Home Contacts
Armenian Version English Version


Թափուր աշխատատեղեր

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի գլխավոր հաշվապահ

09.08.2017

 ՀՀ դատական դեպարտամենտը (այսուհետ` Դեպարտամենտ) հայտարարում է բաց մրցույթ դատական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար

Թափուր պաշտոնի անվանումը`

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի գլխավոր հաշվապահի (պաշտոնն ընդգրկվում է դատական ծառայության գլխավոր պաշտոնների խմբի 2-րդ ենթախմբում)

Գլխավոր հաշվապահը կազմում է աշխատակազմի ֆինանսական, բյուջետային, հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների հաշվետվությունները, կազմում է ծախսերի նախահաշիվներ և ներկայացնում դատական դեպարտամենտի կենտրոնական մարմին հաստատման, միջոցներ է ձեռնարկում աշխատակազմին հատկացված դրամական միջոցների արդյունավետ օգտագործման ուղղությամբ, ներկայացնում է առաջարկություններ պահպանման ծախսերի տնտեսագիտական հոդվածների միջև գումարային տեղաբաշխումներ կատարելու վերաբերյալ, հաշվառում և դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնին առաջարկություն է ներկայացնում ապրանքանյութական արժեքները հաշվառումից հանելու վերաբերյալ, իրականացնում է առանձնացված ստորոբաժանումներին (աշխատակազմերին) վերապահված հաշվապահական հաշվառման գործառույթներից բխող Հայաստանի Հանրապետության  օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ և իրավական այլ ակտերով սահմանված այլ լիազորություններ ու պարտականություններ, իրականացնում է կանոնադրությամբ, Օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված իր լիազորություններից բխող այլ գործառույթներ։ Գլխավոր հաշվապահն ունի Օրենքով, Աշխատակազմի կանոնադրությամբ և իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ)։ 

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
* բարձրագույն տնտեսագիտական կրթություն, դատական (պետական)  ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ կամ առնվազն երեք տարվա դատական ծառայության ստաժ կամ դատական ծառայության առնվազն 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան կամ գիտական աստիճան և չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական պաշտոններում կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ կամ մինչև 2010 թվականի հունվարի  1-ը երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ.
* իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
* համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
* գրական հայերենի պատշաճ իմացություն։

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթին կարող են դիմել միայն ՀՀ քաղաքացիները:
Դիմողը Դատական դեպարտամենտի Անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5) կամ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմ (ք. Գավառ, Սայադյան 18) պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը`
* գրավոր դիմում` մրցութային հանձնաժողովի անունով` նշելով այն պաշտոնը, որին հավակնում է: Դիմումի ձևը  կցված է սույն հայտարարությանը, անհրաժեշտ է լրացնել այն և մնացած փաստաթղթերի հետ միասին ներկայացնել.
* տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները՝ բնօրինակների հետ միասին. 
* արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասային կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին.
* տեղեկանքներ` դատական ծառայողի ծառայողական պարտականությունների կատարմանը և լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություններով չտառապելու մասին (ՀՀ կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 26-ի թիվ 1535-Ն որոշմամբ): Բուժհաստատությունների ցանկը  կցված է սույն հայտարարությանը.  
* երկու լուսանկար` 3X4 սմ չափի.
* անձնագրի պատճենը։

Դիմողը մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ։
Դիմողը մրցույթին ներկայանում է անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով։
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 9։30-ից մինչև 17։30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից։
Նշված թափուր պաշտոնի համար դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 02.08.2017թ.։

Մրցույթի թեստավորման և հարցազրույցի փուլին նախապատրաստվելու համար անհրաժեշտ իրավական ակտերի ցանկը և տվյալ պաշտոնի անձնագիրը.
1. ՀՀ Սահմանադրություն.
2. ՀՀ Սահմանադրություն (փոփոխություններով)
3. <<Դատական ծառայության մասին>> ՀՀ օրենքը.
4. ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի 30.08.2006թ. թիվ 01Ն որոշումը.
5. ՀՀ դատարանների նախագահների խորհրդի 16.10.2007թ-ի թիվ 13Ն որոշումը.
6. ՀՀ կառավարության 02.05.1996թ. «ՀՀ կառավարության որոշումը ՀՀ հաշվապահական հաշվառման և հաշվետվության մասին կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 147 որոշումը.
7. Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի գլխավոր հաշվապահի պաշտոնի անձնագիրը:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին ծանոթանալու համար կարող եք դիմել Դեպարտամենտի Անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5, հեռ. 511-757, 511-780) կամ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմ (ք. Գավառ, Սայադյան 18, հեռ. 0264-23601, 0264-22302)։

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթը կկայանա 09.08.2017թ. ժամը 11։00-ին Դատական դեպարտամենտի շենքում (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5, հեռ. 511-757, 511-780)։