր: Մասնակցում է Դեպարտամենտի կենտրոնական մարմնում և առանձնացված ստորաբաժանումներում դատական ծառայության և Դատական կարգադրիչների ծառայության կենտրոնական մարմնում և առանձնացված ստորաբաժանումներում ծառայության ուսումնասիրության և վերահսկման աշխատանքների իրականացմանը: Մասնակցում է ՀՀ դատական օրենսգրքի, Օրենքի, ՀՀ դատարանների նախագահների խորհրդի որոշումների, Վճռաբեկ դատարանի նախագահի Դեպարտամենտի ղեկավարի` դատական ծառայողներին և դատական կարգադրիչների ծառայությանը վերաբերող իրավական ակտերի պատշաճ կատարման նկատմամբ վերահսկողության աշխատանքների իրականացմանը: Մասնակցում է Բաժնի վերահսկողական այցերի տարեկան ծրագրի կազմման և ներկայացման աշխատանքների իրականացմանը: Մասնակցում է վերահսկողական այցերին, որոնց արդյունքում դատական ծառայողների և դատական կարգադրիչների կողմից կատարված խախտումներ հայտնաբերելու դեպքում մասնակցում է համապատասխան արձանագրությունների, ակտերի, տեղեկանքների, զեկուցագրերի, հաշվետվությունների և այլ գրությունների կազմման և ներկայացման աշխատանքների իրականացմանը: Մասնակցում է դատական ծառայողներին և դատական կարգադրիչներին հանձնված գույքի նպատակային օգտագործման, դատական ծառայողների և դատական կարգադրիչների կողմից աշխատանքային կարգապահության և վարքագծի կանոնների պահպանման, դատական կարգադրիչների ծառայության անձնակազմի կողմից համազգեստ, հատուկ միջոցներ, զենք կրելու կանոնների պահպանման, և դատական ծառայողների և դատական կարգադրիչների կողմից ներքին կարգապահական և էթիկայի կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողության աշխատանքների իրականացմանը: Մասնակցում է Դեպարտամենտի և դրա առանձնացված ստորաբաժանումների համապատասխան աշխատողների նկատմամբ Բաժնի կողմից կատարված վերահսկողական գործունեության արդյունքների հիման վրա խրախուսում կամ կարգապահական պատասխանատվության միջոցներ կիրառելու համար համապատասխան առաջարկությունների ներկայացման աշխատանքների իրականացմանը: Իրականացնում է Օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված իր լիազորություններից բխող այլ գործառույթներ:
  Բաժնի կրտսեր մասնագետն ունի Օրենքով, Դեպարտամենտի կանոնադրությամբ, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ) :

Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է`

ա) բարձրագույն կրթություն.
բ) իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
գ) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
դ) գրական հայերենի պատշաճ իմացություն:

   Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար հայտարարված մրցույթին կարող են դիմել միայն ՀՀ քաղաքացիները:
   Դիմողը Դեպարտամենտի Անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5) պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը`
*գրավոր դիմում՝ մրցութային հանձնաժողովին անունով՝ նշելով այն պաշտոնը, որին հավակնում է: Դիմումի ձևը կցված է սույն հայտարարությանը, անհրաժեշտ է լրացել այն և մնացած փաստաթղթերի հետ միասին ներկայացնել.
*տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները՝ բնօրինակների հետ միասին.
*արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասային կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին.
*տեղեկանքներ` դատական ծառայողի ծառայողական պարտականությունների կատարմանը և լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություններով չտառապելու մասին (ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 8-ի թիվ 1535-Ն որոշմամբ): Բուժհաստատությունների ցանկը կցված է սույն հայտարարությանը.
*երկու լուսանկար` 3X4 սմ չափի.
*անձնագրի պատճենը:

   Դիմողը մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ:
    Դիմողը մրցույթին ներկայանում են անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով:
    Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 9:30-ից մինչև 17:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
    Նշված թափուր պաշտոնի համար դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 09.11.2017թ.:

Մրցույթի թեստավորման և հարցազրույցի փուլին նախապատրաստվելու համար անհրաժեշտ իրավական ակտերի ցանկը և տվյալ պաշտոնի անձնագիրը.
1. ՀՀ Սահմանադրություն.
2. ՀՀ Սահմանադրություն (փոփոխություններով)
3. <<Դատական ծառայության մասին>> ՀՀ օրենքը.
4. ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի 30.08.2006թ. թիվ 01Ն որոշումը.
5. ՀՀ դատարանների նախագահների խորհրդի 16.10.2007թ-ի թիվ 13Ն որոշումը.
6. ՀՀ դատարանների նախագահների խորհրդի 21.12.2007թ-ի թիվ 23Լ որոշումը.
7. ՀՀ դատական դեպարտամենտի վերահսկողության բաժնի կրտսեր մասնագետի պաշտոնի անձնագիրը:

   Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել Դեպարտամենտի Անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5, հեռ. 511-757, 511-780):

   Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար հայտարարված մրցույթը կկայանա 16.11.2017 թվականին ժամը`11:00-ին, դեպարտամենտի գտնվելու վայրում (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5, հեռ. 511-757, 511-780):