Home Contacts
Armenian Version English Version


Թափուր աշխատատեղեր

ՀՀ դատական դեպարտամենտի իրավական վերլուծության վարչության պետ

06.07.2017

ՀՀ դատական դեպարտամենտը (այսուհետ` Դեպարտամենտ) հայտարարում է փակ մրցույթ դատական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար

Թափուր պաշտոնի անվանումը`

Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի իրավական վերլուծության վարչության պետ (պաշտոնն ընդգրկվում է դատական ծառայության գլխավոր պաշտոնների խմբի 1-ին ենթախմբում)

Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի իրավական վերլուծության վարչության պետը ՝

ա) Դեպարտամենտի ղեկավարի և Դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ, դատարանների նախագահների խորհրդի քարտուղարի հանձնարարությամբ կամ Դեպարտամենտի աշխատանքային ծրագրին համապատասխան ապահովում է Դեպարտամենտի գործունեության կոնկրետ ոլորտի հետ կապված աշխատանքների իրականացումը.

բ) ապահովում է Դեպարտամենտի ղեկավարի և Դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ, դատարանների նախագահների խորհրդի քարտուղարի հանձնարարությունների կատարումը, մասնակցում է նրանց մոտ անցկացվող խորհրդակցություններին, հանդիպումներին, քննարկումներին և բանակցություններին.

գ) Վարչության գործառույթների իրականացումն ապահովելու, ինչպես նաև իր առջև դրված խնդիրների իրականացման նպատակով կատարում է ուսումնասիրություններ, հրավիրում է խորհրդակ­ցութ­յուն­ներ՝ դրանց մասնակից դարձնելով համապատասխան մասնագետների և փորձագետների.

դ) Դեպարտամենտի ղեկավարի և Դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ, դատարանների նախագահների խորհրդի քարտուղարի հանձնարարությամբ նախապատրաստում է անհրաժեշտ նյութեր և տեղեկատվություն, իր իրավասության շրջանակներում ներկայացնում է զեկուցագրեր, տեղեկանքներ, հաշվետվություններ և այլ փաստաթղթեր.

ե) ըստ անհրաժեշտության ներկայացնում է առաջարկություններ` կոնկրետ աշխատանքների կատարմանը մասնագետներ, փորձագետներ և գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար.

զ) ապահովում է ՀՀ դատարանների նախագահների խորհրդի և ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի, նրա հանձնաժողովների նիստերի նախապատրաստական, կազմակերպական և այդ մարմինների գործունեության արդյունավետությունն ապահովելուն ուղղված աշխատանքների, իրավական ակտերի նախագծերի կազմման և ներկայացման աշխատանքների, դատական հանձնարարությունների փոխանցման աշխատանքների իրավական ապահովման, իրավական վերլուծությունների, տեղեկանքների, զեկուցագրերի, դիրքորոշումների, եզրակացությունների, առաջարկությունների, այլ գրությունների կազմման և ներկայացման աշխատանքների իրականացումը, ինչպես նաև Դեպարտամենտի կանոնադրությամբ Վարչության և Վարչության բաժինների առջև դրված այլ գործառույթների ու խնդիրների լիարժեք և արդյունավետ իրականացումը.

է) Հայաստանի Հանրապետության դատարանների և Դեպարտամենտի աշխատանքների վե­րա­բերյալ քաղաքացիներից, հասարակական և այլ կազմակերպությունների կող­մից ստացված առաջար­կություններում, դիմում-գանգատներում, նամակներում և այլ գրություններում բարձ­րաց­ված հարցերի վերաբերյալ, ըստ անհրաժեշտության, իր իրավասությունների շրջանակներում կատարում է ուսում­նա­սիրություններ և համապատասխան առաջարկություններ է ներկա­յացնում Դեպարտամենտի ղեկավարին.

ը) իրականացնում է Վարչության անմիջական ղեկավարումը, կատարում է իր աշխատողների միջև նրանց լիազորություններից բխող աշխատանքի բաշխումը, ապահովում է աշխատանքային կարգապահությունը, համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Վարչության դատական ծառայողների բացակայության դեպքում նրանց փոխարինելու մասին.

թ) իրականացնում է Օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված իր լիազորություններից բխող այլ գործառույթներ:

Վարչության պետն ունի Օրենքով, Դեպարտամենտի կանո­նադրությամբ և իրավական այլ ակտերով նախա­տեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտե­րով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ): 

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

ա) բարձրագույն իրավաբանական կրթություն, դատական (պետական)  ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ կամ առնվազն երեք տարվա դատական ծառայության ստաժ կամ դատական ծառայության առնվազն 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան կամ գիտական աստիճան կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական պաշտոններում կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ.

բ) իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնո­րոշվելու ունակություն.

գ) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.

դ) գրական հայերենի պատշաճ իմացություն.

ե) առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթին կարող են դիմել միայն ՀՀ դատական ծառայողները և ՀՀ դատական դեպարտամենտի կադրերի ռեզերվում ընգրկված անձինք:

Դիմողը Դատական դեպարտամենտի Անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5) պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը`
* գրավոր դիմում` մրցութային հանձնաժողովի անունով` նշելով այն պաշտոնը, որին հավակնում է: Դիմումի ձևը կցված է սույն հայտարարությանը, անհրաժեշտ է լրացնել այն և մնացած փաստաթղթերի հետ միասին ներկայացնել.
* տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին.  
* արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասային կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին.
* տեղեկանքներ` դատական ծառայողի ծառայողական պարտականությունների կատարմանը և լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություններով չտառապելու մասին (ՀՀ կառավարության 2006 թվականի հոկտեմբերի  26-ի թիվ 1535-Ն որոշմամբ): Բուժհաստատությունների ցանկը  կցված է սույն հայտարարությանը.  
* երկու լուսանկար` 3X4 սմ չափի.
* անձնագրի պատճենը:

Դիմողը մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ:
Դիմողը մրցույթին ներկայանում է անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 9:30-ից մինչև 17:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Նշված թափուր պաշտոնի համար դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 29.06.2017թ.:

Մրցույթի  հարցազրույցի փուլին նախապատրաստվելու համար անհրաժեշտ իրավական ակտերի ցանկը և տվյալ պաշտոնի անձնագիրը.
1. ՀՀ Սահմանադրություն.
2. ՀՀ Սահմանադրություն (փոփոխություններով)
3. <<Դատական ծառայության մասին>> ՀՀ օրենքը.
4. ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի 30.08.2006թ. թիվ 01Ն որոշումը.
5. ՀՀ դատարանների նախագահների խորհրդի 16.10.2007թ-ի թիվ 13Ն որոշումը.
6. ՀՀ դատարանների նախագահների խորհրդի 21.12.2007թ-ի թիվ 23Լ որոշումը.
7. Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի ղեկավարի օգնականի պաշտոնի անձնագիրը:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել Դեպարտամենտի Անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5, հեռ. 511-757, 511-780):

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթը կկայանա 06.07.2017թ. ժամը 15:00-ին Դեպարտամենտի գտնվելու վայրում(ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5, հեռ. 511-757, 511-780):