Home Contacts
Armenian Version English Version


Թափուր աշխատատեղեր

ՀՀ դատական դեպարտամենտի հաշվապահական հաշվառման և ֆինանսական վարչության մասնագետ

10.08.2017

ՀՀ դատական դեպարտամենտը (այսուհետ` Դեպարտամենտ) հայտարարում է բաց մրցույթ դատական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար

Թափուր պաշտոնի անվանումը`

ՀՀ դատական դեպարտամենտի հաշվապահական հաշվառման և ֆինանսական վարչության մասնագետ (պաշտոնն ընդգրկվում է դատական ծառայության առաջատար պաշտոնների խմբի 1-ին ենթախմբում)

 Վարչության մասնագետը ա/ Վարչության պետ-գլխավոր հաշվապահի հանձնարարությամբ նախապատրաստում է անհրաժեշտ նյութեր և տեղեկատվություն. բ) կատարում է Դեպարտամենտի կենտրոնական մարմնի հաշվապահական հաշվառումը վարումը. գ) ընդունում է առանձնացված ստորաբաժանումների կողմից ներկայացված համապատասխան ֆինանսական հաշվետվությունները, կատարում համապատասխան վերլուծություններ. դ) կազմում է դեպարտամենտի, դեպարտամենտի կենտրոնական մարմնի բյուջետային, հարկային, վիճակագրական, պարտադիր վճարողների հաշվետվությունները. ե) իրականացնում է վարչության վերապահված հաշվապահական հաշվառումից բխող այլ գործառտույթներ. զ) իրականացնում է օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված իր լիազորություններից բխող այլ գործառույթներ: Վարչության մասնագետն ունի օրենքով, դեպարտամենտի կանոնադրությամբ և իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ)

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
*բարձրագույն տնտեսագիտական կրթություն, դատական (պետական) ծառայության պաշտոններում երկու տարվա ստաժ կամ դատական ծառայության առնվազն 1-ին դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան կամ երեք տարվա մասնա•իտական աշխատանքային ստաժ կամ վերջին մեկ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, կամ քաղաքացիական ծառայության համարժեք պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ մինչև 2010 թվականի հունվարի 1-ը մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ. իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն. համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն. գրական հայերենի պատշաճ իմացություն:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթին կարող են դիմել միայն ՀՀ քաղաքացիները:
* Դիմողը Դատական դեպարտամենտի Անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5) պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը`
* գրավոր դիմում` մրցութային հանձնաժողովի անունով` նշելով այն պաշտոնը, որին հավակնում է: Դիմումի ձևը կցված է սույն հայտարարությանը, անհրաժեշտ է լրացնել այն և մնացած փաստաթղթերի հետ միասին ներկայացնել.
* տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին. 
* արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասային կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին.
* տեղեկանքներ` դատական ծառայողի ծառայողական պարտականությունների կատարմանը և լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություններով չտառապելու մասին (ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 8-ի թիվ 1535-Ն որոշմամբ): Բուժհաստատությունների ցանկը  կցված է սույն հայտարարությանը.  
* երկու լուսանկար` 3X4 սմ չափի.
* անձնագրի պատճենը:

Դիմողը մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ:
Դիմողը մրցույթին ներկայանում են անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 9:30-ից մինչև 17:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Նշված թափուր պաշտոնի համար դիմումների ընդունման վերջին ժամկետն է 03.08.2017թ.:

Մրցույթի թեստավորման և հարցազրույցի փուլին նախապատրաստվելու համար անհրաժեշտ իրավական ակտերի ցանկը և տվյալ պաշտոնի անձնագիրը.
1. ՀՀ Սահմանադրություն.
2. ՀՀ Սահմանադրություն (փոփոխություններով)
3. <<Դատական ծառայության մասին>> ՀՀ օրենքը.
4. ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի 30.08.2006թ. թիվ 01Ն որոշումը.
5. ՀՀ դատարանների նախագահների խորհրդի 16.10.2007թ-ի թիվ 13Ն որոշումը.
6. ՀՀ դատարանների նախագահների խորհրդի 21.12.2007թ-ի թիվ 23Լ որոշումը.
7. ՀՀ դատական դեպարտամենտի հաշվապահական հաշվառման և ֆինանսական վարչության մասնագետի պաշտոնի անձնագիրը:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել Դեպարտամենտի Անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5, հեռ. 511-757, 511-780):

   Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար հայտարարված մրցույթը կկայանա 10.08.2017 թվականին ժամը`11:00-ին, դեպարտամենտի գտնվելու վայրում (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5, հեռ. 511-757, 511-780):