Home Contacts
Armenian Version English Version


Թափուր աշխատատեղեր

Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի ներքին աուդիտի վարչության աուդիտոր

03.07.2017
ՀՀ դատական դեպարտամենտը (այսուհետ` Դեպարտամենտ) հայտարարում է կրկնակի մրցույթ դատական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար

Թափուր պաշտոնի անվանումը`

Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի ներքին աուդիտի վարչության աուդիտոր (պաշտոնն ընդգրկվում է դատական ծառայության գլխավոր պաշտոնների խմբի 2-ին ենթախմբում)

 Վարչության աուդիտորըª ա) գործում է Վարչության պետ-գլխավոր աուդիտորի անմիջական ենթակայությամբ և հաշվետու է Վարչության պետ-գլխավոր աուդիտորին . բ) Վարչության պետ-գլխավոր աուդիտորի ղեկավարությամբ իրականացնում է` - դատական Դեպարտամենտի ներքին աուդիտը. - հսկողություն  Դեպարտամենտի գույքի տնօրինման, նպատակային օգտագործման նկատմամբ. - հսկողություն Դեպարտամենտի հաշվապահական հաշվառման նկատմամբ. - աուդիտի ենթարկվող օբյեկտի կողմից իրականացվող գործառույթների` օրենսդրության պահանջներին համապատասխանության գնահատում. - աուդիտի ենթարկվող օբյեկտի եկամուտների  /բյուջետային և արտաբյուջետային/ և ծախսերի հաշվառման ու սկզբնական գրանցումների ճշտության գնահատում, առկա անհամապատասխանությունների բացահայտում. - աուդիտի ենթարկվող օբյեկտի կողմից ծախսերի տնտեսման ուղղությամբ իրականացվող աշխատանքների և տնտեսման հնարավորությունների օգտագործման գնահատում. գ) Վարչության պետ-գլխավոր աւդիտորի հանձնարարությամբ նախապատրաստում է անհրաժեշտ նյութեր և տեղեկատվություն. դ) իրականացնում է Օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված իր լիազորություններից բխող այլ գործառույթներ: Վարչության աուդիտորը ունի Օրենքով, Դեպարտամենտի կանո¬նադրությամբ, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ ( սահմանափակումներ)£

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
* ա) բարձրագույն տնտեսագիտական կրթություն, դատական (պետական) ծառայության պաշտոններում երկու տարվա ստաժ կամ դատական ծառայության առնվազն 1-ին դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, կամ քաղաքացիական ծառայության համարժեք պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ մինչև 2010 թվականի հունվարի 1-ը մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ. բ) իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն. գ) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն. դ) գրական հայերենի պատշաճ իմացություն:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթին կարող են դիմել միայն ՀՀ դատական ծառայողները և ՀՀ քաղաքացիները:
* Դիմողը Դատական դեպարտամենտի Անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5) պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը`
* գրավոր դիմում` մրցութային հանձնաժողովին անունով` նշելով այն պաշտոնը, որին հավակնում է: Դիմումի ձևը ը կցված է սույն հայտարարությանը, անհրաժեշտ է լրացնել այն և մնացած փաստաթղթերի հետ միասին ներկայացնել.
* տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին. 
* արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասային կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին.
* տեղեկանքներ` դատական ծառայողի ծառայողական պարտականությունների կատարմանը և լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություններով չտառապելու մասին (ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 8-ի թիվ 1535-Ն որոշմամբ): Բուժհաստատությունների ցանկը  կցված է սույն հայտարարությանը.  
* երկու լուսանկար` 3X4 սմ չափի.
* անձնագրի պատճենը:

Դիմողը մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ:
Դիմողը մրցույթին ներկայանում են անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 9:30-ից մինչև 17:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Նշված թափուր պաշտոնի համար դիմումների ընդունման վերջին ժամկետն է 26.06.2017թ.:

Մրցույթին նախապատրաստվելու համար անհրաժեշտ իրավական ակտերի ցանկը և տվյալ պաշտոնի անձնագիրը.
1. ՀՀ Սահմանադրություն.
2. ՀՀ Սահմանադրություն (փոփոխություններով)
3. <<Դատական ծառայության մասին>> ՀՀ օրենքը.
4. ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի 30.08.2006թ. թիվ 01Ն որոշումը.
5. ՀՀ դատարանների նախագահների խորհրդի 16.10.2007թ-ի թիվ 13Ն որոշումը.
6. ՀՀ դատարանների նախագահների խորհրդի 21.12.2007թ-ի թիվ 23Լ որոշումը.
7. ՀՀ դատական դեպարտամենտի ներքին աուդիտի վարչության աուդիտորի պաշտոնի անձնագիրը:

 Լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին ծանոթանալու համար կարող եք դիմել Դեպարտամենտի Անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5, հեռ. 511-757, 511-780):

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթը կկայանա 03.07.2017թ. ժամը 15:00-ին Դատական դեպարտամենտի շենքում (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5, հեռ. 511-757, 511-780):