Home Contacts
Armenian Version English Version


Թափուր աշխատատեղեր

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների ծառայության Ïñïë»ñ մասնագետ

31.10.2017

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ դատական դեպարտամենտը (այսուհետ` Դեպարտամենտ) հայտարարում է բաց մրցույթ դատական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

ՀՀ վճռաբեկ դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննություների ծառայության կրտսեր մասնագետ (պաշտոնն ընդգրկվում է դատական ծառայության կրտսեր պաշտոնների խմբի 1-ին ենթախմբում)

 Ծառայության կրտսեր մասնագետն անմիջակա­նորեն ենթա­կա և հաշվետու է դատարանի նախագահի խորհրդականին:. Ծառայության կրտսեր մասնագետն իրեն ենթակա աշխատողներ չունի£ Ծառայության կրտսեր մասնագետի բացակայության դեպքում, նրան փոխարինում է Ծառայության մասնագետը կամ այլ դատական ծառայող£ Ծառայության կրտսեր մասնագետը Ծառայության մասնագետի կամ գործավարի բացակայության դեպքում փոխարինում է նրանց:  Ծառայության կրտսեր մասնագետը՝
ա) կատարում է դատարանի նախագահի խորհրդականի հանձնարարականները.
բ) պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության     օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ինչպես նաև տրված հանձնարարականները չկատա­րելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

Ծառայության կրտսեր մասնագետը դատարանի նախագահի խորհրդականի հանձնարարությամբ մասնակցում է Ծառայության առջև դրված գործառույթներից բխող հիմնախնդիր­ների լուծմանը և որոշումների ընդունմանը:

Ծառայության կրտսեր մասնագետը՝
ա) ունի բարձրագույն իրավաբանական կրթություն.
բ) ունի իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակ­ներում կողմնորոշվելու ունակություն.
գ) ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
դ) ունի գրական հայերենի պատշաճ իմացություն:

  Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար հայտարարված մրցույթին կարող են դիմել միայն ՀՀ քաղաքացիները:

Դիմողը Դեպարտամենտի Անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5) պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը`
* գրավոր դիմում՝ մրցութային հանձնաժողովին անունով՝ նշելով այն պաշտոնը, որին հավակնում է: Դիմումի ձևը կցված է սույն հայտարարությանը, անհրաժեշտ է լրացել այն և մնացած փաստաթղթերի հետ միասին ներկայացնել.
* տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները՝ բնօրինակների հետ միասին. 
* արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասային կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին.
* տեղեկանքներ` դատական ծառայողի ծառայողական պարտականությունների կատարմանը և լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություններով չտառապելու մասին (ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 8-ի թիվ 1535-Ն որոշմամբ): Բուժհաստատությունների ցանկը կցված է սույն հայտարարությանը.
* երկու լուսանկար` 3X4 սմ չափի.
* անձնագրի պատճենը:

Դիմողը մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ:

Դիմողը մրցույթին ներկայանում է անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 9:30-ից մինչև 17:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Նշված թափուր պաշտոնի համար դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 24.10.2017թ.:

Մրցույթին նախապատրաստվելու համար անհրաժեշտ իրավական ակտերի ցանկը և տվյալ պաշտոնի անձնագիրը.
1. ՀՀ Սահմանադրություն.
2. ՀՀ Սահմանադրություն (փոփոխություններով)
3. <<Դատական ծառայության մասին>> ՀՀ օրենքը.
4. ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի 30.08.2006թ. թիվ 01Ն որոշումը.
5. ՀՀ դատարանների նախագահների խորհրդի 16.10.2007թ-ի թիվ 13Ն որոշումը.
6. ՀՀ դատարանների նախագահների խորհրդի 21.12.2007թ-ի թիվ 23Լ որոշումը.
7. Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների ծառայության ավագ մասնագետի պաշտոնի անձնագիրը:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին ծանոթանալու համար կարող են դիմել Դեպարտամենտի Անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5, հեռ. 511-757, 511-780) :

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթը կկայանա 31.10.2017թ-ին ժամը`15:00-ին, դեպարտամենտի գտնվելու վայրում (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5, հեռ. 511-757, 511-780):