Home Contacts
Armenian Version English Version


Թափուր աշխատատեղեր

Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի աշխատակազմի հաշվապահ

31.08.2017

ՀՀ դատական դեպարտամենտը (այսուհետ` Դեպարտամենտ) հայտարարում է կրկնակի մրցույթ դատական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար

Թափուր պաշտոնի անվանումը`

Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի աշխատակազմի հաշվապահ (պաշտոնն ընդգրկվում է դատական ծառայության առաջատար պաշտոնների խմբի 2-րդ ենթախմբում)

Աշխատակազմի հաշվապահը պատրաստում է վճարման հանձնարարագրերը, ֆինանսական ժամանակացույցերը, պայմանագրերից քաղվածքները (կնքված պայմանագրի հիման վրա), բյուջետային և միջգանձապետական փոխանցագրերը, վարում է գույքի հաշվառումը, վարում է հիմնարկի պահեստ մուտքագրված և ելքագրված ապրանքանյութական արժեքների հաշվառումը, պատրաստում է և սոցապահովագրման հիմնադրամին է ներկայացնում աշխատակիցների անհատական հաշվետվությունները, եռամսյակային և տարեկան հաշվետվությունները ներկայացնում հարկային մարմիններ, պատրաստում է աշխատավարձերի, արձակուրդների վճարային ցուցակները: Աշխատակազմի գլխավոր հաշվապահի հանձնարարությամբ իրականացնում է այլ ընթացիկ աշխատանքներ, իրականացնում է օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված իր լիազորություններից բխող այլ գործառույթներ:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
* բարձրագույն տնտեսագիտական կրթություն, դատական (պետական)  ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ կամ դատական ծառայության առնվազն 1-ին դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ վերջին մեկ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական պաշտոններում կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ.
* իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
* համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
* գրական հայերենի պատշաճ իմացություն:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթին կարող են դիմել միայն ՀՀ քաղաքացիները:
Դիմողը Դատական դեպարտամենտի Անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5) պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը`
* գրավոր դիմում` մրցութային հանձնաժողովին անունով` նշելով այն պաշտոնը, որին հավակնում է: Դիմումի ձևը  կցված է սույն հայտարարությանը, անհրաժեշտ է լրացել այն և մնացած փաստաթղթերի հետ միասին ներկայացնել.
* տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին. 
* արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասային կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին.
* տեղեկանքներ` դատական ծառայողի ծառայողական պարտականությունների կատարմանը և լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություններով չտառապելու մասին (ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 8-ի թիվ 1535-Ն որոշմամբ): Բուժհաստատությունների ցանկը  կցված է սույն հայտարարությանը.  
* երկու լուսանկար` 3X4 սմ չափի.
* անձնագրի պատճենը:

Դիմողը մրցույթին մասնակցելու համար դիմումը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ:
Դիմողը մրցույթին ներկայանում է անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 9:30-ից մինչև 17:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Նշված թափուր պաշտոնի համար դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 24.08.2017թ.:

Մրցույթի թեստավորման և հարցազրույցի փուլին նախապատրաստվելու համար անհրաժեշտ իրավական ակտերի ցանկը և տվյալ պաշտոնի անձնագիրը.
1. ՀՀ Սահմանադրություն.
2. ՀՀ Սահմանադրություն (փոփոխություններով)
3. <<Դատական ծառայության մասին>> ՀՀ օրենքը.
4. ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի 30.08.2006թ. թիվ 01Ն որոշումը.
5. ՀՀ դատարանների նախագահների խորհրդի 16.10.2007թ-ի թիվ 13Ն որոշումը.
6. ՀՀ դատարանների նախագահների խորհրդի 21.12.2007թ-ի թիվ 23Լ որոշումը.
7. ՀՀ կառավարության 02.05.1996թ. «ՀՀ կառավարության որոշումը ՀՀ հաշվապահական հաշվառման և հաշվետվության մասին կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 147 որոշումը.
8. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի աշխատակազմի հաշվապահի պաշտոնի անձնագիրը

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին ծանոթանալու համար կարող եք դիմել Դեպարտամենտի Անձնակազմի կառավարման վարչություն (ք.Երևան, Վազգեն Սարգսյան 5, հեռ. 511-757, 511-780):

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթը կկայանա 31.08.2017թ. ժամը 11:00-ին Դատական դեպարտամենտի շենքում (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5, հեռ. 511-757, 511-780):